armhistory | Ժամանակ: Երեքշաբթի, 26.04.2011, 23:20 | Հաղորդագրություն # 1 |
![armhistory](/avatar/15/3967-508741.jpg) Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
| Կախարդական մի շղթա կա երկնքում՝ Աներևույթ, որպես ցավը խոր հոգու. Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն, Օղակելով լույս աստղերը մեկ֊մեկու։ Մեղմ գիշերի գեղագանգուր երազում՝ Այն աստղերը, որպես մոմեր սրբազան, Առկայծում են կարոտագին, երազուն՝ Հավերժաբար իրար կապված և բաժան։ Ես ու դու էլ շղթայված ենք իրարու. Կարոտավառ երազում ենք միշտ իրար, Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու, Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար... 1906
Բարի գալուստ ARMhistory.ru
|
|
| |