Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
Ներածություն [3]
Ավատատիրության ձևավորումը և հաստատումը Հայաստանում [6]
Թագավորական իշխանության ուժեղացումը: Քրիստոնեության հռչակումը պետական կրոն [6]
Պայքար թագավորական իշխանության ուժեղացման համար [2]
Արշակ Բ-ի և Պապ թագավորի ջանքերը կենտրոնական իշխանության ուժեղացման ուղղությամբ [2]
Մեծ Հայքի թագավորությունը IV դարի 70-80-ական թվականներին: Խոսրով Գ Արշակունի [4]
Հայաստանի քաղաքական ու տնտեսական վիճակն Արշակունյաց թագավորության անկումից հետո [2]
Վարդանանց պատերազմը [4]
Վահանանց պատերազմը [5]
Հայոց մշակույթի Ոսկեդարը [5]
Արևմտյան Հայաստանը VI դարում [4]
Արևելյան Հայաստանը VI դարում: Ազատագրական պայքարի հետագա ընթացքը [6]
Արաբական արշավանքները Հայաստան [4]
Հայաստանը արաբական տիրապետության շրջանում [2]
Ժողովրդական նոր ապստամբությունները [2]
Հայաստանի ինքնավարության վերականգնումը [0]
Պավլիկյանների աղանդավորական շարժումը [4]
Գիտությունը [5]
Արվեստ [4]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Գրքեր (14)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Անեկդոտներ (13)
  • Հայաստանին (13)
  • Քառյակներ (11)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Հայոց լեզու (10)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հին Հունաստան (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • Գլխավոր » Հոդվածներ » Հայաստանը վաղ միջնադարում » Մեծ Հայքի թագավորությունը IV դարի 70-80-ական թվականներին: Խոսրով Գ Արշակունի

    Մեծ Հայքի վերամիավորումը

    Արևմտյան երկրամասերի որոշ նախարարներ, որոնք դեռ Արշակ Գ-ի թագավորության շրջանում դժգոհ էին նրա իշխանությունից, փորձեցին համաձայնության գալ Խոսրով Գ-ի հետ: Նրանք նույնիսկ Արշակ Գ-ի գանձերը փախցրին և հանձնեցին Խոսրով Գ-ին: Արշակ Գ-ի հետ թագավորության արևելյան երկրամասերից Մեծ Հայքի արևմտյան մաս էին տեղափոխվել մեծ թվով նախարարներ: Եվ երբ հռոմեացիները վերացրին իրենց ենթակայության տակ գտնվող հայկական թագավորությունը, հայ նախարարները նամակով դիմեցին Խոսրով Գ-ին՝ նրան խնդրելով ոխ չպահել և իրենց վերցնել իր ենթակայության ներքո: Խոսրովը, միանգամայն ճիշտ վարվելով, նրանց վերցրեց իր հովանու տակ: Նա նրանց վերադարձրեց իրենց կալվածքները, իսկ եթե ինչ-ինչ կալվածքներ ուրիշների էին հանձնվել, դրանք փոխհատուցեց արքունի տիրույթների հաշվին: Խոսրովը միաժամանակ լուրջ քայլեր ձեռնարկեց տրոհված թագավորության երկու մասերը վերամիավորելու ուղղությամբ: Նա նամակով դիմեց հռոմեական կայսրին՝ խնդրելով հարկ մուծելու պայմանով իրեն հանձնել Հայոց թագավորության՝ կայսրությանն անցած հողերը: Հռոմեական արքունիքն իր շահերից ելնելով համաձայնեց Խոսրով Գ-ի խնդրանքին: Վերջինս, կամենալով քաղաքական-իրավական տեսք տալ երկրի վերամիավորմանը, հաստատեց նոր «Գահնամակ»-ը, որում տեղ գտան թագավորության թե' արևելյան և թե' արևմտյան մասերի նախարարությունները:

    Պարսից արքունիքն ուշադիր հետևում էր Խոսրովի գործունեությանը: Հայոց թագավորության վերամիավորումը նրա սրտով չէր, բայց ստիպված եղավ համակերպվել, որովհետև արտաքնապես հնարավոր չէր մեղադրել Հայոց թագավորին: Սակայն երբ Խոսրովն առանց պարսից թագավորի համաձայնության կաթողիկոսական աթոռ բարձրացրեց Սահակ Պարթևին, նրանից բացատրություն պահանջեցին: Հայոց թագավորը, որ հասցրել էր բավականաչափ ուժեղացնել իր դիրքերը, փորձեց հռոմեական օգնությամբ ազատվել պարսկական գերիշխանությունից: Սակայն կայսրը ոչ միայն նրան չօգնեց, այլև պարսից արքային տեղյակ պահեց Հայոց թագավորի ծրագրերի մասին: Անմիջապես պարսկական մի բանակ ներխուժեց Հայաստան և ձերբակալեց նրան: Մի խումբ հայ նախարարներ Գազավոն Կամսարականի ղեկավարությամբ փորձեցին ընդամենը 700 զինվորով ազատել նրան: Եվ մինչ այդ զորամասը ծանր կռիվ մղելով դիմադրում էր պարսկական զորքերին, հերոսների մի խումբ աշխատեց ազատել շղթայակապ թագավորին: Խոսրովին ազատել չհաջողվեց, իսկ հայկական զորամասը գրեթե ամբողջությամբ ոչնչացավ, քանի որ և ոչ մի զինվոր մարտադաշտը չլքեց՝ առաջ բերելով պարսիկների զարմանքը: Խոսրովը գահընկեց արվեց և բանտարկվեց Անհուշ բերդում:

    Խոսրովին ազատելու թեկուզև անհաջող փորձը սթափեցրեց պարսից արքունիքին: Հասկանալով, որ ամեն մի խստություն Հայաստանում լոկ կբորբոքի հակապարսկական տրամադրությունները, Շապուհ Գ-ն ամեն ինչ թողեց նախկինի պես: Նա հայ նախարարների խնդրանքով գահ բարձրացրեց Խոսրովի եղբայր Վռամշապուհին (388-414թթ.):

    Կատեգորիա: Մեծ Հայքի թագավորությունը IV դարի 70-80-ական թվականներին: Խոսրով Գ Արշակունի | Ավելացրել է: armhistory (05.01.2011) W
    Դիտումներ: 748 | Ռեյտինգ: 0.0/0
    Մեկնաբանությունների քանակը: 0

    Օգնեք կայքին տարածեք այս նյութը:
    Մեկնաբանելու համար պետք է գրանցվել կայքում
    [ Գրանցվել | Մուտք գործել ]
    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com