armhistory | Ժամանակ: Ուրբաթ, 29.07.2011, 04:37 | Հաղորդագրություն # 1 |
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
| Գայլը, աղվեսն ու ջորին եղբայրացան ու գնացին: Երբ սովածացան և որսի չհանդիպեցին, ասացին.
— Եկեք ուտենք նրան, ով տարիքով փոքր է:
Այսպես ասեցին գայլը և աղվեսը, որովհետև կամենում էին ջորուն ուտել: Գայլին հարցրին, թե ո՞ր տարվա գայլն ես: Նա ասաց, թե ես այն գայլն եմ, որին Նոյը տապանն առավ:
Աղվեսն առաջ եկավ և ասաց.
— Օ, դու տասը ազգով ինձանից փոքր ես. ես այն աղվեսն եմ, որին աստված ստեղծեց:
Ջորին եկավ և ասաց.
— Իմ ծննդյան թվականը գրված է սմբակիս վրա, եկեք կարդացեք և տեսեք՝ քանի տարեկան եմ:
Նա ոտքը բարձրացրեց: Աղվեսն ասաց գայլին.
— Գիտեմ, որ դու դպրոցում եղել ես, արի գիրը կարդա: Գայլը հավատաց և գնաց կարդալու: Ջորին ասաց.
— Առաջ արի, որովհետև գիրս մանր է:
Նա առաջ գնաց, և ջորին սաստիկ ուժով զարկեց գայլի ճակատին ու ջախջախեց: Գայլը գնաց կողկոնձալով: Աղվեսն ասաց գայլին.
— Արի, մի տող էլ կա, այն էլ կարդա:
Գայլն ասաց.
— Ես ինչ գիտեի գիրը, մենք ազգե ազգ մսագործ ենք և մսեգործի որդի:
Բարի գալուստ ARMhistory.ru
|
|
| |