Դվինի 554թ. եկեղեցական ժողովը
Բյուզանդիան և Պարսկաստանը Հայաստանում իրենց դիրքն ամրապնդելու նպատակով կարևոր նշանակություն էին տալիս Հայոց եկեղեցուն: Բյուզանդական կայսրերը շարունակում էին հայերին պարտադրել երկաբնակությունը կամ քաղկեդոնականությունը: Ուստի Հայոց եկեղեցին եռանդուն պայքար էր ծավալել պաշտպանելու իր ինքնուրույնությունն ու իրավունքները: Սասանյան Պարսկաստանը, ելնելով իր պետական շահերից և օգտվելով քրիստոնեական եկեղեցու պառակտված վիճակից, ձգտում էր իր կողմը գրավել բյուզանդական եկեղեցու հալածանքներին ենթարկվող հայ հոգևորականությանը: Դվինի 554թ. եկեղեցական ժողովը հավատարիմ մնաց հայ հոգևորականության հետևողական դիրքորոշմանը: Ժողովը պաշտոնապես ընդունեց հայկական տոմարը (օրացույցը) և իր որոշումներով ամրապնդեց Հայոց եկեղեցու ինքնուրույնությունը: Դրանով նոր և կարևոր քայլ կատարվեց Հայոց եկեղեցին ազգային դարձնելու ճանապարհին: Ժողովը հակաբյուզանդական ուղղվածություն ուներ, ուստի պարսիկները շտապեցին խրախուսել հայ հոգևորականությանը: Եկեղեցականներին սիրաշահելու նպատակով պարսից արքունիքը հայ ազնվականներից վերցրեց հարկեր գանձելու ժառանգական իրավունքը և այն շնորհեց եկեղեցուն:
|
Կատեգորիա: Արևելյան Հայաստանը VI դարում: Ազատագրական պայքարի հետագա ընթացքը | Ավելացրել է: armhistory (05.01.2011)
W
|
Դիտումներ: 985
| Ռեյտինգ: 5.0/1 |
Մեկնաբանությունների քանակը: 0 | |
|
|
|
Օգնեք կայքին տարածեք այս նյութը: