| 
| armhistory | Ժամանակ: Ուրբաթ, 29.07.2011, 04:32 | Հաղորդագրություն # 1 |  |  Գեներալիսիմուս Խումբ: Ադմինիստրատորներ Նամակներ: 360 Պարգևներ: 3 Հեղինակություն: 14 Ստատւոս: Օֆֆլայն | Մի իշխան կար խիստ չար և անիրավ: Նույն քաղաքում ապրում էր նաև մի այրի կին: Իշխանը հարկ պահանջելով նեղում էր նրան, իսկ այրի կինը աղոթում էր, որ իշխանը երկար ու խաղաղ կյանք ունենա: Գնացին ասացին իշխանին, թե քո չարության համար այրին աղոթում է: 
 Իշխանը եկավ և ասաց.
 
 — Ես քեզ բարիք չեմ արել, ով կին, դու ինձ համար ինչո՞ւ ես աղոթում:
 
 Այրի կինն ասաց.
 
 — Քո հայրը վատ մարդ էր. ես անիծեցի, և նա մեռավ: Դու նստեցիր նրա տեղը՝ ավելի խիստ չար: Այժմ վախենում եմ, որ մեռնես և քո որդին քեզնից ավելի չար լինի:
 
 Բարի գալուստ ARMhistory.ru
 |  |  |  |  |