armhistory | Ժամանակ: Երկուշաբթի, 30.05.2011, 23:28 | Հաղորդագրություն # 1 |
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
| ԲԱՆ Ի ՖՐԻԿ ԳՐՔՈՅՆ
(հատված)
Աստուած արդար և յիրաւի, Եւ ողորմած յամենայնի. Հանդէս ունիմ բան մի վիճի, Թէ դու լսես քո ծառայի:
Այս է զարմանք հիանալի, Որ կու լինի վերայ երկրի. Եւ հիացումն ազգի ազգի, զՈր տեսանեմք ի յաշխարհի:
Գէմ մէկ Ադամ էր ի դրախտին, Եւ մէկն Եւայ իւր նմանին. Եւ մէկ բարբառ համազգային, Մինչև կերեալ պտղոյ ծառին:
Արդ այս բանս է հիանալի, Եւ առաւել զարմանալի. Թէ մէկ Ադամ և յԵւայէ Ո՞րքան ազգեր ծնան յերկրի:
ՈՒրիշ լեզու ամէն մէկի, Որ մէկ մէկի ո'չ հաւանի. Որ մէկն է Հայ, մէկ Վրացի, Մէկն է Տաճիկ, մէկն Ասորի:
Մէկն է ճհուտ Եբրայեցի, Եւ մին Արաբ, Հագարացի, Մէկն է Ալան Արևորդի, Մինն է Թովիչ և Ափխազի:
Մէկն է Քուրդ Քանանացի, Մինն է Թաթար Թորգոմացի, Մինն է Մուղալ Խըթայեցի, Մինն Ջաղաթայ Սըմըրղընդի:
Մինն Ֆռանգ Լատինացի, Մէկն է Վենէտ և Ջենեցի. Մէկն Հոռովմ Յունացի, Եւ միւսն ՈՒռուզ և Հոնացի:
Մինն Դաղմատ Սպանիացի Ծնունդ սըրբոյ աւազանի. Հաւատացեալ Հայր և յՈրդի, ՈՒ երկրպագու Քո սուրբ Խաչին:
Եւ դաւանօղ սրբոյ Կուսին, Մարիամու Աստուածածնին, Խոստովանող երրեակ և մի, Հայր և Որդի և սուրբ Հոգի:
Այլ կամք ի ձեռս անօրինի, Որ կու վարեն անգին գերի. Որքա՞ն քակեն եկեղեցի, Քանի՞ շինեն պիղծ մըզկիթնի:
Քանի՞ կանայս առնեն այրի, Եւ որքա՞ն որբ քրիստոնէի. Որքա՞ն արիւն հեղան յերկրի, Քանի՞ առնեն բան խոտելի:
Ֆրիկ
Աստուած արդար և յիրաւի, Եւ ողորմած յամենայնի. Հանդէս ունիմ բան մի վիճի, Թէ դու լսես քո ծառայի: Այս է զարմանք հիանալի, Որ կու լինի վերայ երկրի. Եւ հիացումն ազգի ազգիմ Զոր տեսանեմք ի յաշխարհի... Արդ այս բանս է հիանալի, Եւ առաւել զարմանալի, Թէ մեկ Ադամ և յԵւայէ, Որքա՞ն ազգեր ծնան յերկրի:
Ֆրիկ
Փափաքել եմ ի ջուրն, յուսով կու գնամ, Թէ հասնիմ յայն աղբիւրն, որ կենդանանամ: Ես խմեմ յայն ջրէն, ու հետ գոհանամ, Թէ թողուն մէկ պահիկ, որ յինքն լողամ: Այն սիրովն յաւազանն ես զիս լուանամ, Նորոգիմ վերըստին, քան ըզհինն Ադամ: Թէ լինի ինձ ռոճիկ որ արժանանամ, Դու արա ինձ մտիկ, թէ ոնց կու փայլամ. Թէ զերկիրն կենդանեաց ես ինձ կամենամ, Յօրինացն աստուծոյ ես երբ հեռանամ: Թէ ուզիմ որ անանց բարոյն տիրանամ, Զտուն ու զտեղն ու զեղբայրն ու զքրոյն մոռանամ: Հեղեղեմ զարտասուս ու զիս լուանամ, Եւ մաքրիմ ի մեղաց և արդարանամ:
Բարի գալուստ ARMhistory.ru
|
|
| |
ARJAXPER | Ժամանակ: Չորեքշաբթի, 17.07.2013, 17:26 | Հաղորդագրություն # 2 |
Շարքային
Խումբ: Օգտագործողներ
Նամակներ: 5
Պարգևներ: 0
Հեղինակություն: 0
Ստատւոս: Օֆֆլայն
| Цитата Թէ մեկ Ադամ և յԵւայէ, Որքա՞ն ազգեր ծնան յերկրի: Այս հարցը կարծում եմ շատերիս է հետաքրքիր :
Համակարգչային դասընթացներ Երևանում hamakargchayin das@ntacner
|
|
| |