Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
Հայաստանի Հանրապետության հռչակումը: Բաթումի պայմանագիրը [2]
Իշխանության մարմինների ձևավորումը [5]
Հանրապետության սոցիալ-տնտեսական և կրթամշակութային կյանքը [4]
Հանրապետության հասարակական-քաղաքական կյանքը: 1920թ. Մայիսյան ապստամբությունը [3]
Հարաբերությունները հարևան պետությունների հետ [3]
Հայկական հարցը Փարիզի խաղաղության կոնֆերանսում: Սևրի պայմանագիրը [3]
Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների ոլորտում [3]
1920թ. թուրք-հայկական պատերազմը: Հայաստանի Հանրապետության անկումը [3]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Գրքեր (14)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Անեկդոտներ (13)
  • Հայաստանին (13)
  • Քառյակներ (11)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Հայոց լեզու (10)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հին Հունաստան (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • Գլխավոր » Հոդվածներ » Հայաստանի առաջին հանրապետությունը » Հարաբերությունները հարևան պետությունների հետ

    Հայ-վրացական հարաբերությունները

    ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը բարիդրացիական հարաբերությունների հաստատումն էր անմիջական հարևանների հետ։ Հայաստանի հարևաններն էին Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանը և Պարսկաստանը։ Նրանց հետ կանոնավոր հարաբերությունների հաստատումը հարթ չընթացավ, որովհետև իրար միջև կային ազգային, տարածքային-սահմանային լուրջ վեճեր։ Միակ երկիրը Պարսկաստանն էր, որը Հայաստանի հետ չի ունեցել որևէ լուրջ խնդիր և հանրապետության գոյության ողջ ընթացքում պահպանել է բարեկամական հարաբերություններ։

    Հայկական տարածքների նկատմամբ հավակնություններ ունեին հարևան մյուս երեք պետությունները՝ այդ թվում նաև Վրաստանի Հանրապետությունը։

    Պատմությունից մենք գիտենք, որ հայ և վրաց ժողովուրդների միջև գոյություն է ունեցել դարավոր բարեկամություն։ Նրանք շատ անգամ համատեղ պայքարել են օտար նվաճողների դեմ։ Սակայն 1918թ. Վրաստանի և Հայաստանի անկախության հռչակումից հետո տարածքային-սահմանային վեճ ծագեց նրանց միջև, որի պատճառը դեռևս ցարիզմի ժամանակներում կատարված վարչատարածքային անարդար բաժանումն էր։ Բանն այն էր, որ հայկական երկու գավառներ՝ Լոռին ու Ախալքալաքը մտցվել էին Թիֆլիսի նահանգի մեջ։ Նորահռչակ Վրաստանի Հանրապետությունը ամեն կերպ ձգտում էր իր սահմանների մեջ ներառել հայաբնակ այդ գավառները։ Հայաստանի կառավարությունը ջանում էր հարցը լուծել բանակցությունների միջոցով։ Սակայն սահմանային այդ վեճը 1918թ. դեկտեմբերին վերաճեց հայ-վրացական զինված ընդհարման՝ պատե րազմի։ Այն բանից հետո, երբ վրաց իշխանությունները սկսեցին բռնություններ գործադրել տեղի հայության նկատմամբ, հայկական զորամասերը մտան Լոռի, հաղթանակ տարան վրացիների նկատմամբ և իրենց հսկողության տակ առան գավառը։ Հալածանքի ու հետապնդումների ենթարկվեցին Վրաստանում ապ րող հայերը։ Փակվեցին ճանապարհները։

    Խնդրին միջամտեցին Անտանտի՝ Անգլիայի և Ֆրանսիայի զինվորական ներկայացուցիչները։ 1919թ. հունվարին կողմերի միջև կայացվեց համաձայնություն։ Լոռին հայտարարվեց «չեզոք գոտի»։ Կարճ ժամանակամիջոցում բարելավվեցին հայ-վրացական հարաբերությունները։ Վերաբացվեցին հաղորդակցության ուղիները։

    Հայ-վրացական վիճելի տարածքային խնդիրը վերջնականորեն լուծվեց նրանով, որ 1921թ. Ախալքալաքի գավառը կցվեց Վրաստանին, իսկ Լոռին միացվեց Հայաստանին։

    Կատեգորիա: Հարաբերությունները հարևան պետությունների հետ | Ավելացրել է: armhistory (05.01.2011) W
    Դիտումներ: 1230 | Ռեյտինգ: 5.0/1
    Մեկնաբանությունների քանակը: 0

    Օգնեք կայքին տարածեք այս նյութը:
    Մեկնաբանելու համար պետք է գրանցվել կայքում
    [ Գրանցվել | Մուտք գործել ]
    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com