Հայաստանն Աքեմենյան սատրապություն
Պարսից արքունիքը, խորապես գնահատելով երկրի ռազմական ներուժը և խուսափելով նոր ապստամբություններից, ստիպված եղավ ճանաչել Երվանդականների իշխանությունը Հայաստանում: Միաժամանակ պարսից թագավորը նրանց վերածեց պարսից սատրապների: Սակայն երբեմն առ երբեմն սատրապական իշխանությունը հանձնվում էր պարսից ավագանու ներկայացուցիչներին: Շուրջ երկու դար Հայաստանը հանդիսացել է Աքեմենյան Պարսկաստանի տերության սատրապություններից մեկը՝ զբաղեցնելով դրանց համակարգում կարևոր և պատվավոր տեղ: Հայաստանը, լինելով պարսից XIII սատրապության հիմնական երկիրը, պարսից արքունիքին տարեկան վճարել է 400 տաղանդ հարկ և պարսից բանակին հանձնել 20 հազար նժույգ, ինչը հավաստում է երկրի ոչ միայն մեծության, այլև հարստության մասին: Որպես Աքեմենյան տերության հպատակներ՝ Հայոց թագավոր-սատրապներն իրենց զորքերով մասնակցել են Պարսից տերության մղած պատերազմներին: Հատկապես հռչակված է եղել հայոց այրուձին: Երվանդական արքայատոհմի ներկայացուցիչները՝ խնամիական կապերով կապված լինելով հանդերձ Աքեմենյան արքայատոհմի և պարսից մեծամեծ ընտանիքների հետ, մշտապես պահպանում էին իրենց արքայատոհմի սովորույթները և հայկականությունը:
|
Կատեգորիա: Հայաստանն Աքեմենյան տերության կազմում | Ավելացրել է: armhistory (04.01.2011)
W
|
Դիտումներ: 1307
| Ռեյտինգ: 0.0/0 |
Մեկնաբանությունների քանակը: 0 | |
|
|
|
Օգնեք կայքին տարածեք այս նյութը: