Փասպանյան Լևոն Գևորգի, ծնվել է Թոգատ քաղաքում (Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգ), եղել է ուսուցիչ Սանասարյան վարժարանում, 1915թ. սպանվել է թուրքերի կողմից:
Հովհաննես Գրիգորի Տելի-Ղազարյան, ծնվել է 1896թ. Սեբաստիա քաղաքում (Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգ), Արամյան վարժարանի շրջանավարտ, 1915թ. հուլիսի 8-ին ձերբակալվել ու սպանվել է թուրքերի կողմից:
Ռուբեն Գրիգորի Տելի-Ղազարյան, ծնվել է 1897թ. Սեբաստիա քաղաքում (Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգ), Արամյան վարժարանի շրջանավարտ, 1915թ. հուլիսի 8-ին ձերբակալվել ու սպանվել է թուրքերի կողմից:
Գրիգոր Տելի-Ղազարյան, ծնվել է 1863թ. Սեբաստիա քաղաքում (Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգ), ուսուցիչ, գործարանատեր, 1915թ. հուլիսի 13-ին ձերբակալվել ու սպանվել է թուրքերի կողմից: