Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
Արևմտյան ազգային սահմանադրությունը [2]
Հայ հասարակական միտքը [2]
Զեյթունի 1862թ. ապստամբությունը [2]
Ռուս-թուրքական պատերազմը [2]
Հայկական հարցի միջազգայնացումը [2]
Ազատագրական պայքարի թևակոխումը զինված պայքարի փուլ [2]
Հայ ազգային կուսակցությունները [3]
Հայդուկային շարժումը [1]
Սասունի ապստամբությունը: Արևմտահայության կոտորածները [6]
Արևմտահայության ինքնապաշտպանական մարտերը [2]
Տեղաշարժերը գյուղատնտեսության մեջ [2]
Արդյունաբերություն: Ցարիզմի գաղութային քաղաքականությունը [2]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Գրքեր (14)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Անեկդոտներ (13)
  • Հայաստանին (13)
  • Քառյակներ (11)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Հայոց լեզու (10)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հին Հունաստան (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • Գլխավոր » Հոդվածներ » Հայ ազգային-ազատագրական շարժման նոր փուլը » Արդյունաբերություն: Ցարիզմի գաղութային քաղաքականությունը

    Ցարական կառավարության ազգային-գաղութային քաղաքականությունը

    1860-1870-ական թթ. բարենորոգումների և տնտեսական կյանքի որոշ բարելավումներից հետո ցարիզմը փոխեց իր վերաբերմունքը և ուժեղացրեց ճնշումների ու հալածանքների քաղաքականությունը: 1881թ. մարտի 1-ին բարեփոխումներ իրականացնող Ալեքսանդր II կայսրի սպանությունը առիթ դարձնելով՝ կառավարությունը հարձակման անցավ և փաստորեն վերացրեց այն նվաճումների մի զգալի մասը, որը ձեռք էր բերվել նախորդ տասնամյակներին:

    Ուժեղացվեցին ազգային հալածանքները ոչ ռուս ժողովուրդների նկատմամբ, ինքնակալությունը սկսեց հակակրանքով վերաբերվել հայերի՝ Արևմտյան Հայաստանում ինքնավարություն ստեղծելու ձգտումներին՝ գտնելով, որ դա վարակիչ կարող է լինել կովկասյան ժողովուրդների համար: Նա արգելեց հայ ֆիդայիներին Անդրկովկասից անցնել Թուրքիա և օգնել իրենց արևմտահայ եղբայրներին:

    Չբավարարվելով դրանով՝ ցարիզմը սկսեց ուժեղացնել արևելահայերի հալածանքները: Ամենից առաջ սահմանափակվեցին Ամենայն հայոց կաթողիկոսի և Էջմիածնի Մայր աթոռի իրավունքները: Նա գտնում էր, որ կաթողիկոսը հաճախ գործում է Պետերբուրգից անկախ, բացում է ազգային դպրոցներ և կատարում կառավարությանը ոչ հարիր այլ գործողություններ: Ռուսական իշխանությունները գաղտնի հսկողություն սահմանեցին Էջմիածնի վրա: Նրանք Էջմիածինը դիտում էին որպես հեղափոխական շարժման կենտրոն, ուր երեխաներին դաստիարակում են ըմբոստության ոգով: Աքսորվեցին մի շարք հոգևորականներ և աշխարհիկ գործիչներ: Այնուհետև դպրոցներում արգելվեց դասավանդել պատմություն և աշխարհագրություն՝ որպես ազգային զգացումներ առաջացնող առարկաներ: Հայկական դպրոցների վրա սահմանվեց խիստ հսկողություն, իսկ 1885թ. փակվեց Անդրկովկասում գործող շուրջ 300 հայկական դպրոց: Թիֆլիսում դպրոցների փակումը նկարագրելով՝ ականատեսը հաղորդում էր. «Ավելի քան 1000 աղջիկ ու տղա ցրվեցին իրենց տները՝ աղի-աղի արցունք թափելով, և ավելի քան 50 ուսուցիչ և ուսուցչուհի մնացին գլխիկոր ու վշտաբեկ»: Մեկ տարի անց Կովկասի իշխանությունները հարկադրված էին վերաբացել այդ դպրոցները:

    Իրենց հայահալած քաղաքականությունը արդարացնելու և ռուսներին հայերի դեմ գրգռելու նպատակով հորինեցին հայերի սեպարատիզմի, այսինքն՝ Ռուսաստանից անջատվելու մտադրության մասին առասպելը: Տարածեցին լուրեր այն մասին, թե իբր հայերն ուզում են ստեղծել ազգային պետություն՝ Ռուսաստանից զավթելով Կովկասից մինչև Վորոնեժ ընկած տարածքները:

    Ինքնակալությունը, առաջնորդվելով «Ռուսաստանը ռուսների համար» սկզբունքով, ջանում էր Արևելյան Հայաստանում փոխել բնակչության ազգային կազմը՝ որքան հնարավոր է շատ ռուսներ բնակեցնելով: Կարսի մարզը կայսրությանը միացնելուց հետո գտնում էին, որ անհրաժեշտ է այն և Հայաստանի այլ վայրերը բնակեցնել ռուսներով: Ցարական պաշտոնյաները մարզի ազատ տարածքները սկսեցին հատկացնել ռուսներին, որոնք գաղթեցվում էին գերազանցապես եվրոպական Ռուսաստանից: Նրանք եկվորներին ավելի շատ հողեր էին տալիս և ավելի երկար ժամանակով ազատում հարկերից ու տուրքերից: Ցարական կառավարության կողմից տարվող այդ քաղաքականության հետևանքով Լոռիում, Սևանի ավազանում, Կարսի մարզում, Զանգեզուրի ու Ղազախի գավառներում բնակություն հաստատեցին հազարավոր ռուսական ընտանիքներ:

    Ցարական կառավարության գաղութային քաղաքականությունը որոշակիորեն արտահայտվում էր, ինչպես նշվեց, Հայաստանը հումքի բազա դարձնելու մեջ: Գյուղատնտեսության բնագավառում կառավարությունը խթանում էր իր արդյունաբերության համար հումք մատակարարող կուլտուրաների՝ բամբակի, մետաքսի, ծխախոտի մշակումը: Հայաստանի արդյունաբերական արտադրանքը արտահանվում էր կիսամշակված կամ ուղղակի հումքի ձևով:

    Կատեգորիա: Արդյունաբերություն: Ցարիզմի գաղութային քաղաքականությունը | Ավելացրել է: armhistory (05.01.2011) W
    Դիտումներ: 1440 | Ռեյտինգ: 0.0/0
    Մեկնաբանությունների քանակը: 0

    Օգնեք կայքին տարածեք այս նյութը:
    Մեկնաբանելու համար պետք է գրանցվել կայքում
    [ Գրանցվել | Մուտք գործել ]
    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com