Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
Ներածություն [3]
Ավատատիրության ձևավորումը և հաստատումը Հայաստանում [6]
Թագավորական իշխանության ուժեղացումը: Քրիստոնեության հռչակումը պետական կրոն [6]
Պայքար թագավորական իշխանության ուժեղացման համար [2]
Արշակ Բ-ի և Պապ թագավորի ջանքերը կենտրոնական իշխանության ուժեղացման ուղղությամբ [2]
Մեծ Հայքի թագավորությունը IV դարի 70-80-ական թվականներին: Խոսրով Գ Արշակունի [4]
Հայաստանի քաղաքական ու տնտեսական վիճակն Արշակունյաց թագավորության անկումից հետո [2]
Վարդանանց պատերազմը [4]
Վահանանց պատերազմը [5]
Հայոց մշակույթի Ոսկեդարը [5]
Արևմտյան Հայաստանը VI դարում [4]
Արևելյան Հայաստանը VI դարում: Ազատագրական պայքարի հետագա ընթացքը [6]
Արաբական արշավանքները Հայաստան [4]
Հայաստանը արաբական տիրապետության շրջանում [2]
Ժողովրդական նոր ապստամբությունները [2]
Հայաստանի ինքնավարության վերականգնումը [0]
Պավլիկյանների աղանդավորական շարժումը [4]
Գիտությունը [5]
Արվեստ [4]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Գրքեր (14)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Անեկդոտներ (13)
  • Հայաստանին (13)
  • Քառյակներ (11)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Հայոց լեզու (10)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հին Հունաստան (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • Գլխավոր » Հոդվածներ » Հայաստանը վաղ միջնադարում » Արևելյան Հայաստանը VI դարում: Ազատագրական պայքարի հետագա ընթացքը

    571-572թթ. ապստամբությունը

    Ապստամբության անմիջական առիթը Դվինում ատրուշան հիմնելն էր: Ապստամբության գլուխ անցավ սպանված Մանվել Մամիկոնյանի եղբայր Վարդան Մամիկոնյանը (Վարդան Կրտսերը): Շարժմանը միացավ Հայոց կաթողիկոս Հովհաննես Բ-ն: Նրանց հաջողվեց հավաքել 10-հազարանոց բանակ, ձեռք բերել դաշնակիցներ: Այս անգամ ևս հայերին միացան պարսից քաղաքականությունից դժգոհ վրացիներն ու աղվանները: Հուսադրող էր նաև Պարսկաստանի դարավոր հակառակորդ Բյուզանդիայի դիրքորոշումը: Երկու աշխարհակալ տերությունների միջև, հակասությունները խիստ սրվել էին, և Բյուզանդիան ցանկանում էր օգտագործել հարմար պահը՝ պատերազմելու Պարսկաստանի դեմ:

    Պարսիկների դեմ խոշոր գործողություններ վարելու համար բավականաչափ ուժեր չունենալով՝ Բյուզանդիան ձգտում էր օգտագործել հայերի, աղվանների և վրացիների զինական ուժը: Ուստի հայերի պատվիրակությունն այս անգամ Կոստանդնուպոլսում ջերմ ընդունելություն գտավ:

    Բյուզանդացիների հետ կնքած պայմանագրով հայերը խոստացան ընդունել Բյուզանդիայի գերիշխանությունը: Իրենց հերթին բյուզանդացիները պարտավորվեցին ապստամբության ձախողման դեպքում ապաստան տալ Բյուզանդիա փախած հայերին: Ձեռք բերված պայմանավորվածությունների մասին բյուզանդացիները հայտարարեցին պարսիկներին՝ սպառնալով օգնել ապստամբ հայերին: Բյուզանդացիների խոստումները Հայաստանում առաջ բերեցին համընդհանուր ոգևորություն:

    Դեպքերի զարգացումից խիստ անհանգստացած Սուրեն մարզպանը 571թ. հապճեպ մեկնեց Տիզբոն՝ պարսից արքային զեկուցելու ստեղծված կացության մասին: Խոսրով թագավորը 15-հազարանոց զորաբանակ տրամադրեց մարզպանին և հրամայեց անողոք դատաստան տեսնել ապստամբների հետ: Բայց պարսկական իշխանությունների ուժերից վեր էր կանխել ապստամբության հետագա ծավալումը: Հայ մարտիկների թիվն արդեն հասել էր 20 հազարի, և ապստամբները վերածվել էին նշանակալի ուժի: Վարդան Մամիկոնյանի հրամանատարությամբ նրանք 572թ. հարձակման անցան և Դվինում ջախջախեցին մարզպանի բանակը: Սպանված մարզպանի գլուխն ուղարկվեց բյուզանդական զորքերի հրամանատարին:

    Հայերի զինված ելույթից հետո ակտիվացավ Բյուզանդիան: Կայսրությունը պատերազմ սկսեց պարսիկների դեմ և զորքեր ուղարկեց Հայաստան: Պարսիկների դեմ ապստամբած դրացի ժողովուրդների և բյուզանդացիների օգնությամբ հայերը պարտության մատնեցին պարսից նոր զորավար Միհրանին: Շուտով պարսկական տիրապետության դեմ ուղղված ապստամբությունը վերաճեց պարսկա-բյուզանդական երկարատև պատերազմի:

    Կատեգորիա: Արևելյան Հայաստանը VI դարում: Ազատագրական պայքարի հետագա ընթացքը | Ավելացրել է: armhistory (05.01.2011) W
    Դիտումներ: 1098 | Ռեյտինգ: 0.0/0
    Մեկնաբանությունների քանակը: 0

    Օգնեք կայքին տարածեք այս նյութը:
    Մեկնաբանելու համար պետք է գրանցվել կայքում
    [ Գրանցվել | Մուտք գործել ]
    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com