Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
[ Նոր նամակներ · Մասնակիցներ · Կանոններ · Փնտրել · RSS
  • Страница 1 из 1
  • 1
Модератор форума: armeniya  
Ֆորում » Պատմություն » Համաշխարհային պատմություն » Հին Հունաստան
Հին Հունաստան
armhistoryԺամանակ: Երեքշաբթի, 29.03.2011, 22:37 | Հաղորդագրություն # 1
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
Հին Հունաստանը (հունարեն՝ Αρχαία Ελλάδα) անտիկ պետություն էր, որը ընդգրկել է Էգեյան ծովն իր կղզիներով, թերակղզու հարավային մասը և Փոքր Ասիայի արևմտյան ափը։ Երկիրը բաժանվել է երեք գլխավոր մասի՝ հյուսիսային, միջին, որոնք կոչվել են Հելլադա, և հարավային, որ կոչվել է նաև Պելոպոնես։

Այս մասերից յուրաքանչյուրն իր հերթին ունեցել է իր աշխարհագրական ստորաբաժանումները։ Հյուսիսային Հունաստանը բաժանվել է երկու մասի, որոնցից մեկը կոչվել է Թեսալիա, մյուսը՝ Էպեյրոս։ Միջին Հունաստանը բաղկացած էր մի շարք շրջաններից, որոնց մեջ նշանավոր են եղել Ատտիկան և Բեովտիան, իսկ Հարավային Հունաստանը՝ մի քանի մասերից, որոնց մեջ նշանավոր են եղել Արգոլիսը, Լակոնիան (Սպարտա մայրաքաղաքով), Արկադիան և այլն։
Պատմական ակնարկ

Հունաստանի տարածքը բնակեցված է եղել դեռևս հին քարի դարի ժամանակաշրջանում: Բնակչությունը զբաղվել է պարզ հողագործությամբ և անասնապահությամբ, վարել նստակյաց կյանք: Բրոնզե գործիքների օգտագործումը նպաստել է արտադրողական ուժերի զարգացմանը: Զարգացել է գյուղատնտեսությունը, արհեստները, մշակույթը, շինարարությունը: Երկաթե դարը մեծ ազդեցություն ունեցավ տնտեսության, արհեստների զարգացման վրա: Լայն տարածում գտավ ստրկատիրական աշխատանքի շահագործումը:
Մշակույթը

Զարգացման վաղ փուլերում հին հունական դիցաբանական կերպարները հրեշակերպ էին և տգեղ, այսինքն՝ դիցաբանությանը հատուկ էր քթոնականությունը։ Աստիճանաբար ձևավորվում է օլիմպոսյան դիցաբանությունը, որն առավելապես զարգանում է մ.թ.ա. 2-րդ հազարամյակում։ Աստվածներից յուրաքանչյուրը օժտված է խիստ որոշակի ֆունկցիաներով և ենթարկվում է գլխավոր աստծուն։ Օլիմպոսյան դիցաբանությանը հատուկ է խիստ արտահայտված մարդակերպությունը։ Երևան են գալիս նաև հերոսների մասին առասպելները։ Հետագայում աստվածները զրկվում են մարդակերպ որակներից և պատկերվում են ավելի վերացական։ Դիցաբանության զարգացմանը զուգընթաց ձևավորվում է հունական կրոնը՝ ամրացված պաշտամունքների և ծեսերի համակարգով։ Պաշտամունքը հիմնականում հանգում էր զոհաբերությունների և աղոթքների, որոնք որպես կանոն կատարվում էին այս կամ այն աստվածությանը նվիրված տաճարում։
Ճարտարապետությունը և կերպարվեստը

