Թատրոնը
Հին հայ մշակույթի կարևորագույն բնագավառներից էր թատրոնը: Հույն հեղինակները վկայություններ ունեն Տիգրանակերտի ու Արտաշատի թատրոնների և անգամ խաղացանկի ու դերասանների մասին: Օրինակ, Ք. ա. 53 թ. Արտաշատում բեմադրվել է հույն նշանավոր թատերագիր Եվրիպիդեսի «Բաքոսուհիները» ողբերգությունը: Թատրոններն ունեին հունական բացօթյա ամֆիթատրոնի տեսք և կարող էին տեղավորել մի բանի հազար հանդիսականների: Բացի հունական թատերախաղերից, այստեղ բեմադրվել են նաև հայ հեղինակների գործեր: Քաղաքներում և բնակավայրերում եղել են նաև ժողովրդական թատրոններ, որտեղ բեմադրվել են ներկայացումներ, կազմակերպվել հանդեսներ, պարեր, հանդես են եկել միմոսներ, խեղկատակներ, պարուհիներ և այլն: Հայկական հելլենիստական մշակույթը կարևոր դեր ունեցավ վաղ միջնադարի հայկական մշակույթի վերելքի համար:
|
Կատեգորիա: Հոգևոր մշակույթը | Ավելացրել է: armhistory (05.01.2011)
W
|
Դիտումներ: 1071
| Ռեյտինգ: 3.0/1 |
Մեկնաբանությունների քանակը: 0 | |
|
|
|
Օգնեք կայքին տարածեք այս նյութը: