Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
Հայոց հայրենիքը [6]
Նախնադարյան մարդը [4]
Քարի դարը Հայկական լեռնաշխարհում [3]
Բրոնզի դար [5]
Հնդեվրոպական նախահայրենիքը [5]
Հայկական լեռնաշխարհի ցեղային միությունները և պետական կազմավորումները [0]
Հայկյանների Այրարատյան թագավորությունը [1]
Վանի թագավորության ծնունդը, վերելքն ու անկումը [5]
Վանի թագավորության տնտեսությունը, մշակույթը և պետական կարգը [6]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Գրքեր (14)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Անեկդոտներ (13)
  • Հայաստանին (13)
  • Քառյակներ (11)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Հայոց լեզու (10)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հին Հունաստան (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • Գլխավոր » Հոդվածներ » Հայաստանը հնագույն շրջանում » Հայոց հայրենիքը

    Գետերն ու լճերը

    Հայկական լեռնաշխարհը՝ իր լեռնային բարձր դիրքի շնորհիվ, Առաջավոր Ասիայի խոշոր ջրաբաշխն է (Ջրաբաշխ է կոչվում, քանի որ Հայկական լեռնաշխարհի գետերը երկրամասի ջրերը բաշխում են տարբեր ջրային ավազանների վրա)։ Այստեղից են սկիզբ առնում Եփրատ, Տիգրիս, Երասխ, Կուր, Ճորոխ, Հալիս և մի շարք այլ գետեր, որոնք թափվում են Պարսից ծոց և Կասպից, Սև ու Միջերկրական ծովեր։ Եփրատ գետը Հայաստանում ունի երկու մեծ վտակ՝ Արևմտյան և Արևելյան Եփրատը (Արածանի)։ Արևելյան Տիգրիսը հայտնի է նաև Ջերմ անունով։ Եփրատը և Տիգրիսը, միախառնվելով Միջագետքի հարավում, թափվում են Պարսից ծոց։

    Մեր հայրենիքի մայր գետը Երասխն է, որ սկիզբ է առնում Սերմանց կամ Բյուրակն լեռներից։ Մայր գետն այնուհետև՝ ընդունելով Ախուրյան, Քասաղ, Հրազդան, Ազատ և մի շարք այլ վտակներ, միանում է Կուրին և թափվում Կասպից ծով։ Հնում Երասխը մի մեծ բազուկով անմիջապես թափվել է Կասպից ծով։ Երասխի և նրա վտակների ջրերով ոռոգվում է Արարատյան դաշտը, որտեղ տեղումները կազմում են տարեկան ընդամենը 250-300 մմ։ Երասխը Հայկական լեռնաշխարհի միակ խոշոր գետն է, որն իր ողջ երկարությամբ հոսում է մեր հայրենիքով։ Երասխի կամ Արաքսի մասին նույնպես հյուսվել են այլևայլ ավանդություններ, իսկ ժողովուրդը նրան կոչել է պարզապես Մայր Արաքս։

    Հայկական լեռնաշխարհը հայտնի է իր երեք խոշոր և բազմաթիվ միջին ու փոքր մեծության լճերով։ Դեպի ծով ելք չունեցող Հայաստանում խոշոր լճերը սովորաբար կոչվել են ծով կամ ծովակ։ Խոշորներից Սևանա լիճը, որ հնում հայտնի էր Գեղամա կամ Գեղարքունյաց ծով անունով, ներկայումս գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այն աշխարհի բարձրադիր լճերից է, ունի քաղցրահամ ջուր։ Այս ձկնառատ (իշխան, գեղարքունի և այլն) լիճն են թափվում 29 գետեր ու գետակներ, իսկ նրանից սկիզբ է առնում միայն Հրազդան գետը։ Լճում եղել է մեկ կղզի, որը Սևան–Հրազդան կասկադի կառուցման և լճի հայելու կրճատման հետևանքով վերածվել է թերակղզու։ Սևանա կղզում է գտնվում Սևանի նշանավոր վանքը։

    Հայկական լեռնաշխարհի չքնաղ լճերից է Վանա լիճը կամ Բզնունյաց ծովը, որն ավելի քան երկուսուկես անգամ մեծ է Սևանա լճից։ Չնայած լճի ջրերի աղիությանը, նրանում բազմանում է տառեխ ձուկը, որ հնում աղ դրած վիճակում արտահանվում էր հարևան երկրներ։ Առեստ ավանի մոտ գտնվում էին արքունի ձկնորսարանները։ Վանա լճում դեռ հին ժամանակներից զարգացած է եղել նավագնացությունը, իսկ նրա ափերին գտնվել են մի շարք նշանավոր նավահանգիստներ։ Վան քաղաքը գտնվում էր լճից բավականին հեռու, և նրա համար որպես նավահանգիստ ծառայում էր Ավանց գյուղը։ Լիճն ունեցել է 7 կղզի, սակայն նրա ջրերի բարձրանալու հետևանքով երեքն անցել են ջրի տակ։ Վանա լճի ամենամեծ կղզին Աղթամարն է, որի վրա գտնվում է Գագիկ Ա Արծրունի թագավորի կառուցած Աղթամարի Սբ Խաչ վանքը։ Կղզու անունը պարզապես նշանակում է Աղի ծով։

    Հայկական լեռնաշխարհի հարավարևելյան մասում գտնվում է մեր հայրենիքի ամենամեծ լիճը, որ հնում կոչվել է Կապուտան, իսկ ներկայումս Ուրմիո։ Լճի ջրերը խիստ աղի են, որի պատճառով լիճը զուրկ է կենդանական և մասամբ բուսական աշխարհից։ Երբ լճի հայելին դեռ չէր կրճատվել, և ջրերի աղիությունը շատ չէր մեծացել, արաբական աղբյուրները լճում հիշում են քաբուդան անունով մի կենդանի։

    Հայկական լեռնաշխարհի միջին և փոքր մեծության լճերից հիշատակության արժանի են Հյուսիսային ծովակը կամ Չըլդըրը, Գայլատու ծովակը, Արճիշակը կամ Արճակը և Թորթումի լիճն իր նշանավոր ջրվեժով։

    Հայկական լեռնաշխարհը հաճախակի կրկնվող երկրաշարժերի գոտի է։ 1988 թ. Սպիտակում տեղի ունեցավ երկրաշարժ, որին զոհ գնացին տասնյակ հազարավոր բնակիչներ։

    Հայկական լեռնաշխարհն այսօր հանգած հրաբուխների երկիր է, որոնցից կարելի է հիշատակել Մասիսը, Արագածը, Նեխ-Մասիքը կամ Սիփանը։

    Կատեգորիա: Հայոց հայրենիքը | Ավելացրել է: armhistory (04.01.2011) W
    Դիտումներ: 2405 | Ռեյտինգ: 5.0/1
    Մեկնաբանությունների քանակը: 0

    Օգնեք կայքին տարածեք այս նյութը:
    Մեկնաբանելու համար պետք է գրանցվել կայքում
    [ Գրանցվել | Մուտք գործել ]
    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com