Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
Ազատագրական պայքարի աշխուժացումը [2]
Իսրայել Օրի [5]
Քաղաքական դրությունը անդրկովկասում [4]
Ազատագրական պայքարն Արցախում [2]
Ազատագրական պայքարը Սյունիքում [4]
Արևելյան Հայաստանը Նադիր շահի իշխանության ներքո [2]
Ազատագրական շարժման հնդկահայ կենտրոնը [3]
Հայաստանի ազատագրության ռուսահայ կենտրոնը [2]
Մադրասի հայրենասիրական խմբակը [3]
Կրթություն: Տպագրություն [2]
Գիտություն: Գրականություն: Արվեստ [3]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Գրքեր (14)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Անեկդոտներ (13)
  • Հայաստանին (13)
  • Քառյակներ (11)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Հայոց լեզու (10)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հին Հունաստան (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • Գլխավոր » Հոդվածներ » Հայ ազատագրական շարժումը XVII դարի երկրորդ կեսին և » Մադրասի հայրենասիրական խմբակը

    Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ փառաց» և Մովսես Բաղրամյանի «Նոր տետրակ, որ կոչի Յորդորակ» աշխատությունները

    Հովսեփ Էմինի ու Մովսես Բաղրամյանի վերադարձը Հնդկաստան կարևոր նշանակություն ունեցավ գաղթօջախի կյանքում: Նրանք համոզեցին հնդկահայ ուրիշ գործիչների ևս, որ առանց ժողովրդի լայն աջակցության Հայաստանի ազատագրման գործում հնարավոր չէ հասնել հաջողության: Հետևաբար անհրաժեշտ է միավորել հայ երիտասարդությանը, նրանց դաստիարակել հայրենասիրության ու ազգային արժանապատվության ոգով:

    Հայ ժողովրդի մեջ ազատագրական գաղափարների տարածման, երիտասարդությանը հայրենի երկրի պատմությանն ու մշակույթին ծանոթացնելու համար անհրաժեշտ էր հայրենասիրական ոգով գրականություն ունենալ: Նման գրքեր տպագրելու համար հնդկահայ մեծահարուստ Շահամիր Շահամիրյանը 1771թ. Մադրաս քաղաքում հիմնում է հայկական տպարան: 1772թ. այդ տպարանում լույս է տեսնում Մովսես Բաղրամյանի «Նոր տետրակ, որ կոչի Յորդորակ» գիրքը: Հայ իրականության մեջ դա առաջին հրապարակախոսական տպագիր աշխատությունն էր: Գրքում ներկայացվում են հայ ժողովրդի հերոսական անցյալը, նրա աշխարհագրական լայնարձակ սահմանները և դրան հակադրվում է առկա վիճակը, երբ երկիրը շահագործվում է օտարների կողմից: Գիրքը կոչ է անում հայ երիտասարդներին դուրս գալ օտար բռնակալների դեմ և զենքի ուժով հասնել ազատության. «Խիզախությամբ եղեք, եղեք նմանվողներ մեր նախահոր՝ քաջ Արամի որդիներին, որ միգուցե թե այդպիսով կարողանանք վերագտնել մեր հայրենիքն Արարատյան»: «Նոր տետրակի» մեջ քննադատվում է միապետական կարգը՝ այն համարելով հայոց պետականության անկման պատճառներից մեկը: Մեկ մարդը ի վիճակի չէ անսխալ կառավարել, իսկ թագավորի սխալը դժբախտություն է երկրի համար: Ուստի առաջարկվում է ստեղծել սահմանադրություն և երկիրը կառավարել ժողովրդի ընտրովի ներկայացուցիչների միջոցով:

    Ստանալով «Նոր տետրակը» և զգուշանալով հայ երիտասարդների անժամանակ ապստամբելու վտանգից՝ Սիմեոն Երևանցի կաթողիկոսը խիստ միջոցների է դիմում: Նա հրամայում է հավաքել և այրել այդ գիրքը, փակել տպարանը և հեռացնել Մովսես Բաղրամյանին: Նրա սպառնալիքները, սակայն, չկասեցրին գրքի տարածումը:

    1786թ. «Նոր տետրակը» թարգմանվում է ռուսերեն և լույս է տեսնում Պետերբուրգում, իսկ այնուհետև թարգմանվում նաև վրացերեն:

    Շարունակելով «Նոր տետրակի» գաղափարները՝ Մադրասի խմբի անդամներից Շ. Շահամիրյանը հրատարակում է «Որոգայթ փառաց» գիրքը: Այն ապագա հայկական պետության կառավարման համար նախատեսված օրենքների ժողովածու էր, որը պետք է կիրառվեր երկիրը օտար լծից ազատագրելուց հետո:

    Հայոց ապագա պետության բարձրագույն օրենսդիր մարմինը՝ «Հայոց տունը», պետք է կազմվեր ժողովրդի կողմից ընտրված պատգամավորներից: Հայաստանում պետք է իշխեր օրենքը: «Հայոց տունը» պարտավոր էր ստեղծել գործադիր իշխանություն (կառավարություն): Այդ նպատակով փոխանորդներից պետք է ընտրվեին տասներեք հոգի, որոնցից մեկը վիճակահանությամբ կարող էր դառնալ նախարար, իսկ մյուսները՝ նախարարի խորհրդակիցներ: Նախարարը լինելու էր օրենքների առաջին կատարողը և զորքի գլխավոր հրամանատարը: Հայաստանի բոլոր բնակավայրերը պետք է ունենային դպրոցներ:

    «Որոգայթ փառաց» գիրքը սահմանադրական հանրապետություն ստեղծելու ծրագիր էր և հայ քաղաքական մտքի կարևոր նվաճումներից մեկը:

    Կատեգորիա: Մադրասի հայրենասիրական խմբակը | Ավելացրել է: armhistory (05.01.2011) W
    Դիտումներ: 3079 | Ռեյտինգ: 3.5/4
    Մեկնաբանությունների քանակը: 0

    Օգնեք կայքին տարածեք այս նյութը:
    Մեկնաբանելու համար պետք է գրանցվել կայքում
    [ Գրանցվել | Մուտք գործել ]
    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com