Կրթությունը
V-VII դդ. մեծ զարգացում ապրեց հայ դպրոցը: Դեռևս Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի օրոք մեծ թվով հայ երիտասարդներ ուղարկվում էին սովորելու հունական և ասորական կրթական կենտրոններում: Նրանք վերադառնալուց հետո վարում էին ուսուցչական գործունեություն: Այդ քաղաքականությունը շարունակվեց նաև VI-VII դարերում: Հունական փայլուն կրթություն ստացած հայ գործիչների շնորհիվ մեծապես հղկվեց հայերենը, ստեղծվեց հունաբան դպրոցը: Էլ ավելի աճեց դպրոցական ցանցը: Դպրոցներ գործում էին գործնականում բոլոր գավառներում: Կրթությանը մեծ հարված հասցրեց Հայաստանում արաբական տիրապետությունը, որի արդյունքում շատ դպրոցներ փակվեցին, և մշակութային կյանքն էական անկում ապրեց:
|
Կատեգորիա: Գիտությունը | Ավելացրել է: armhistory (05.01.2011)
W
|
Դիտումներ: 856
| Ռեյտինգ: 4.0/3 |
Մեկնաբանությունների քանակը: 0 | |
|
|
|
Օգնեք կայքին տարածեք այս նյութը: