«Միջին դարեր» հասկացության բովանդակությունը
«Միջին դարեր» հասկացությունը պատմագիտության մեջ մտցրել են իտալացի հումանիստները: Նրանք այդպես կոչեցին այն ժամանակաշրջանը, որը նրանց բաժանում էր իրենց ոգևորության աղբյուր անտիկ ժամանակներից: Եվրոպական հումանիստների համար «միջին դարերը» անտիկ աշխարհի բարբարոսացման ժամանակներ էին: XVII դարում գերմանացի պրոֆեսոր Յ.Քելլերը համաշխարհային պատմությունը բաժանեց անտիկ, միջին դարերի և նոր պատմության շրջանների: XIX դ. սկզբներին մեծապես ուժեղացավ հետաքրքրությունը միջնադարի նկատմամբ, որը դադարեց պատմաբանների համար «խավարի դարեր» լինելուց: Միջնադարի սոցիալական պատմության ուսումնասիրությունը ցույց տվեց, որ միջին դարերը համապատասխանում են ավատատիրության կամ ֆեոդալական հասարակարգի տիրապետության դարաշրջանին:
|
Կատեգորիա: Ներածություն | Ավելացրել է: armhistory (05.01.2011)
W
|
Դիտումներ: 1038
| Ռեյտինգ: 0.0/0 |
Մեկնաբանությունների քանակը: 0 | |
|
|
|
Օգնեք կայքին տարածեք այս նյութը: