Վաղարշ Բ-ն Մեծ Հայքի ժառանգական թագավոր
Ինչպես արդեն նշվեց, մինչև Վաղարշ Բ-ն հայոց թագավորները նշանակվում էին մեծ մասամբ պարթև Արշակունիների տոհմի ներկայացուցիչներից և հաստատվում Հռոմի կողմից: Հռոմը, որի համար Մեծ Հայքի դաշնակցությունը մեծ կարևորություն էր ձեռք բերում, ճանաչեց իշխող արքայատոհմի ժառանգական իշխանությունը: Դա դրական և կարևոր նշանակություն ունեցավ Հայոց թագավորության հետագա զարգացման համար: Օրավուր թուլացող Հռոմեական կայսրության որոշ գահակալներ, սակայն, չէին հրաժարվել Մեծ Հայքի թագավորությունը հռոմեական պրովինցիա դարձնելու մտքից: Իբրև թե Խոսրովին իր որդիների հետ հաշտեցնելու նպատակով հայոց թագավորը կանչվում է կայսրություն և բանտ նետվում: Սակայն երբ հռոմեական զորքերը փորձեցին ուժով տիրել Հայոց թագավորությանը, ծանր պարտություն կրեցին հայկական բանակից: Կամենալով հարթել հակասությունները Հայոց թագավորության հետ՝ հռոմեացիները թագ տվեցին Խոսրովին, ազատ արձակեցին նրա մորը և ուղարկեցին Հայաստան: Ավելին, նրան վերադարձվեցին ոչ միայն Հայաստանից տարած ավարը, այլև նախկինում նրան նվիրած և բռնագրավված կալվածքները: Հունա-հռոմեական աղբյուրներում Խոսրով Մեծը հայտնի է Տրդատ Բ անունով:
|
Կատեգորիա: Հայաստանը II-III դարերում | Ավելացրել է: armhistory (05.01.2011)
W
|
Դիտումներ: 1388
| Ռեյտինգ: 0.0/0 |
Մեկնաբանությունների քանակը: 0 | |
|
|
|
Օգնեք կայքին տարածեք այս նյութը: