Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
Հայաստանի անկախության վերականգնումն ու ամրապնդումը [3]
Հայաստանը X դարի 30-ական թթ.-ից մինչև XI դարի 20-ական թթ. [3]
Բագրատունյաց տերության հզորացումը X դարի վերջին և XI դարի սկզբին [1]
Ենթակա թագավորությունների առաջացումը [5]
Անիի Բագրատունյաց թագավորության անկումը [3]
Գյուղտնտեսությունը [2]
Արհեստագործությունը և առևտուրը [4]
Քաղաքները [2]
Պետական կարգը, բանակը, դատարանը [1]
Թոնդրակյան շարժումը [3]
Սելջուկ-թուրքերի արշավանքները Հայաստան [3]
Հայ-վրացական զինակցությունը և հյուսիս-արևելյան Հայաստանի ազատագրումը: Զաքարյանների իշխանությունը [5]
Հայաստանը և մոնղոլները [2]
Հայաստանի տնտեսկան ու քաղաքական վիճակի վատթարացումը [3]
Հայաստանը XIV դարում [1]
Հայկական պետականության առաջացումը Կիլիկիայում [3]
Կիլիկյան Հայաստանի ընդարձակումը և ամրապնդումը [3]
Հայոց թագավորության վերականգնումը [3]
Տնտեսությունը [3]
Պետական կարգը [3]
Հայոց թագավորությունը XIII դարում [3]
Կիլիկյան Հայաստանի թուլացումն ու անկումը [3]
Մշակույթի զարգացման նախադրյալները [2]
Գիտություն [4]
Գրականություն [2]
Նյութական մշակույթ և արվեստ [8]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Գրքեր (14)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Անեկդոտներ (13)
  • Հայաստանին (13)
  • Քառյակներ (11)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Հայոց լեզու (10)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հին Հունաստան (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • Գլխավոր » Հոդվածներ » Հայաստանը զարգացած միջնադարում » Հայաստանը XIV դարում

    Մոնղոլական պետության քայքայումը

    XIV դ. սկզբին ակնհայտ դարձավ, որ մոնղոլական պետությունն արագորեն դեպի կործանում էր գնում: Հաճախակի դարձան գահակալական արյունահեղ ընդհարումները, կենտրոնական իշխանության դեմ ուղղված խռովությունները: Շարունակվում էր պետության տնտեսական կյանքի քայքայումը, անկում էին ապրում քաղաքները: XIV դ. կեսերին մոնղոլական միասնական պետությունն արդեն փլուզվել էր, և Նրա փլատակների վրա առաջացել էին բազմաթիվ անկախ իշխանություններ: Ստեղծված քաղաքական ու տնտեսական քաոսի պայմաններում խիստ ծանրացավ բնակչության դրությունը:

    Քրիստոնյաների նկատմամբ երբեմնի հանդուրժողական քաղաքականությունն այս շրջանում փոխարինվեց հալածանքներով: Քանդվում էին հայկական եկեղեցիները, հայերին ստիպում էին մահմեդականություն ընդունել: Մոնղոլները, արաբների և սելջուկ-թուրքերի նման, սկսեցին քրիստոնյաներից նույնիսկ գլխահարկ գանձել: Խանի հրամանով բոլոր քրիստոնյաները պարտավոր էին հատուկ նշան կրել:

    Դեռևս մոնղոլական նվաճումների շրջանում Հայաստան էին տեղափոխվել բազմաթիվ թուրքմենական ցեղեր, որոնք էապես համալրում էին մոնղոլական բանակը: Նրանց տեղաշարժը դեպի Հայաստան շարունակվեց մոնղոլական տիրապետության ընթացքում, իսկ մոնղոլական պետության կործանումից հետո ավելի ուժեղացավ: Թուրքմենները, որոնք սելջուկ-թուրքերին ազգակից էին, հաստատվեցին Հայաստանի ավերված ու ամայացած շրջաններում և տեղական իշխողներից խլեցին իշխանությունը:

    Թուրքմենական ցեղախմբերից կարա-կոյունլուները բռնությամբ տիրացան երկրի կենտրոնական շրջաններին և, խոշոր զինական ուժ ունենալով, ակտիվ միջամտում էին անգամ մոնղոլական պետությունում ծավալված գահակալական կռիվներին: Հայաստանի հարավարևմտյան մասերում հաստատվեցին նրանց մշտական հակառակորդ ակ-կոյունլուները:

    XIV դ. երկրորդ կեսին թուրքմենական ցեղերի առաջնորդների միջև կռիվները լայն ծավալ ընդունեցին: Հայ բնակչության կողոպուտն ու հալածանքը ահավոր չափերի հասան: Սակայն ապագայում ավելի ծանր փորձություններ էին սպասվում:

    Կատեգորիա: Հայաստանը XIV դարում | Ավելացրել է: armhistory (05.01.2011) W
    Դիտումներ: 696 | Ռեյտինգ: 0.0/0
    Մեկնաբանությունների քանակը: 0

    Օգնեք կայքին տարածեք այս նյութը:
    Մեկնաբանելու համար պետք է գրանցվել կայքում
    [ Գրանցվել | Մուտք գործել ]
    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com