Հունաստանի ճարտարապետների և քանդակագործների ստեղծագործությունները դարեր շարունակ ամենատարբեր ժողովուրդների համար դարձել են գեղեցկության, ներդաշնակության, բարձր ճաշակի չափանիշ։ Հունական արվեստը ձեռք է բերել մարդկայնության խոր գծեր։ Բուն հունական արվեստը սկզբնավորվել է Միկենյան մշակույթի ընդերքում։ Այս արվեստների ժառանգական կապը նկատելի է նկարազարդ խեցեգործության և ճարտարապետության մեջ։ Հին հունական արվեստը ժամանակագրական առումով ստորաբաժանվում է հոմերոսյան, արխաիկայի, դասական և հելլենիզմի։
Հոմերոսյան դարաշրջանում (մ.թ.ա. 11-9-րդ դդ.) տարածում է գտել նկարազարդ խեցեգործությունը։ Ստեղծվել են կենցաղային անոթներ և որպես մահարձան ծառայող դիպիլոնյան սափորներ։ Զարդապատկերները աչքի են ընկնում հստակ ռիթմաշարով, արտահայտիչ գծանկարով։ Այս ոճով ստեղծվել են նաև թրծակավե արձանիկներ և քանդակազարդ անոթներ։
Արխաիկ դարաշրջանը (մ.թ.ա. 8-6-րդ դդ.) բնորոշվում է պոլիսների կազմավորմամբ, քաղաքների ստեղծումով։ Քաղաքաշինական կառուցվածքի հիմնական տարրերն են սրբավայրը (ակրոպոլիս) և առևտրա-հասարակական կենտրոնը (ագոռա), որոնց շուրջը տեղավորվում էին բնակելի թաղամասերը: Առաջնակարգ տեղ էին գրավում տաճարները. աստվածների բնակարանը` ներսում կանգնեցված արձանով: Սկզբում կառուցվել են փայտից, սկսած մ.թ.ա. 6-րդ դարից` կրաքարից, հետագայում ավելի հաճախ` մարմարից: Քարի կիրառմանը անցնելու հետ ստեղծվեցին օրդերների (կրող սյուների) տիպեր. դորիական օրդերով (կոպիտ էին` նման տղամարդու մարմի) են կառուցված Հերայի, Ապոլլոնի, Արտեմիսի տաճարները: Հոնիական օրդերը ստեղծվել է Փոքր Ասիայի հունական քաղաներում: Այս օրդերն իր նրբաճաշակ խոյակով, սլացիկ համամասնություններով տարբերվում էր դորիականից: Այն կիրառվել է հսկայական և բազմասյուն դիպտերոսներում: Կորընթական օրդերները նման էին հոնիականին, բուսական մոտիվներ են: Քարարձանները մարմնավորել են մարտնչող աստվածներին և հերոսներին: Այս շրձանում ստեղծվել են մերկ տղամարդկանց (կուրոս) և երկարազգեստ կանանց (կորա) կերտվածքներ: Կուրոսներում ամբողջական կերպով արտացոլվել են մարդու ֆիզիկական կատարելության մասին արխաիկայի գեղագիտական պատկերացումները, պոլիսի պաշտպանի քաջարի կերպարը... Անշարժ մարմնաձևերին հաղորդվել են շարժման պայմանական նախանշաններ: Քանդակագործները դիմախաղը` այսպես կոչված արխաիկ ժպիտը, քիչ են կիրառել: Այս շրջանում վերջնականապես ձևավորվել են հին հունական սափորների տարատեսակները` ամֆորա, կրատեր, կիլիկ, հիդրիա... 7-րդ դարի վերջից - 6-րդ դարը սափորանկարչությունում արմատանում է սևափայլ ոճը:
Դասական դարաշրջանում (մ.թ.ա. 5-4-րդ դարեր) կազմավորվեց կանոնավոր հատակագծման համակարգը: Հաղթահարելով արխաիկայի ոճաձևային պայմանականությունը, ստեղծել են իրականությանը ավելի մոտ կերպարներ, կատարյալ ձևով վերապատկերել մարդկային մարմինն ու նրա շարժումը: Այս շրջանին բնորոշ <խիստ ոճը> հստակորեն կիրառվել է հատկապես սափորանկարճության մեջ: Կարմրափայլ տեխնիկայով աշխատող վարպետները ստեղծել են թե' դիցաբանական, թե' կենցաղային թեմաներով սափորներ: Մ.թ.ա. 5-րդ կեսին դասական արվեստը իր բարձրագույն ծաղկմանն է հասել: Գլխավոր քաղաքական և գեղարվեստական կենտրոն է դարձել Աթենքը: Հույն - Պարսկական պատերազմի ժամանակ պարսիկների ավերած Ակրոպոլիսում սկսում են կառուցել նոր տաճարներ: Այդ թվում և Պարթենոնը` ողջ տոնական կերպարում մարմնավորելով հույն-պարսկական պատերազմում տարած հաղթանակի փառքը: Մ.թ.ա. 4-րդ դարի սկզբից` հունական դեմոկրատիայի ճգնաժամի շրջանում մեծ ուշադրություն է դարձվել արդեն ոչ թե պաշտամունքային շենքերին, այլ անհատի կենցաղային պահանջների հետ կապված կառույցներին` գիմնազիաներին, թատրոններին... Այս ժամանակաշրջանում առաջացել է մեմորիալ նշանակության կառույցներին միջոցով անհատի հավերժացման միտումը: Վերելք է ապրել դիմաքանդակը:
Հելլենիստական դարաշրջանը (մ.թ.ա. 4-րդ դարից առաջին դար) բնորոշվում է հունական մշակույթի փոխազդեցությամբ` Ալեքսանդր Մակեդոնացու տիրապետության մեջ մտնող երկրների ժողովուրդների մշակույթի հետ: Աթենքը դադարում է գեղարվեստական կյանքի գլխավոր կենտրոն լինելուց: Աննախադեպ թափ է ստանում շինարարությունը: Ներդաշնակ մարդ- քաղաքացու իդեալի փոխարեն մեծարվել են տիրակալները, ստեղծվել աստվածների վիթխարի կերպարներ: Հունաստանը Հռոմի կողմից նվաճվելուց հետո հելլենիստական արվեստը զարգացել է նվաճողների մշակույթի ոլորտում` այն հարստացրել իր բազմադարյան ավանդույթներով, սակայն ավելի ու ավելի կորցնելով ինքնուրույն բնույթը:


