armhistory | Ժամանակ: Շաբաթ, 30.04.2011, 16:41 | Հաղորդագրություն # 1 |
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
| Քնքուշ երազով պաճուճիր հոգիս, Նստիր մահճիս մոտ ու տխուր երգիր, Մազերըդ փռիր հոգնատանջ կրծքիս Ու մեղմ փայփայիր սիրտըս տարագիր։ Օտար դաշտերի անանց մշուշում Տըխուր լռության գիշերն է իջել — Իմ սիրտը հավետ թախիծն է մաշում, Մի լուսե երգ է իմ հոգում ննջել... Քո պայծառ գահից մեղմորեն իջիր, Մազերըդ փռիր հոգնատանջ կրծքիս, Անուշ երազով սիրտըս պաճուճիր, Ցնորք հուշերով ամոքիր հոգիս... 1907
Բարի գալուստ ARMhistory.ru
|
|
| |