հատված. <Փա՜ռք փառաբանենք ապա մենք մեր Առյուծ-Մհերին, դյուցազնին քա՛ջ, Դավիթին՝ նրա որդուն դյուցազն, Մհերին՝ նրա որդուն անմահ,— Ողջ ժողովրդին ապա Սասմա Որ լուրթ լեռներում մի օր բազմած Հորինեց պայծառ զրույցը այս— Եվ անցավ անհետ, դարձավ երազ։—
Սկսենք ապա հանգով ճարտար Սասունցի Դավթի զրույցն արդար, Որ մնալու է հավիտյան— հա´ր Զրույց իմաստուն և ոսկեբառ։—>...