Բարի գալուստ ARMhistory.ru
 
hovarsԺամանակ: Ուրբաթ, 22.04.2011, 19:48 | Հաղորդագրություն # 2
Մայոր
Խումբ: Ստուգվածներ
Նամակներ: 9
Պարգևներ: 2
Հեղինակություն: 2
Ստատւոս: Օֆֆլայն
Գուցե գիտեք, բայց ասեմ , որ ըստ հունական հանրագիտարանի հայերը սերվել են հույներից, ավելի ճիշտ եղել են 2 եղբայր, որոցից մեկը գնցել է կովկասյան աշխարհ որից ևսկիզբ են առել հայերը , իսկ միուս եղբայրը եղել է հույների նախահայրը:

Երեխաներիս կխնդրեմ որ ցույց տան այդ հանրագիտարանը: Նրանք դպրոցում թեթևակի շոշափել են (դպրոցական ծրագիր) այդ ''դասը''
Ինձ մի հարց է հետաքրքրում , ո՞ւր են մեր պատմաբանները, ինչո՞ւ են լռում:1


ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ Է ՏՈՒԺՈՒՄ
 
armhistoryԺամանակ: Շաբաթ, 23.04.2011, 15:16 | Հաղորդագրություն # 3
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
Իսկ եթե մտածենք մարդկությունը հույներից է առաացել ապա ինչու է Աստվածաշնչում նշված Արարատը այլ ոչթե Օլիմպը???

Բարի գալուստ ARMhistory.ru
 
hovarsԺամանակ: Երեքշաբթի, 26.04.2011, 00:38 | Հաղորդագրություն # 4
Մայոր
Խումբ: Ստուգվածներ
Նամակներ: 9
Պարգևներ: 2
Հեղինակություն: 2
Ստատւոս: Օֆֆլայն
Աձդ հարցը Հույներին է պետք տալ, դրա համար եմ հարցնում, որտե՞ղ են թաքնվել մեր պատմիչները:
Որքաով հասկացել եմ մեր պատմաբանները միայն սուտ պատմություններ ստեղծելու հանար են ,որ հետո էլ խայտառակ լինենք մենք ազգովին:
Խոսքս մի հեռուստադասընթացի մասին է (Հայոց պատմության դասընթացներ), ով էր չեմ հիշում բայց իր հպարտությունը կուրազրել էր իրեն, չգիտեմ ոնց որակավորեմ այդ փաստը....:
Մի քիչ շեղում թույլ տվի, կներեք:


ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ Է ՏՈՒԺՈՒՄ
 
armhistoryԺամանակ: Երեքշաբթի, 26.04.2011, 01:31 | Հաղորդագրություն # 5
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
Գիտեք շատ իրավացիեք մեր պատմիչները աղավաղված պատմություն են մեզ ներկայացրել

Բարի գալուստ ARMhistory.ru
 
hovarsԺամանակ: Երեքշաբթի, 26.04.2011, 15:46 | Հաղորդագրություն # 6
Մայոր
Խումբ: Ստուգվածներ
Նամակներ: 9
Պարգևներ: 2
Հեղինակություն: 2
Ստատւոս: Օֆֆլայն
Բա ինպե՞ս կարող ենք օգնել պատմությանը, հուսով եմ այս ֆորումը միայն ժամանցի համար չի:

ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ Է ՏՈՒԺՈՒՄ
 
armhistoryԺամանակ: Երեքշաբթի, 26.04.2011, 20:09 | Հաղորդագրություն # 7
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
Ճիշտեք կայքը նախատեսված է որպես մի պատմական աղբյուր կայքու կան բավականին մեծ քանակով թեմաներ,ինքս շատ թեմաների հետ համամիտ չեմ ուղղակի չկա ուրիշ տարբերակ այդ իսկ պատչառով թեմաները պահպանվում են:Ինչևիցե չշեղվենք տվյալ թեմայից:Հայերն ու հույները շատ ընդանուր բաներ ունեն իրենց պատմության մեջ:Իմ կարխիքով քրիստնեությունը ընդունելու ժամանակ հույները ավելի խելացի են գտնվել,նրանց թագավորը միանգամից ընդունել է և իրենց հեթանոսական տաճարների վրա դրել է խաչ:Իսկ հեթանոս հայերը չեն ցանկացել ընդունել միանգամից այդ իսկ պատճառով արյամբ են ընդունել քրիստոնեությունը cry cry sad sad sad sad sad

Բարի գալուստ ARMhistory.ru
 
hovarsԺամանակ: Երկուշաբթի, 02.05.2011, 02:00 | Հաղորդագրություն # 8
Մայոր
Խումբ: Ստուգվածներ
Նամակներ: 9
Պարգևներ: 2
Հեղինակություն: 2
Ստատւոս: Օֆֆլայն
Հայերի քրիստոնեությունը ընդունելու համար, կարծիքս չկրկնեմ(քրիստոնեություն vs հեթանոսություն բաժին) այլ ավելացնեմ, որ շատ վաղուց հունական բոլոր եկեղեցիները(տաճարները) կառուցվում են հայկական ավելի ճիշտ Գրիգոր Լուսավորչի նախագծերով: Ավելացնեմ նաև, որ չնայած ունեցել են քրիստոնեական հավատքի հանճարեղ հայրեր,սակայն հաստատուն չեն եղել իրենց դավանանքի և վարդապետությանը : Մեջբերեմ Պողոս առաքյալի խոսքերց «....ուրիշ բանով չեն զբաղվում, բայց միայն նոր բաներ խոսելու կամ լսելու...», որի պատճառով էլ տատանվում էին: Այո ունեցել են մեծ քաղաքակրթություն, բայց այսօր այդ ամենից ոչինչ չի մնացել բացռությամբ անշունչ քարերից

ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ Է ՏՈՒԺՈՒՄ
 
ՀյուրԺամանակ: Հինգշաբթի, 17.11.2011, 18:10 | Հաղորդագրություն # 9
Խումբ: Հյուրեր





mer patmichner@ mez toxel en mer irakan patmutyun@ ,mi qnnadateq nranc,ete nranq chlinein menq cheinq imana mer patmutyun@
 
ՀյուրԺամանակ: Հինգշաբթի, 11.10.2012, 19:44 | Հաղորդագրություն # 10
Խումբ: Հյուրեր





cool
 
Ֆորում » Պատմություն » Համաշխարհային պատմություն » Հին Հունաստան
  • Страница 1 из 1
  • 1
Поиск:

Current Position
Новости Карабаха
Армянский исторический портал
KillDim.com