| 
| armhistory | Ժամանակ: Ուրբաթ, 29.07.2011, 04:38 | Հաղորդագրություն # 1 |  |  Գեներալիսիմուս Խումբ: Ադմինիստրատորներ Նամակներ: 360 Պարգևներ: 3 Հեղինակություն: 14 Ստատւոս: Օֆֆլայն | Մի գեղջուկ մարդ աղը շալակին բարձրանում էր դժվար սարով: Տոթ ժամանակ էր: Շատ հոգնեց մարդը և բեռը վայր դնելով սկսեց բամբասել Ադամին և Եվային, թե ինչու նրանք անհամբերությամբ դուրս եկան դրախտից: Իսկույն երևաց հրեշտակը և նրան ասաց, 
 — Եթե քեզ դրախտ տանեմ, դու կհամբերե՞ս:
 
 Գեղջուկն ասաց,
 
 — Ե՞րբ կլինի այդ:
 
 Հանկարծ քունն իջավ նրա վրա և տեսավ, որ դրախտն է ընկել, շատ ուրախացավ: Ապա տեսավ, որ դրախտի մեջ մարդիկ կտրատում են դեռաբույս ծառերը և չհամբերելով ասաց.
 
 — Այդ ի՞նչ մարդիկ եք, որ չոր ծառերը թողած, կտրատում եք կանաչ ծառերը:
 
 Աչքերը բաց արեց, տեսավ, որ դարձյալ նստել է աղի բեռան մոտ, և սկսեց դառն արտասվել: Գեղջուկը նորից տեսավ հրեշտակին և ասաց.
 
 — Այլևս չեմ խոսի:
 
 Նա նորից դրախտ ընկավ և տեսավ, որ մարդիկ կտրած ճյուղերը և փայտը շալակ են կապել և չեն կարողանում շալակել, բայց դեռ դարսում են ճյուղ և փայտ: Չհամբերեց և ասաց.
 
 — Ո՛վ անխելքներ, թեթևացրեք ձեր բեռը, որ կարողանաք շալակել:
 
 Գեղջուկը նորից զարթնեց դժվար սարի վրա և սկսեց արտասվել: Հրեշտակը երրորդ անգամ նրան դրախտ տարավ: Նա տեսավ մի մեծ քար, որից կապել էին տասներկու լուծ եզ. ամեն մեկն իր կողմն էր քաշում, բայց քարը չէր շարժվում: Մարդը դարձյալ չհամբերեց և կանչեց.
 
 — Ո՛վ հիմարներ, մի կողմի վրա քաշեք և միասին քշեք, որ քարը տեղից շարժեք:
 
 Զարթնելով գեղջուկ մարդն ասաց.
 
 — Լավ է ես իմ աղը շալակեմ: Եվ բարձրացավ դժվար սարով: ՝արձրացավ դժվար:
 
 Բարի գալուստ ARMhistory.ru
 |  |  |  |  |