Հայ-պոնտական դաշինքը և Կապադովկիայի նվաճումը
Հայկական բոլոր հողերը միավորելու համար անհրաժեշտ էր Մեծ Հայքին միացնել նաև Փոքր Հայքը: Սակայն այն մինչ այդ միացվել էր Պոնտոսի թագավորությանը: Վերջինս Փոքր Ասիայի հզոր պետություններից էր, ուներ լավ վարժեցված ու մարտունակ բանակ: Պոնտոսի թագավորն էր եռանդուն զորավար Միհրդատ Զ Եվպատորը: Իր ամբողջ գործունեության ընթացքում նա Հռոմի դեմ հետևողական պայքար է մղել Փոքր Ասիայում մի մեծ հելլենիստական պետություն ստեղծելու նպատակով: Այդ ճանապարհին գլխավոր խոչընդոտը Հռոմն էր, ուստի իր հակահռոմեական պայքարում Միհրդատը որոշեց դաշնակցել հայերի հետ: Այդ շրջանում թեև Տիգրան Բ-ն Հռոմի հետ որևէ վիճելի խնդիր չուներ, սակայն, աշխարհակալական ծրագրեր հետապնդելով, կողմնակից էր երկու երկրների մերձեցմանը: Ահա թե ինչու Տիգրան Բ-ն ու Միհրդատ Պոնտացին արագ համաձայնության եկան միմյանց հետ: Ք.ա. 94 թ. Արտաշատ ժամանեցին պոնտական բանագնացները: Կնքվեց հայ-պոնտական պայմանագիր, որի համաձայն՝ - Հայաստանը գործողությունների ազատություն էր ստանում հյուսիսում, հարավում և արևելքում, իսկ Պոնտոսը՝արևմուտքում:
- Կողմերը միացյալ ուժերով հարձակվելու էին Կապադովկիայի վրա, որի տարածքը պետք է ստանար Պոնտոսը, իսկ շարժական գույքը և բնակչությունը՝ Հայաստանը:
- Դաշինքն ամրապնդելու նպատակով Միհրդատն իր դուստր Կլեոպատրային կնության տվեց Տիգրան Բ-ին:
Հավատարիմ հայ-պոնտական դաշինքին՝ 93 թ. հայկական զորքերը ներխուժեցին Կապադովկիա և ռազմակալեցին այն: Ճիշտ է, Հռոմի զինված միջամտությամբ հաջողվեց վերականգնել Կապադովկիայի թագավորությունը, սակայն վերջինս մեծապես թուլացավ, իսկ Հայոց թագավորությունը ձեռք բերեց հսկայական ավար և. մեծ թվով գերիներ:
|
Կատեգորիա: Տիգրան Մեծի նվաճումները | Ավելացրել է: armhistory (05.01.2011)
W
|
Դիտումներ: 2170
| Ռեյտինգ: 5.0/1 |
Մեկնաբանությունների քանակը: 0 | |
|
|
|
Օգնեք կայքին տարածեք այս նյութը: