Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
Իրադրությունը Անդրկովկասում և Հայաստանում Փետրվարյան և Հոկտեմբերյան հեղափոխությունների շրջանում [5]
Թուրք-անդրկովկասյան հարաբերությունները 1917 թ. վերջին և 1918 թ. սկզբներին [4]
Թուրքական զորքերի ներխուժումը Արևելյան Հայաստան։ Մայիսյան հերոսամարտերը [2]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Գրքեր (14)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Անեկդոտներ (13)
  • Հայաստանին (13)
  • Քառյակներ (11)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Հայոց լեզու (10)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հին Հունաստան (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • Գլխավոր » Հոդվածներ » Հայաստանը անկախության վերականգման ճանապարհին » Իրադրությունը Անդրկովկասում և Հայաստանում Փետրվարյան և Հոկտեմբերյան հեղափոխությունների շրջանում

    Հայ հասարակական-քաղաքական կյանքի աշխուժացումը։ Արևմտյան Հայաստանի խնդիրը

    Փետրվարյան հեղափոխությունից հետո զարթոնք ապրեց ազգային կյանքը։ Սկսեցին ազատորեն գործել բոլոր կուսակցությունները, առաջացան նորերը։ Լայն գործունեություն ծավալեցին հայ կուսակցությունները՝ Դաշնակցական, Հնչակյան և այլն։ 1917թ. ապրիլին Թիֆլիսում ստեղծվեց մի նոր կուսակցություն՝ Հայ ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ)։

    Հայ քաղաքական կուսակցությունները հիմնականում պաշտպանում էին ժամանակավոր կառավարության վարած արտաքին ու ներքին քաղաքականությունը։ Նրանք հույս էին տածում ժամանակավոր կառավարության օգնությամբ լուծել Հայկական հարցը՝ Արևմտյան Հայաստանի խնդիրը։

    Դա բարդ խնդիր էր, քանի որ Արևմտյան Հայաստանը Մեծ եղեռնի հետևանքով հայաթափ էր եղել։ Ժամանակավոր կառավարությունը ռուսական զորքերի կողմից գրավված Արևմտյան Հայաստանի համար սահմանեց կառավարման հատուկ վարչաձև։ Արևմտահայ նահանգներից կազմվեց երեք (Էրզրումի, Վանի և Խնուսի) վարչական շրջան։ Քայլեր ձեռնարկվեցին արևմտահայ գաղթականներին իրենց Երկիրը ներգաղթեցնելու, նրանց անվտանգությունը ապահովելու և տնտեսական պայմանները բարելավելու ուղղությամբ։ Հենց այդ խնդիրների քննությանն էր նվիրված 1917թ. մայիսին Երևանում գումարված Արևմտահայերի 1-ին համագումարը։ Նրա աշխատանքներին մասնակցում էին արևմտահայ գործիչներ, հայդուկապետեր, այդ թվում՝ Անդրանիկը։ Համագումարն ընտրեց Արևմտահայերի ազգային խորհուրդ՝ Վահան Փափազյանի (Կոմսի) նախագահությամբ։ Այդ ընթացքում նկատելի աշխատանք կատարվեց։ Մինչև 1917թ. վերջերը Արևմտյան Հայաստանում արդեն ապրում էին մի քանի հարյուր հազար հայեր։ Հույս էր փայփայվում, որ դրականապես կլուծվի Հայկական հարցը։

    Կատեգորիա: Իրադրությունը Անդրկովկասում և Հայաստանում Փետրվարյան և Հոկտեմբերյան հեղափոխությունների շրջանում | Ավելացրել է: armhistory (05.01.2011) W
    Դիտումներ: 777 | Ռեյտինգ: 5.0/1
    Մեկնաբանությունների քանակը: 0

    Օգնեք կայքին տարածեք այս նյութը:
    Մեկնաբանելու համար պետք է գրանցվել կայքում
    [ Գրանցվել | Մուտք գործել ]
    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com