Հելլենիզմ հասկացությունը և հելլենիստական Հայաստանի մշակույթը
Ալեքսանդր Մակեդոնացու բանակների կողմից Աքեմենյան Պարսկաստանի կործանումից հետո Առաջավոր Ասիայի երկրների կյանքում սկսվեց մի նոր ժամանակաշրջան, որ գիտնականներն անվանում են հելլենիզմի կամ հունականության դարաշրջան: Արևելքի երկրներում լայնորեն տարածվում է հունարենը, իսկ տեղական և հունական մշակույթի սերտաճմամբ ստեղծվում է միանգամայն նոր մշակույթ, որն ընդունված է կոչել հելլենիստական: Հայաստանը նույնպես ենթարկվել է հելլենիզմի ազդեցությանը: Սակայն թե' հունարենը և թե' հունական մշակույթը տարածում գտան գերազանցապես արքունիքում և ավագանու շրջանում, ինչպես նաև քաղաքային բնակչության մեջ, որտեղ մեծ թիվ էին կազմում բռնագաղթեցված հույները կամ հունախոս այլազգիները: Հասարակ ժողովուրդը, ընդհակառակը, շարունակում էր պահպանել ազգային մշակույթն ու ավանդույթները՝ ազգային խառնվածքն ու դիմագիծը: Հելլենիզմի դարաշրջանի մշակույթը մեծապես հարստացրեց մեր ազգային մշակույթը: Հելլենիզմի դարաշրջանը Հայաստանում տևեց գրեթե վեց դար:
|
Կատեգորիա: Վաղ և հին շրջանի մշակույթը | Ավելացրել է: armhistory (05.01.2011)
W
|
Դիտումներ: 3247
| Ռեյտինգ: 3.2/4 |
Մեկնաբանությունների քանակը: 0 | |
|
|
|
Օգնեք կայքին տարածեք այս նյութը: