![]() | Բարև Հյուր! Դուք կարող եք: Մուտք գործել Կամ Գրանցվել |
|
![]() |
200 |
Միացեք քննարկումներին |
|
Գլխավոր » Հոդվածներ » Հայաստանը հին շրջանում » Հոգևոր մշակույթը |
Հին հայերը եղել են բնապաշտ. նրանք պաշտել են բնության երևույթները, կենդանական ու բուսական աշխարհի տարբեր ներկայացուցիչների: Հին հայկական դիցարանը ձևավորվել է դարերի ընթացքում: Հին հայերը եղել են բազմաստված, այսինքն՝ պաշտել են տարբեր աստվածների: Գլխավոր աստվածը եղել է Հայկը, որը հանդես է գալիս որպես հսկա որսորդ: Հայկն աստվածացված Հայկ Նահապետն է, որը ժողովրդի երգերում դարձել է լուսավոր ու գեղեցիկ մի համաստեղություն, որ հայերն անվանել են Հայկի անունով: Հին Հայաստանում լայն տարածում է ունեցել Արայի պաշտամունքը: Արան բնության, բուսականության, երկրագործության աստվածն է եղել: Նա մեռնող և հարություն առնող աստված է, որ ամեն տարի ուշ աշնանը մեռնում է, իսկ վաղ գարնանը՝ հարություն առնում: Նրանով է կենդանանում ողջ բնությունը, նա կյանքի խորհրդանիշն է: Հին Հայաստանում ամենասիրված աստվածներից է եղել Վահագնը: Նա քաջության, որոտի, կայծակի և պատերազմի աստվածն էր, որ բազմիցս փրկել էր Հայոց աշխարհը արհավիրքներից: Մովսես Խորենացին գրի է առել Վահագնի ծննդյան երգը, որ ոչ միայն հայկական, այլև համաշխարհային պոեզիայի սքանչելի գոհարներից է: Վահագնը գեղեցիկ և քաջ երիտասարդ է, որ ծնվում է բնության չորս տարրերի՝ օդի, հողի, ջրի, կրակի, և բուսական աշխարհի միասնությունից. «Երկնում էր երկինքը, երկնում էր երկիրը, Երկնում էր և ծովը ծիրանի, Երկունքը ծովում բռնել էր Նաև կարմրիկ եղեգնիկին: Եղեգնի փողից ծուխ էր ելնում, Եղեգնի փողից բոց էր ելնում Եվ բոցի միջից դուրս էր վազում Մի խարտյաշ պատանեկիկ: Նա հուր մազեր ուներ, (ապա թե)՝ Բոց մորուք ուներ, Եվ աչիկներն էին արեգակներ»: | |
Դիտումներ: 1153 | Ռեյտինգ: 3.0/2 |
Մեկնաբանությունների քանակը: 0 | |
Հայկական տոմար |
|
Armenian history |
|
История Армении |
|
Մարզեր |
Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ |
Հայաստան |
Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս |
200 |
Հիշիր |
![]() |