armhistory | Ժամանակ: Ուրբաթ, 29.07.2011, 04:38 | Հաղորդագրություն # 1 |
Գեներալիսիմուս
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակներ: 360
Պարգևներ: 3
Հեղինակություն: 14
Ստատւոս: Օֆֆլայն
| Մի գեղջուկ մարդ աղը շալակին բարձրանում էր դժվար սարով: Տոթ ժամանակ էր: Շատ հոգնեց մարդը և բեռը վայր դնելով սկսեց բամբասել Ադամին և Եվային, թե ինչու նրանք անհամբերությամբ դուրս եկան դրախտից: Իսկույն երևաց հրեշտակը և նրան ասաց,
— Եթե քեզ դրախտ տանեմ, դու կհամբերե՞ս:
Գեղջուկն ասաց,
— Ե՞րբ կլինի այդ:
Հանկարծ քունն իջավ նրա վրա և տեսավ, որ դրախտն է ընկել, շատ ուրախացավ: Ապա տեսավ, որ դրախտի մեջ մարդիկ կտրատում են դեռաբույս ծառերը և չհամբերելով ասաց.
— Այդ ի՞նչ մարդիկ եք, որ չոր ծառերը թողած, կտրատում եք կանաչ ծառերը:
Աչքերը բաց արեց, տեսավ, որ դարձյալ նստել է աղի բեռան մոտ, և սկսեց դառն արտասվել: Գեղջուկը նորից տեսավ հրեշտակին և ասաց.
— Այլևս չեմ խոսի:
Նա նորից դրախտ ընկավ և տեսավ, որ մարդիկ կտրած ճյուղերը և փայտը շալակ են կապել և չեն կարողանում շալակել, բայց դեռ դարսում են ճյուղ և փայտ: Չհամբերեց և ասաց.
— Ո՛վ անխելքներ, թեթևացրեք ձեր բեռը, որ կարողանաք շալակել:
Գեղջուկը նորից զարթնեց դժվար սարի վրա և սկսեց արտասվել: Հրեշտակը երրորդ անգամ նրան դրախտ տարավ: Նա տեսավ մի մեծ քար, որից կապել էին տասներկու լուծ եզ. ամեն մեկն իր կողմն էր քաշում, բայց քարը չէր շարժվում: Մարդը դարձյալ չհամբերեց և կանչեց.
— Ո՛վ հիմարներ, մի կողմի վրա քաշեք և միասին քշեք, որ քարը տեղից շարժեք:
Զարթնելով գեղջուկ մարդն ասաց.
— Լավ է ես իմ աղը շալակեմ: Եվ բարձրացավ դժվար սարով: ՝արձրացավ դժվար:
Բարի գալուստ ARMhistory.ru
|
|
| |