Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
Հայաստանի Երվանդական թագավորությունը [6]
Հայաստանն Աքեմենյան տերության կազմում [2]
Հայաստանի անկախացումը Երվանդականների իշխանության ներքո [3]
Արտաշես Ա-ի միավորիչ գործունեությունը [3]
Արտաշես Ա-ի բարենորոգումները [3]
Տիգրան Մեծի նվաճումները [4]
Հայկական աշխարհակալ տերությունը [3]
Հայ-հռոմեական պատերազմը (Ք.Ա. 69-66թթ.) [7]
Հայաստանի պայքարն ընդդեմ Հռոմի ծավալապաշտական քաղաքականության: Արտավազդ Բ [3]
Մեծ Հայքի Արտաշիսյան թագավորության թուլացումն ու անկումը [2]
Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը [2]
Հայաստանը II-III դարերում [4]
Հասարակական-տնտեսական կյանքը [3]
Պետական կարգը [2]
Վաղ և հին շրջանի մշակույթը [2]
Նյութական մշակույթը [1]
Հոգևոր մշակույթը [7]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Գրքեր (14)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Անեկդոտներ (13)
  • Հայաստանին (13)
  • Քառյակներ (11)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Հայոց լեզու (10)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հին Հունաստան (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • Գլխավոր » Հոդվածներ » Հայաստանը հին շրջանում » Հոգևոր մշակույթը

    Հին հայկական վեպերը

    Ի տարբերություն առասպելների, որոնց մեջ պահպանվել են պատմական հեռավոր ու ձևափոխված հիշատակներ, հին հայկական վեպերը պարունակում են հիմնականում պատմական հավաստի նյութեր: Վեպեր են հյուսվել սիրված թագավորների և հերոսների մասին: Նրանց ընդհանուր գիծը անսահման սերն է հայրենիքի նկատմամբ, ազատատենչ ոգին ու պատրաստակամությունը՝ կյանքը չխնայել ժողովրդի ազատության համար: Նրանցից ամենասիրվածն ու տարածվածը եղել է «Արտաշեսի վեպը»: Արտաշես Ա-ն եղել է հայերի պաշտելի թագավորը, և պատահական չեն նրա մասին պահպանված վիպական ամբողջ շարքերը նրա մանկության, գահակալության, երկիրը շենացնելու, բարգավաճեցնելու, Արտաշատ մայրաքաղաքը կառուցելու և այլ մանրամասների մասին: Արտաշեսը պայքարել է երկիր ներխուժած արտաքին թշնամիների դեմ, հաղթել է նրանց և պաշտպանել իր երկրի ու ժողովրդի անկախությունն ու ազատությունը: Վեպի հիմնական հատվածներից է ալանաց արքայադուստր Սաթենիկի հետ ամուսնության դրվագը: Լեռնաբնակ ալանաց հրոսակախմբերը արշավել են Հայաստան: Արտաշեսը ջախջախել է նրանց և գերի վերցրել թագաժառանգին: Ալանաց արքայադուստր Սաթենիկը, կանգնելով Կուր գետի հակառակ՝ բարձր ափին, երգելով դիմում է Արտաշեսին.

    «Քեզ եմ ասում, քաջ տղամարդ Արտաշես,

    Որ հաղթեցիր ալանների քաջ ազգին,

    Ե՛կ, համաձայնվիր իմ՝ ալանների գեղաչյա դստեր խոսքերին

    Եվ տուր այդ պատանուն:

    Որովհետև վայել չէ, որ քենի համար դյուցազունները

    Այլ դյուցազունների ժառանգների կենդանությունը վերացնեն

    Կամ ծառա դարձնելով ստրուկների կարգում պահեն,

    Եվ երկու քաջ ազգերի միջև

    Հավիտենական թշնամություն հաստատեն»:

    Արտաշեսը սիրահարվում է գեղանի Սաթենիկին և խնամախոս է ուղարկում ալանների արքայի մոտ՝ խնդրելով օրիորդի ձեռքը: Բայց ալանաց արքան մերժում է, ասելով՝

    «Եվ ո՞րտեղից քաջ Արտաշեսը պիտի տա

    Հազար հազարներ ու բյուր բյուրեր

    Քաջերի սերունդ այս կույսի՝

    Ալանների օրիորդի համար»:

    Զայրացած Արտաշեսը, հայկական սովորույթի համաձայն, որոշում է առևանգել Սաթենիկին.

    «Հեծավ արի Արտաշես արքան իր գեղեցիկ սև ձին,

    Եվ հանելով ոսկեօղ շիկափոկ պարանը,

    Եվ անցնելով գետն իբրև սրաթև արծիվ,

    Եվ նետելով ոսկեօղ շիկափոկ պարանը

    Գցեց մեջքին ալանաց օրիորդի,

    Եվ շատ ցավեցրեց փափուկ օրիորդի մեջքը,

    Արագորեն իր բանակը հասցնելով»:

    Արտաշեսն ու Սաթենիկը ամուսնանում են, տեղի է ունենում շքեղ հարսանիք, որի ժամանակ

    «Ոսկե անձրև էր տեղում

    Արտաշեսի փեսայության ժամանակ.

    Մարգարիտ էր տեղում

    Սաթենիկի հարսնության ժամանակ»:

    Ապրելով երկար և երջանիկ կյանքով՝ Արտաշեսը մահանում է ծեր հասակում: Նրան թաղում են ոսկե դագաղում, բազմաթիվ զարդերով: Շատերը, չցանկանալով ապրել իրենց սիրելի թագավորից հետո, ինքնասպան են լինում: Այս բոլորը տեսնելով՝ թագաժառանգ Արտավազդը, նախանձելով հոր փառքին, նեղսրտած դիմում է նրան.

    «Երբ դու գնացիր,

    Ու ամբողջ երկիրը քեզ հետ տարար,

    Ես այս ավերակների վրա

    Ո՞ւմ թագավորեմ»:

    Հայրն անիծում է նախանձ և փառասեր որդուն.

    Թե դու (ձի) հեծնես որսի գնաս

    Ազատն ի վեր, դեպ Մասիս

    Քաջքերը քեզ բռնեն տանեն

    Ազատն ի վեր, դեպ Մասիս,

    Այնտեղ մնաս, լույս չտեսնես»:

    Արտաշեսի անեծքը կատարվում է: Որսորդության ժամանակ քաջքերը բռնում են Արտավազդին և շղթայակապ արգելափակում Մասիս լեռան մի քարանձավի մեջ:

    Հին հայկական վիպական շարքում իր ուրույն տեղն ունի Մեծն Տիգրանի վեպը: Այստեղ գունեղ խոսքերով ներկայացվում են Տիգրան Մեծի անձը, գործերը, նրա հաղթանակները, նրա արդարադատ բնավորությունը: Հատկապես տպավորիչ է հայկական բանակի նկարագրությունը. «(Նրա ժամանակ) հետևակ կռվողները ձիավոր դարձան, պարս(ատիկն)երով կռվողները հաջող աղեղնավորներ, լախտերով կռվողները զինվեցին սրերով ու տեգավոր նիզակներով, մերկերը պատվեցին վահաններով ու երկաթե զգեստներով: Եվ երբ նրանք մի տեղ հավաքվեին, միայն նրանց արտաքին տեսքն ու նրանց պահպանակների ու զենքերի փայլն ու շողքը բավական էին թշնամիներին հալածելու և վանելու»:

    Կատեգորիա: Հոգևոր մշակույթը | Ավելացրել է: armhistory (05.01.2011) W
    Դիտումներ: 1469 | Ռեյտինգ: 5.0/1
    Մեկնաբանությունների քանակը: 0

    Օգնեք կայքին տարածեք այս նյութը:
    Մեկնաբանելու համար պետք է գրանցվել կայքում
    [ Գրանցվել | Մուտք գործել ]
    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com