Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
[ Նոր նամակներ · Մասնակիցներ · Կանոններ · Փնտրել · RSS
  • Страница 1 из 1
  • 1
Ֆորում » Ժամանց » Երիտասարդական ֆորում » Զվարճալի պատմություններ (Զվարճալի պատմություններ)
Զվարճալի պատմություններ
armhistoryԺամանակ: Ուրբաթ, 07.01.2011, 18:18 | Հաղորդագրություն # 1
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
Զվարճալի պատմություններ
Եկեք այստեղ պատմենք զվարճալի ( իրական ) պատմություններ, որոնք կատարվել են մեզ հետ կամ ծանոթների, ընկերների, բարեկամների հետ ...մի խոսքով կարևոր չէ ում հետ են կատարվել, կարևորը պատմությունը զվարճալի լինի :
Կարծում եմ բոլորն էլ պատմելու բան կունենան
Սկսեցինք՝

Նախ ասեմ այս դեպքը ինձ պատմել է ծանոթներիցս մեկի եղբայրը, որը ոչ միայն ներկա է եղել այլև մասնակցել է ...
Ուրմեն լինում է չի լինում Բելգիայում մի հայ տղա է լինում , որը սիրում է մի հայ աղջկա ( արդեն հետաքրքիր է չէ՞) : Պարզվում է, որ աղջիկն էլ անտարբեր չի տղայի նկատմամբ: Դե հետո սկսվում են ռոմանտիկ հանդիպումներ, ծաղիկներ, խոստումներ, սեր....և նմանատիպ սրտաճմլիկ բաներ ( չխորանանք ) : Երբ նրանց հարաբերությունները արդեն լուրջ բնույթ են կրում, տղան աղջկան ասում է.
- Շաբաթ օրը գալիս եմ ծնողներիցդ "քեզ ուզելու" :
ՈՒ քանի որ տղան Բելգիայում մենակ էր ապրում, իսկ մեր հայկական ավանդույթի համաձայն "աղջիկ ուզելու" գնում են հայկական կոնյակով ՝ ծնողների, ապագա քավոր-մավորի , հեռու-մոտիկ բարեկամների, հարևանների ....հետ , տղան դժվար իրավիճակում է հայտնվում: "Բա ո՞վ պետք ա ասի, եկել ենք ձեր պարտեզի վարդը տանենք մեր պարտեզում աճեցնենք" : Քցում -բռնում է ու որոշում է մի քանի ամենամոտ ընկերների հետ գնալ
_ ՈՒրեմն Գևին կտանեմ անպայման, Արմենին , Արտակին... չէ Լևոնին չեմ տանի, ամբախ-զամբախ դուրս կտա, խատառակ կլինենք, Վագենին էլ կգա...էլ ով կա՞, հա ....: ՈՒ էդպես գնացողների թիվը հասնում է 10-12-ի: Նստում են որոշում , թե ով ինչ պետք է ասի, ով է խոսքը բացելու , ու կողքից ով է մեջ ընկնելու օգնության համար: Լավ պարապում են , դասը սովորում են , դե վերջապես բոլորն էլ երիտասարդ են ու երբեք " աղջիկ ուզելու" չեն գնացել , ու էտ պրոցեսից գաղափար չունեն ( մեկը լինի իրենց համար գնա "ուզելու" , հիմա իրանք պետք է գնան) : Փեսան զանգում է աղջկան ու ասում , որ երեկոյան ջամը 8-ին իրենց տան կլինի: Նա էլ իր հերթին
_Մամ էսօր գալիս ա
_Ինչի՞ ա գալիս աղջի ջան, շատ էլ իզուր, թող ոչ գա, ոչ էլ գնա... բլա բլա բլա
Տղաները ժամը 7-ի կողմերը դուրս են գալիս տանից, ճանապրհին բառ են մտնում քաջություն ձեռք բերելու համար: Դե պարզվում է, որ քաջության լուրջ պրոբլեմ ունեն ու մինչև աղջկա տուն հասնելը ինչքան բառ կա մտնում են : Ժամը 11-ի կողմերն է արդեն, փեսան հիշում է
_Տղերք աչքիս արդեն վախտնա...էն ծաղիկները ո՞ւր են , հա ոնց որ էս ա, բայց նման չի: Կարգին կխոսաք արա , նենց կուլտուռական էլի Լավ գնացինք
Մի խոսքով լրիվ ճԸտ վիճակում հասնում են տեղ: Ծաղիկների մնացորդը տալիս են զոնքաչ մայրիկին, նստում են ու սկսում անկապ դեսից-դենից խոսել, լրիվ մոռանալով իրենց գալու բուն նպատակը
: Վերջը աղջկա մայրը չի դիմանում.
_Տղաներ ջան բարով եք եկել, բայց էս ուշ ժամին....ինչի՞ եք եկել
Սրանք խառնվում են իրար , "փեսեն" գույնը գցած աչքով ունքով հասկացնում է ընկերներին , որ սկսեն: Վերջապես մեկը ֆայմում է
ԱՐՄԵՆ-Դե մորքուր ջան, մենք եկել ենք ձեր պարտեզ ... էս մեր լավ ախպոր համար ծաղիկ քաղենք ..դե վոպշմ ձեր աղջկա ձեռքը խնդրելու ենք եկել : Ինքը գժի պես սիրում ա ձեր աղջկան, լսել ենք ձեր աղջիկն էլ իրան ...
ՎԱԶԳԵՆ -Հա դե սաղ սենց լավա , իրար սիրում են, հասկանում են հոպար ջան ( աղջկա հորն է դիմում) , թող ամուսնանա էլի վոպշըմ
ԶՈՆՔԱՉ ՄԱՅՐԻԿ_Ո՞նց թե ամուսնանա տղա ջան, մեր աղջիկը դեռ շատ փոքր է, պետք է սովորի: Իրա ամուսնանալու ժամանակը չի
....Լռություն
....Լրջություն
.... Վերջապես...մանթո վիճակ
....Արտակը քնից արթնանում է ու՝
_Խի մորքուր ջան , դուք ձեր աղջկան թթու եք դնելո՞ւ որ վախտը չի
ԶՈՆՔԱՉ ՄԱՅՐԻԿԸ բարկությունից կարմրած, բայց այնուհանդերձ իրան զսպելով - հա հենց էլ թթու ենք դնելու
ԱՐՏԱԿ- ԻԻԻԻԻԻ, մորքուր ջան բա ձեր էտ թթվին վարունգ պետք չի՞
-Արա սուս , ինչ ես խոսում.... արա հո դեբիլ չես , սուս արա ...արա
ԱՐՏԱԿ- հա խի՞ բայց, կարո՞ղ ա իրանց թթուն ծաղկակաղամբով ա
-Վաաայ արա....
...
Մի խոսքով սրանց տնից պատվավոր դուրս են հրավիրում : Հաջորդ օրն էլ աղջիկը զանգում է ու ասում որ տնեցիք ահավոր ջղղղայնացած են , ինքն էլ հետը ... ու որ ամեն ինչ ...վերջ էլի, որ հետագայում էլ ոչ մի հույս չունենա էս դեպքից հետո
ՈՒ էսպես երկնքից ընկնում է 3 խնձոր, երեքն էլ Արտակի գլխին ( ուղեղի ցնցումն ապահոված է... տեղն ա իրան ... ախմախ )

