Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
[ Նոր նամակներ · Մասնակիցներ · Կանոններ · Փնտրել · RSS
  • Страница 1 из 1
  • 1
Ֆորում » Գրականություն » Պարույր Սևակ » ԿԱՐԴՈՒՄ Է ՀեՂԻՆԱԿԸ
ԿԱՐԴՈՒՄ Է ՀեՂԻՆԱԿԸ
armhistoryԺամանակ: Կիրակի, 29.05.2011, 17:16 | Հաղորդագրություն # 1
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
ԿԱՐԴՈՒՄ Է՝ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԸ:

1.Ապրե՜լ, ապրե՜լ
2.Մի պահ զղջում եմ
3.Հայաստան
4.Վարք մեծաց
5.Լեռնային գիշեր
6.Մոր ձեռքերը
7.Անկեղծ ասած

1.ԱՊՐԵ՜Լ, ԱՊՐԵ՜Լ

Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ սուրբ հողըդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը:
Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո սեփական մանրությունը:
ՈՒ թե հանկարծ անպետքություն քեզ համարես,
թե ինքըդ քեզ արհամարհես
ու համառես,
քեզ հետ վիճի՛,
քեզ չզիջի՛,
համբերատար քեզ հետ խոսի՜,
հակառակո՛ւմ քեզ համոզի
ինքը... հզոր Հանրությունը...

Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ ուրիշի խինդով խնդաս,
Որ ուրիշի ցնծությունով
Ինքդ էլ ցնծաս, ինքդ էլ թնդաս:

Լինես, մնաս ամենքի հետ,
Նրանց կամքին հպատակվես,
«Ես»-ըդ խառնես մեծ «մենք»-ի հետ,
Նրանց ցավով լուռ տապակվես:

Տրվես նրանց լույսի նման
Եվ չխաբես՝ հույսի նման:
Արշալույսի նման բացվես
նրա՛նց համար,
Վերջալույսի նման բացվես
նրա՛նց համար:
Թե լաց լինես՝ նրանց համար,
Թե բաց լինես՝ նրանց համար:
Եվ հա՜ց լինես նրանց համար՝
հոգևոր հա՛ց,
Քեզ նրանցով կյանքում զինես
Եվ նրանցով կյանքում լինես
ոգևորվա՜ծ:
Եվ նրանցով կյանքում լինես
թույլ կամ ուժեղ,
Եվ նրանցով կյանքում լինես
բույլ կամ մժեղ:
Թշվառ՝ ինչպես անապաստան,
Հարուստ՝ ինչպես լայն տափաստան...

Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել այնպե՛ս ,
Որ նրանց հետ մթնես - ամպես,
Եվ նրանց հետ շանթարձակվես.
Մեկտեղ հանկարծ ընդարձակվես,
Մեկտեղ դառնաս գունդուկծիկ.
Մեկտե՜ղ բացվես, մեկտե՜ղ փակվես՝
Ինչպես նամակ և կամ բացիկ...

Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել մեկտե՛ղ,
Կյանքդ խառնել նրանց կյանքին,
Տառապանքդ՝ տառապանքին,
Ջանքդ՝ ջանքին,
Ցանքդ՝ ցանքին,
Եվ ենթարկվել նրանց կամքին,
Նրանց կամքն էլ քեզ ենթարկել,-
Դառնալ և՛ շանթ, և՛ շանթարգել..

6.Մոր ձեռքերը

Այս ձեռքերը` մո՜ր ձեռքերը,
Հինավուրց ու նո՜ր ձեռքերը...
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը`
Ի՜նչ նազանքով,
Երազանքո՜վ:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը,
Առաջնեկն է երբ որ ծնվել,
Նրա արդար կաթով սնվել:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը
Ծով լռությա՜մբ,
Համբերությա՜մբ,
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Երկինք պարզված սյուն են դառել այս ձեռքերը,
Որ չփլվի իր տան սյունը`
Որդին կռվից դառնա տունը:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Մինչև տատի ձեռք են դառել այս ձեռքերը,
Այս ձեռքերը` ուժը հատած,
Բայց թոռան հետ նոր ուժ գտած...
Քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը...
Ինչե՜ր, ինչե՜ր, ինչեր չարժեն այս ձեռքերը`
Նուրբ ձեռքերը,
Սո՜ւրբ ձեռքերը:
...Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար
Մեզ աշխարհում ծնաց, սնած,
Մեզ աշխարհում շահած, պահած,
Մեզնից երբեք չկշտացած,
Փոշի սրբող, լվացք անող,
Անվերջ դատող, անվերջ բանող
ա'յս ձեռքերը`
Թող որ ճաքած ու կոշտացած,
Բայց մեզ համար մետաքսի պես
խա՜ս ձեռքերը...



