Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
[ Նոր նամակներ · Մասնակիցներ · Կանոններ · Փնտրել · RSS
  • Страница 1 из 1
  • 1
Ֆորում » Գրականություն » Վահան Տերյան » ՀԻՆ ՊԱՐՏԻԶՈԻՄ
ՀԻՆ ՊԱՐՏԻԶՈԻՄ
armhistoryԺամանակ: Շաբաթ, 30.04.2011, 16:43 | Հաղորդագրություն # 1
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
Այսօր նորից պա րտիզում
Շրջում էի և հիշում
Քեզ արթմնի երազում,
Ոսկի, ոսկի մշուշում...
Դու քո հեռու հեռավոր
Անհայտ երկրռւմ արդյոք ինձ
Մտաբերո՞ւմ ես այսօր
Այն ոսկեղեն աշխարհից։ —
Հիշո՞ւմ ես դու ակացիան
Եվ պարտեզը իրիկվա
Հանգիպումը մայիսյան
Պատանու և աղջկա։
Եվ սենյակը ամփոփիկ
Եվ տնակը հեռավոր,
Գաղտնիքները մեր փոքրիկ,
Սակայն քա՜ղցր, սակայն խո՜ր
Հիշո՞ւմ ես դու այն արագ
Ժամերը, երբ ես ու դու
Նստում էինք անկրակ.—
Դյութանք սրտի՜ և հոգո՜ւ։
Եվ խավարում, խավարում
Հիշո՞ւմ ես ջերմ շուրթերի
Հանդիպումը հրահրուն,—
Հուզմունքն արբած սրտերի...
Եվ պարտիզում մեր անուշ
Տեսակցությունն այն գիշեր,
Կիսախավարը քնքուշ.–
Ցնորակա՜ն իմ հուշեր...
1908


Բարի գալուստ ARMhistory.ru
 
Ֆորում » Գրականություն » Վահան Տերյան » ՀԻՆ ՊԱՐՏԻԶՈԻՄ
  • Страница 1 из 1
  • 1
Поиск:

Current Position
Новости Карабаха
Армянский исторический портал
KillDim.com