| 
| armhistory | Ժամանակ: Չորեքշաբթի, 22.06.2011, 17:09 | Հաղորդագրություն # 1 |  |  Գեներալիսիմուս Խումբ: Ադմինիստրատորներ Նամակներ: 360 Պարգևներ: 3 Հեղինակություն: 14 Ստատւոս: Օֆֆլայն | Օտա՜ր, ամայի՜ ճամփեքի վրա Իմ քարավանըս մեղմ կըղողանջե.
 Կանգնի՛ր, քարավանս, ինձի կըթվա,
 Թե հայրենիքես ինձ մարդ կըկանչե:
 
 Բայց լուռ է շուրջըս ու շըշուկ չըկա
 Արևա՛ռ, անդո՛րր այս անապատում.
 Ա՜խ, հայրենիքըս ինձ խորթ է հիմա,
 Ու քնքուշ սերըս ուրիշի գրկում:
 
 Կընոջ համբույրին է՛լ չեմ հավատա,
 Շուտ կըմոռանա նա վառ արցունքներ.
 Շարժվի՛ր, քարավանս, ինձ ո՞վ ձայն կըտա,
 իտցի՛ր, լուսնի տակ չըկա ուխտ ևսեր:
 
 Գընա՛, քարավանս, ինձ հետդ քա՜շ տուր
 Օտար, ամայի ճամփեքի վրա.
 Ուրտեղ կհոգնիս` գըլուխըս վար դիր
 Ժեռ-քարերի մեջ, փըշերի վըրա...
 
 Բարի գալուստ ARMhistory.ru
 |  |  |  |  |