armhistory | Ժամանակ: Ուրբաթ, 29.07.2011, 04:37 | Հաղորդագրություն # 1 |
 Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
| Մի զորավոր առյուծ նստել էր ճանապարհին, և տեսակ-տեսակ գազաններ այդ ճանապարհով գալիս էին դողալով ու անցնում: Առյուծը հարցրեց նրանց.
— Ինչո՞ւ եք փախչում և ում ահից եք զարհուրած փախչում:
Նրանք ասացին.
— Փախիր և դու, որովհետև ահա գալիս է մարդը: Առյուծն ասաց.
— Ո՞վ է մարդը, ի՞նչ է նա, ի՞նչ է նրա ուժը և նրա կերպարանքը, որ փախչում եք նրանից.
Նրանք ասացին.
— Կգա, կտեսնի քեզ և քեզ վայ կլինի:
Եվ ահա իր հանդից եկավ մի հողագործ մարդ: Առյուծն ասաց.
— Մի՞թե դու ես այն մարդը, որ վախցնում է գազան¬ներին:
Նա ասաց.
— Այո՛, ես եմ:
Առյուծն ասաց.
— Արի կռվենք:
Մարդն ասաց.
— Այո՛, բայց քո զենքերը քեզ հետ են, իսկ իմը տանն են: Եկ նախ կապեմ քեզ, որպեսզի չփախչես, մինչև ես գնամ, առնեմ իմ զենքը, և ապա կռվենք:
Առյուծն ասաց.
— Երդվիր որ կգաս, և ես կլսեմ քեզ:
Մարդը երդվեց, և առյուծն ասաց.
— Հիմա կապիր ինձ և գնա շուտ ու դարձիր: Մարդը հանեց պարանը և առյուծին պինդ կապով կապեց կաղնու ծառին, ծառից կտրեց մի բիր և սկսեց զարկել առյուծին:
Առյուծը գոչեց.
— Եթե դու մարդ ես, ավելի խիստ և անխնա զարկ իմ կողերին, որովհետև այս խելքին այդպես է վայել:
Բարի գալուստ ARMhistory.ru
|
|
| |