Բարի գալուստ ARMhistory.ru
 
armhistoryԺամանակ: Կիրակի, 29.05.2011, 17:17 | Հաղորդագրություն # 2
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
Պարույր Սեւակ: Մարդ էլ կա, մարդ էլ: Կարդում է՝ Մհեր Մակրտչյանը:

Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում...
Մարդ ել կա՝ ելել է շալակն աշխարհի,
Դու, որ սխալվել, սակայն չես ստել,
Կորցրել ես հաճախ, բայց նորից գտել.
Դու, որ սայթաքել ու վայր ես ընկել,
Ընկել ես, սակայն երբեք չես ծնկել,
Այլ մագլցել ես կատարից կատար,
Ելել ես անվերջ, բարձրացել ես վեր՝
Քո հզոր դարից առնելով թևեր...
Ելել ես, որ ողջ աշխարհը իմարնաս,
Որ անօրինակ քո դարը իմարնաս,
Բոլոր կողմերով դու նրան զգաս,
կորուստը սգաս,Շահածով խնդաս...
................
................
................
Անարդարության դեմքը խարանես...
Ահա թե ինչու դու այսքան տարի,
Դու որ հարազատ ծնունդն ես դարի,
Քայլում ես անդուլ, առաջ ընդանում,
Քայլում ես այնպես ծանր ու վիթխարի,
Ասես աշխարհն ես շալակած տանում...
Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում,
Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի...
Նա, ով ելել է շալակն աշխարհի,
Աշխարհում երբեք թաց տեղ չի քնում,
Գիտի թե ու'մ հետ և ու'ր է գնում,
ՈՒ'մ մեռելին է անարցունք լալիս,
ՈՒ'մ խոսքի վրա ստից ծիծաղում,
ՈՒ'մ հետ դինջ նստած նարդի է խաղում,
Հարկ եղած դեպքում և տանուլ տալիս...
Վերից է նայում ցածրում կանգնածին,
Չի նայում երբեք ներքև ընկածին.
Վերև կանգնածի աղջկան, որդուն,
Սիրուհուն անգամ ու քարտուղարին
Ո՜նց է քսմսվում, ու շողոքորթում...
Որտեղ մի պատառ չաղ ու յուղալի՝
Կանգնած է այնտեղ նա երկյուղալի...
Հեշտ զրպարտում է՝ երբ տեղն է գալիս,
Նույն հեշտությամբ էլ իր մեղքն է լալիս...
Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Հարազատ մորից և որդուց ավել,
Աշխարհում նա իր աշխարհն է սիրում...
Սու'տ է: Նա այնտեղ իր շահն է սիրում:
Ամե՜ն ինչից շատ, անե՜ն ինչից վեր,
Նա պատմության մեջ իր դարն է սիրում...
Սու'տ է: Նա դարի ավարն է սիրում:
Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Մեր կյանքն է սիրում, մեր նորն է սիրում...
Սու'տ է: Նա միայն իր փորն է սիրում:
Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Գաղփարական իր հորն է սիրում...
Սու'տ է: Ո'չ հորը, ո'չ մորն է սիրում,
Թանկ չէ ո'չ որդին, և ո'չ էլ թոռը:
Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր
Սիրում է կյանքում նա իր .....աթոռը:
Աթոռն է սիրում
ՈՒ նրան տիրում.
Ցանկացած գնով ելնում է նա վեր,
Փորձում է թռչել նա առանց թևեր,
Անվերջ սողալով առաջ է գնում,
Գնում է այսպես և... տարեց - տարի
Ելնում է այսպես.... շալակն աշխարհի:
Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում,
Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի....



Բարի գալուստ ARMhistory.ru
 
armhistoryԺամանակ: Կիրակի, 29.05.2011, 17:20 | Հաղորդագրություն # 3
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
Պարույր Սևակ - Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում
Կարդում է Վլադիմիր Աբաջյանը

Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։
Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում։
Պարզապես մենք էլ պիտի ընդունենք‚
Որ մենք‚ միայն մենք Արարատ ունենք‚
Եվ որ այստեղ է՝ բարձրիկ Սևանում‚
Երկինքը իր ճիշտ պատճենը հանում։
Պարզապես Դաւիթն այստեղ է կռվել։
Պարզապես Նարեկն այստեղ է գրվել։
Պարզապես գիտենք ժայռից վանք կերտել‚
Քարից շինել ձուկ, եւ թռչուն՝ կավից‚
Ուսուցման համար եւ աշակերտել
Գեղեցկի՛ն‚
Բարու՛ն‚
Վսեմի՛ն‚
Լավի˜ն...

Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։
Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում
Պարզապես մեր բախտն ուրիշ է եղել‚
Պարզապես շատ ենք մենք արյուն հեղել:
Պարզապէս մենք մեր դարավոր կյանքում‚
Երբ եղել ենք շատ
Ու եղել կանգուն‚
Դարձյալ չենք ճնշել մեկ ուրիշ ազգի‚
Ո՛չ ոք չի տուժել զարկից մեր բազկի։
Եթե գերել ենք՝
Լոկ մեր գրքերով.
Եթե տիրել ենք՝
Լոկ մեր ձիրքերով...

Պարզապես մահն է մեզ սիրահարվել‚
Իսկ մենք ինքնակամ նրան չենք տրվել։
Ու երբ ճարահատ մեր հողն ենք թողել՝
Ուր էլ որ հասել‚ որտեղ էլ եղել‚
Ջանացել ենք մենք ամենքի համար:
Շինել ենք կամուրջ‚
Կապել ենք կամար‚
Ամեն տեղ հերկել‚
Հասցրել բերքեր‚
Ամենքին տվել միտք‚ առած‚ երգեր՝
Պաշտպանել նրանց հոգևոր ցրտից‚-
Ամեն տեղ թողել մեր աչքից՝ ցոլանք‚
Մեր հոգուց՝ մասունք‚
Եւ նշխար՝ սրտից...

Մենք քիչ ենք‚ այո՛‚ բայց կոչվում ենք հայ,
Գիտենք դեռ չանցած վերքերից տնքալ‚
Բայց նոր խնդությամբ ցնծալ ու հրճվել:
Գիտենք թշնամու կողը մխրճել
Ու բարեկամին դառնալ աջակից:
Դուրս գալ մեզ արված բարության տակից՝
Մեկի փոխարեն տասն հատուցելով...
Հօգուտ արդարի եւ արեգակի
Գիտենք քվյարկել մեր կյանքով նաև...
Բայց թե կամենան մեզ բռնի վառել,
Մենք գիտենք մխալ եւ կրակ մարել:
Իսկ եթե պետք է խավարը ցրել՝
Գիտենք մոխրանալ որպես վառ կերոն.
Եւ գիտենք նաև մեզ կրքոտ սիրել‚
Բայց ուրիշներին միշտ էլ հարգելով...

Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում‚
Բայց մեզ էլ գիտենք --
Մեզ հայ են ասում։
Եւ ինչո՞ւ պիտի չհպարտանանք...
Կա՛նք։ Պիտի լինե՛նք։ Ու դեռ շատանա՜նք։



Բարի գալուստ ARMhistory.ru
 
armhistoryԺամանակ: Կիրակի, 29.05.2011, 17:23 | Հաղորդագրություն # 4
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
Պարույր Սևակ Պարապություն 1965
(կարդում է Խորեն Աբրահամյանը)

ՊԱՐԱՊՈՒԹՅՈՒՆ

Չգիտեմ ի՞նչ անեմ
Պատեպատ եմ զարկվում:
Հազար բան եմ տնտղում` կույրի նման,
Ու հասկացած նրա ինչ- ինչոցը ` կրկին
Պատեպատ եմ զարկվում:
Չգիտերմ` ի՞նչ անեմ:
Լավ է ելնեմ- գնամ, տամ փողոցին տուրքս
Կամ հավաքեմ հարկս նույն այդ փողոցից:
Սակայն ինչի՞ գնամ, եթե կարիք չունեմ
Ես իմ տասը մատով իմ զույգ աչքի համար
Բանտի ճաղերի պես ինչ-որ բան եմ սարքում`
Ճակատս սեղմելով մտածում եմ,
Թե ի՞նչ անեմ հիմա: Եվ բանտային
Ճաղի արանքներից լուռ հածում է
Իմ հայացքը տարտամ:

Պատացել է մութը արդեն վաղուց:
Ես հայացքով զարկվում եմ նրա խավար պատին`
Լույս զվարթ եմ երգում իմ մտքի մեջ
Եվ Առավոտ լուսո:
Սա էլ գործ է, հարկա՛վ,
Սակայն շատ լո՜ւրջ մի գործ,
Իմ ուժից վե՜ր մի գործ:
Եվ իմ ձեռքով, ահա՛, խմբավարի նման,
Կեղծ նոտայի վրա ինքս եմ ինձ ընդհատում,
Եվ այդ ինքնասաստման սուր շարժումից
Ձեռքերս սկսում են լուռ մտածել...



Բարի գալուստ ARMhistory.ru
 
Ֆորում » Գրականություն » Պարույր Սևակ » ԿԱՐԴՈՒՄ Է ՀեՂԻՆԱԿԸ
  • Страница 1 из 1
  • 1
Поиск:

Current Position
Новости Карабаха
Армянский исторический портал
KillDim.com