Բանակը
Հայկական բանակը Արշակունիների օրոք բաղկացած էր 120 հազար մարտիկներից: Դրանցից 4 հազար արքունական էին, ղեկավարվում էին բդեշխների կողմից և պաշտպանում երկրի սահմանները բոլոր չորս ուղղություններով: Բանակի մաս էին կազմում մարդպետական 15 հազարանոց գունդը և մաղխազական 10 հազարանոց գունդը, որով արքունական զորուժի ընդհանուր քանակը հասնում էր 65 հազարի: Մնացած 55 հազար մարտիկները ներկայացնում էին նախարարական զորաջոկատները: Բանակի հիմնական հարվածային ուժն այրուձին էր: Մեծ ուժ էին ազատներից կազմված հետևակային զորամասերը, ինչպես նաև պատերազմի ժամանակ հավաքագրվող ժողովրդական աշխարհազորը: Բանակը զինված էր ժամանակի բոլոր տեսակի զենքերով՝ նետ ու աղեղ, նիզակ, պարսատիկ, տեգ, սուր, վահան, սակր և այլն: Քաղաքների պարիսպներն ավերելու համար օգտագործում էին բաբան և այլ պարսպակործան մեքենաներ: Մեծ նշանակություն էր տրվում քարանետ գործիքներին: Բանակն ուներ հետախուզական և սակրավորական զորամասեր, որոնցից վերջինը զբաղվում էր կռվի ժամանակ ճանապարհների անցկացումով, գետանցների ապահովումով և քաղաքների ու ամրոցների պարիսպների խորտակումով:
|
Կատեգորիա: Ավատատիրության ձևավորումը և հաստատումը Հայաստանում | Ավելացրել է: armhistory (05.01.2011)
W
|
Դիտումներ: 782
| Ռեյտինգ: 1.0/1 |
Մեկնաբանությունների քանակը: 0 | |
|
|
|
Օգնեք կայքին տարածեք այս նյութը: