Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
Հայաստանի Հանրապետության հռչակումը: Բաթումի պայմանագիրը [2]
Իշխանության մարմինների ձևավորումը [5]
Հանրապետության սոցիալ-տնտեսական և կրթամշակութային կյանքը [4]
Հանրապետության հասարակական-քաղաքական կյանքը: 1920թ. Մայիսյան ապստամբությունը [3]
Հարաբերությունները հարևան պետությունների հետ [3]
Հայկական հարցը Փարիզի խաղաղության կոնֆերանսում: Սևրի պայմանագիրը [3]
Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների ոլորտում [3]
1920թ. թուրք-հայկական պատերազմը: Հայաստանի Հանրապետության անկումը [3]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Գրքեր (14)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Անեկդոտներ (13)
  • Հայաստանին (13)
  • Քառյակներ (11)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Հայոց լեզու (10)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հին Հունաստան (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • Գլխավոր » Հոդվածներ » Հայաստանի առաջին հանրապետությունը » Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների ոլորտում

    Քեմալական շարժումը և խորհրդա-թուրքական մերձեցումը

    Ինչպես հայտնի է, աշխարհամարտում պարտված Թուրքիայի արևելյան նահանգներում 1919թ. կեսերից սկսվել էր ազգայնական (միլլի) մի շարժում, որը հաճախ նրա ղեկավար, գեներալ Մուստաֆա Քեմալի անունով կոչում են նաև քեմալական շարժում։ Այդ շարժման նպատակն էր պայքարել Անտանտի երկրների դեմ՝ պահպանելու Թուրքիայի տարածքային ամբողջականությունը։ Այդ շարժումն իր սուր ծայրով ուղղված էր նաև Հայաստանի ու հայ ժողովրդի ազատագրական ձգտումների դեմ։ Քեմալականները խնդիր էին դրել ուժի միջոցով հակազդել Փարիզի կոնֆերանսին և թույլ չտալ տարածքային որևէ զիջում։ Ավելին, նրանք նպատակ ունեին բռնազավթել արևելահայ տարածքները։

    1920թ. հունվարին թուրքական խորհրդարանը (մեջլիսը) մշակեց թուրքերի տարածքային պահանջների «Ազգային ուխտ» անվամբ մի փաստաթուղթ։ Ազգային ուխտի համաձայն՝ Թուրքիայի սահմանների մեջ էին մտնելու ոչ միայն արևմտահայ բոլոր նահանգները, այլև արևելահայ՝ Կարսի և Արդահանի շրջանները։ Այս պահանջները դրվեցին քեմալականների գործողությունների հիմքում։

    1920թ. գարնանը քեմալականները Անկարայում, Կ. Պոլսի սուլթանական կառավարությունից անկախ, ստեղծեցին առանձին կառավարություն Մ. Քեմալի գլխավորությամբ և մերձենալու ու բարեկամանալու առաջարկ արեցին Խորհրդային Ռուսաստանի կառավարությանը։

    Խորհրդային Ռուսաստանը քանի որ պայքարում էր Անտանտի տերությունների (իմպերիալիստների) դեմ, միաժամանակ Անտանտի դեմ պայքարի դրոշով էին հանդես գալիս նաև քեմալականները, ուստի այստեղ նրանց քաղաքական շահերը համընկնում էին։

    Այդ հիման վրա տեղի ունեցավ Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցում։ 1920թ. ամռանը Մոսկվայի հայ-ռուսական բանակցություններին գրեթե զուգահեռ բանակցություններ ընթացան նաև Ռուսաստանի և Թուրքիայի պատվիրակությունների միջև: Այդ բանակցությունների արդյունքում օգոստոսի 24-ին ստորագրվեց ռուս-թուրքական մերձեցման նախնական պայմանագիր։ Դրանից հետո Ռուսաստանը սկսեց օգնել թուրքերին դրամով (ոսկով), զենքով ու զինամթերքով։ Իսկ թուրքերն այդ օգնությունը իրականում օգտագործեցին ոչ թե Անտանտի տերությունների, այլ Հայաստանի ու Թուրքիայի մյուս ճնշված ազգային փոքրամասնությունների դեմ։ Այդպիսով, Հայաստանի Հանրապետությունը հայտնվեց երկու զորեղ ուժերի՝ Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի արանքում։ Ընդ որում, Ադրբեջանը դարձավ կապող օղակ Ռուսաստանի և Թուրքիայի միջև։

    Խորհրդային Ռուսաստանը ցանկանում էր խաղաղ ճանապարհով խորհրդայնացնել Հայաստանը, իսկ քեմալական Թուրքիան ձգտում էր չեղյալ համարել Սևրի դաշնագիրը, զավթել արևելահայ տարածքները ու կազմակերպել հայերի նոր ջարդեր։ Ռուս-թուրքական մերձեցման տեսակետից քարոզչական և գործնական մեծ դեր խաղաց 1920թ. սեպտեմբերի սկզբին Բաքվում կոմունիստական ինտերնացիոնալի կողմից կազմակերպած Արևելքի ժողովուրդների համագումարը։ Այն ուներ ընդգծված հակահայաստանյան ուղղվածություն։ Համագումարում Թուրքիան հայտարարվեց Արևելքում համաշխարհային հեղափոխության միջնաբերդ, իսկ Հայաստանը որակվեց «միջազգային իմպերիալիզմի գործակալ»։ Դրանով հող նախապատրաստվեց Հայաստանի վրա հարձակման համար։

    Այսպիսով, 1920թ. աշնանը Հայաստանի Հանրապետությունը կանգնեց թուրքական ներխուժման վտանգի առաջ։

    Կատեգորիա: Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների ոլորտում | Ավելացրել է: armhistory (05.01.2011) W
    Դիտումներ: 1258 | Ռեյտինգ: 0.0/0
    Մեկնաբանությունների քանակը: 0

    Օգնեք կայքին տարածեք այս նյութը:
    Մեկնաբանելու համար պետք է գրանցվել կայքում
    [ Գրանցվել | Մուտք գործել ]
    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com