armhistory | Ժամանակ: Ուրբաթ, 29.07.2011, 04:34 | Հաղորդագրություն # 1 |
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
| Մի իմաստուն և աղքատ մարդ ուներ ծույլ որդիներ: Մահվան ժամին նա կանչեց որդիներին և ասաց.
— Ո՛վ զավակներ, իմ նախնիները շատ գանձ են թողել մեր այգում, բայց ես ձեզ ցույց չեմ տա նրա տեղը: Այդ գանձը կգտնի նա, ով շատ աշխատի և խոր փորի:
Հոր մահից հետո որդիներն սկսեցին աշխատել մեծ եռանդով և խորն էին փորում, որովհետև յուրաքանչյուրն աշխատում էր, որ ինքը գտնի գանձը:
Այգին սկսեց աճել ու զորանալ, առատ բերք տվեց և նրանց հարստացրեց գանձերով:
Բարի գալուստ ARMhistory.ru
|
|
| |