Աղանդավորական շարժումները Հայաստանում
Ավատատիրական հարաբերությունների խորացումը ծանրացրեց աշխատավոր ժողովրդի՝ մասնավորապես շինականների դրությունը: Աճեցին թե՛ հարկերը և թե' պետական ու ավատատիրական պարհակները: Վիճակն ավելի ծանրացավ օտար տիրապետությունների շրջանում: Շինականները և գյուղական ու քաղաքային ռամիկները պայքար սկսեցին իրենց շահագործողների դեմ: Նրանց մի մասը փախչում էր տերերի մոտից, մյուսները, աղանդավորական քողի տակ, պայքար էին մղում պաշտոնական եկեղեցու դեմ: IV-V դդ. լայն տարածում ստացավ անապատականների շարժումը, երբ հավատացյալները, դժգոհ լինելով վիճակից, լքում էին իրենց բնակավայրերը և փախչում հեռավոր անմարդաբնակ վայրեր՝ հիմնելով միաբանություններ: Եկեղեցին որոշակի քայլեր ձեռնարկեց անապատականների շարժումն իր ազդեցության տակ առնելու համար: V դ. զանգվածային բնույթ ստացավ մեկ այլ սոցիալական շարժում, որ հայտնի է բորբորիտյան անունով (հունարեն բորբոս բառից, որ նշանակում է աղբ, կեղտ, գարշելի): Առանձնապես մեծ անհանգստություն է պատճառել իշխողներին և եկեղեցուն մծղնեից շարժումը, որին անդրադարձել է 443թ. Շահապիվանի ժողովը: Աղանդավորությունն արմատախիլ անելու համար կտրում էին աղանդավորների ոտքերի և ձեռքերի ջլերը, ճակատին աղվեսադրոշմ խարանում: Խստորեն պատժվում էին նաև նրանց թաքցնողները:
|
Կատեգորիա: Պավլիկյանների աղանդավորական շարժումը | Ավելացրել է: armhistory (05.01.2011)
W
|
Դիտումներ: 1134
| Ռեյտինգ: 0.0/0 |
Մեկնաբանությունների քանակը: 0 | |
|
|
|
Օգնեք կայքին տարածեք այս նյութը: