Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
ՀԱՅԿԱԿԱՆ ՄՈՒԼՏՖԻԼՄԵՐ [11]
ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ [8]
ՍԵՐ ԵՒ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔ [19]
ՀԱՅՏՆԻ ՄԱՐԴԻԿ [21]
ԽԱՌԸ ԹԵՄԱՆԵՐ [18]
ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐ [8]
ՀՈԼՈՎԱԿՆԵՐ [8]
ԵՐԿՐՆԵՐ [2]
ԱՍՏՂԵՐ [2]
ՀԻՇԻՐ [87]
ԲԼՈԳ [9]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Գրքեր (14)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Անեկդոտներ (13)
  • Հայաստանին (13)
  • Քառյակներ (11)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Հայոց լեզու (10)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հին Հունաստան (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • Գլխավոր » 2011 » Հունվար » 8 » ԿԱՐՄԻ՞Ր, ԹԵ՞ ԿԱՆԱՉ ԽՆՁՈՐ..
    23:02
    ԿԱՐՄԻ՞Ր, ԹԵ՞ ԿԱՆԱՉ ԽՆՁՈՐ..

    Երեկոյան` հյուրերի գնալուց հետո, քահանան իր կապած կարմիր-կանաչ թելերն արձակում էր նորապսակների ձեռքերից (արդեն նշված նպատակով): Այդ պատասխանատու արարողության ժամանակ քավորը նրանց գլխավերեւում պահում էր թուր ու վահան: Նորապսակների համար անկողին պատրաստում էր հարսնաքույրը: Ամուսնական անկողնու կողքին դնում էին կարմիր գինի, մրգեր, մեղր, քաղցրավենիք: Ղարաբաղի հայերի մոտ այդ գիշեր տանը ոչ ոք չէր մնում: Տնեցիները գիշերում էին ազգականների, կամ հարեւանների մոտ: Վաղ առավոտյան տղան, ամաչելով երեւալ ծնողների աչքերին, գնում էր ազգականներից մեկի տուն: Բարեկամները ուշ երեկոյան ամաչկոտ տղային հայրական օջախ էին վերադարձնում, ուր նա համբուրում էր ծնողների ձեռքերը:

    Պայթյունավտանգ իրավիճակ կամ կարմիր խնձոր

    Դժվար է ասել, թե որ ժամանակներից սկսած են հայերը պահպանում "կարմիր խնձորի" գաղափարը: Հայաստանում միշտ չէ, որ ունեցել են "կարմիր խնձորի" ավանդույթը: Հայտի է, որ հեթանոսական Հայաստանում աղջիկներն իրենց անմեղությունը Աստղիկ աստվածուհու պաշտամունքի օրը զոհաբերում էին աստվածուհու անունը կրող տաճարում. զոհաբերում էին պատահական անցորդներին, օտարականներին, այլ խոսքերով ասած` տուրիստներին: Հետագայում այդ աղջիկները դառնում էին ամենացանկալի հարսնացուները, քանզի նրանց գեղեցկությունը հովանավորվում էր անձամբ Աստղիկի կողմից: Չարժե քննարկել, առավել ևս քննադատել մեր նախապապերի բարքերը, քանզի արժեքային համակարգերը բազմաթիվ փոփոխություններ են կրել մինչ մեզ հասնելը: Ակնհայտ է սակայն, որ "կարմիր խնձորի" գաղափարը, դարերի ընթացքում մի ծայրահեղությունից մյուսը անցնելով, այնուամենայնիվ, եկել-հասել է մեզ: 

    Պահպանողական հասարակարգում այդ խնձորը աղջկա անմեղության սուրբ վկայությունն էր: Հատուկ արարողություն էր "կարմիր խնձորի" առկայության ստուգումը: Հավաքվում էին հեռու-մոտիկ ազգականներ, հարեւաններ, բամբասկոտ կանայք (որոնց բերանը փակելը ծայրահեղ անհրաժեշտություն էր) եւ ստուգումներ անցկացնում: Հաճախ բանը հասնում էր այնպիսի ծայրահեղության, որ սկեսուրը առաջին գիշերվա սպիտակեղենը ընկնում էր դռնեդուռ բոլորին ի ցույց: Տխուր տրամադրություն չառաջացնելու համար կխուսափենք նկարագրել այն ամենը, ինչ տեղի էր ունենում հարսի հետ "կարմիր խնձորի" բացակայության ժամանակ: Ավելացնենք միայն, որ աղջկա դրությունը աննախանձելի էր լինում, արժանի խորին ցավակցության: Այնուամենայնիվ, դրական արդյունքի դեպքում փեսայի մայրը, հորաքույրը, մորաքույրը եւ այլ կինարմատ ազգականներ, սկուտեղի մեջ դրած իսկական կարմիր խնձոր, ուղեւորվում էին հարսի տուն` աչքալուսանքի: Հարսի տանը, սեղանը գցած, արդեն սպասում էին նրանց:



    Աղբյուր` http://wedding.am

    Կատեգորիա: ՍԵՐ ԵՒ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 1390 | Ավելացրել է: armhistory | Պիտակներ: ՍԵՐ ԵՒ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ | Ռեյտինգ: 0.0/0
    Մեկնաբանությունների քանակը: 0

    Օգնեք կայքին տարածեք այս նյութը:
    Մեկնաբանելու համար պետք է գրանցվել կայքում
    [ Գրանցվել | Մուտք գործել ]
    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com