Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
Արևմտյան ազգային սահմանադրությունը [2]
Հայ հասարակական միտքը [2]
Զեյթունի 1862թ. ապստամբությունը [2]
Ռուս-թուրքական պատերազմը [2]
Հայկական հարցի միջազգայնացումը [2]
Ազատագրական պայքարի թևակոխումը զինված պայքարի փուլ [2]
Հայ ազգային կուսակցությունները [3]
Հայդուկային շարժումը [1]
Սասունի ապստամբությունը: Արևմտահայության կոտորածները [6]
Արևմտահայության ինքնապաշտպանական մարտերը [2]
Տեղաշարժերը գյուղատնտեսության մեջ [2]
Արդյունաբերություն: Ցարիզմի գաղութային քաղաքականությունը [2]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Գրքեր (14)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Հայաստանին (13)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Անեկդոտներ (13)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Քառյակներ (11)
  • Հայոց լեզու (10)
  • Հին Հունաստան (9)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Գլխավոր » Հոդվածներ » Հայ ազգային-ազատագրական շարժման նոր փուլը » Սասունի ապստամբությունը: Արևմտահայության կոտորածները

    Մեծ տերությունները և արևմտահայերի կոտորածները

    Մեծ տերությունները, Հայկական հարցը դարձնելով միջազգային դիվանագիտության առարկա, ծառայեցնում էին իրենց քաղաքական և տնտեսական շահերին: Հայկական հարցը նրանք քննարկման առարկա էին դարձնում միայն այն ժամանակ, երբ Թուրքիայից ցանկանում էին որոշակի զիջումներ ստանալ: Հասնելով իրենց նպատակին՝ նրանք մոռանում էին հայերի մասին: Նույն քաղաքականությունը նրանք վարեցին նաև 1890-ական թվականներին:

    Այսպես, Մեծ Բրիտանիայի կառավարող վերնախավը հայտարարում էր, որ եթե չկանխեն ջարդերը, ապա կխայտառակվեն ողջ աշխարհի առաջ: Բայց երբ Մերձավոր Արևելքում մի շարք հարցեր լուծվեցին հօգուտ իրեն, անմիջապես մոռացության մատնեց Հայկական հարցը:

    Գերմանիան, ձգտելով ուժեղացնել իր ազդեցությունն Օսմանյան Թուրքիայում, մշտապես հանդես էր գալիս սուլթանի պաշտպանությամբ: Օսմանյան Թուրքիայի ամբողջականության պահպանմամբ շահագրգռված էր նաև Ֆրանսիան, քանզի զգալի գումարներ էր ներդրել երկրում: Հետևաբար, նա դատապարտում էր օսմանյան բռնակալության ներքո հեծող ժողովուրդների, այդ թվում՝ հայերի ազատագրական շարժումները:

    ԱՄՆ-ը ընդհանրապես հրաժարվում էր արծարծել Հայկական հարցը՝ դա հիմնավորելով նրանով, որ իրենք չեն ստորագրել Բեռլինի պայմանագիրը, և որ միջամտությունն «ավելի կվնասի գործին»:

    Ցարական Ռուսաստանը, մտավախություն ունենալով, թե արևմտահայ ազատագրական շարժումները կարող են իրենց արձագանքն ունենալ Անդրկովկասում, շատ դեպքերում համերաշխվում էր սուլթանի հետ: Այդ իսկ պատճառով հետապնդում էր ազատագրական շարժման գործիչներին, արգելում զինված և զինատար խմբերի անցումը Թուրքիա:

    Բոլորովին այլ էր համաշխարհային առաջադեմ հասարակայնության վերաբերմունքը հայկական ջարդերի հանդեպ: Նա իր բողոքի ձայնը բարձրացրեց օսմանյան իշխանությունների հայաջինջ քաղաքականության դեմ: Մեծ տերություններից պահանջում էր հանդես գալ հայերի պաշտպանության դիրքերում, գործուն միջոցներ ձեռնարկել ջարդերի դադարեցման համար: Հիշատակության արժանի են ԱՄՆ-ում՝ Մարկ Տվենի, Գերմանիայում՝ Յոհաննես Լեփսիուսի, Ֆրանսիայում՝ Ժան Ժորեսի, Ռուսաստանում՝ Վիկտոր Գոլցևի և շատ ուրիշների անունները: Սակայն նրանց խոսքի ուժը շատ քիչ էր ջարդերը կանխելու կամ մեծ տերությունների անտարբերությունը վերացնելու համար:

    Կատեգորիա: Սասունի ապստամբությունը: Արևմտահայության կոտորածները | Ավելացրել է: armhistory (05.01.2011) W
    Դիտումներ: 1051 | Ռեյտինգ: 5.0/2
    Մեկնաբանությունների քանակը: 0

    Օգնեք կայքին տարածեք այս նյութը:
    Մեկնաբանելու համար պետք է գրանցվել կայքում
    [ Գրանցվել | Մուտք գործել ]
    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com