THE END
Վերցվախ է akumb.am ից


Բարի գալուստ ARMhistory.ru
 
ՀյուրԺամանակ: Երկուշաբթի, 11.04.2011, 17:11 | Հաղորդագրություն # 2
Խումբ: Հյուրեր





Ապրես: Շատ լավն էր ու համով-հոտով: Պատկերացրու: Շատ տխուր էի ու քո կատակից էնքան ծիծաղեցի, որ աչքերս արցունքակալվեցին: Նկատելի է,որ շատ մեծ հումորի տեր ես: Շնորհակալ եմ: Էլի կ'այցլեմ:
 
armhistoryԺամանակ: Երկուշաբթի, 11.04.2011, 21:54 | Հաղորդագրություն # 3
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
Ուրախ կլինեմ
Նորեն համեցեք good hello roll dry


Բարի գալուստ ARMhistory.ru
 
ՀյուրԺամանակ: Երեքշաբթի, 13.03.2012, 23:28 | Հաղորդագրություն # 4
Խումբ: Հյուրեր





Alabalanica` On-Line http://kino.davpro.ru/%D5%AA%D5%A1%D5%B6%D6%80%D5%A5%D6%80/item/%D5%A1%D5%AC%D5%A1%D5%A2%D5%A1%D5%AC%D5%A1%D5%B6%D5%AB%D6%81%D5%A1
 
Ֆորում » Ժամանց » Երիտասարդական ֆորում » Զվարճալի պատմություններ (Զվարճալի պատմություններ)
  • Страница 1 из 1
  • 1
Поиск:

Current Position
Новости Карабаха
Армянский исторический портал
KillDim.com