Երաժշտություն
Զարգացման բարձր մակարդակի է հասնում երաժշտությունը: Առաջին հերթին ծաղկեց գուսանական երաժշտությունը: Նրանց երգն ու նվագը զարդարում էին ժողովրդական հանդեսները: Առաջադիմեց նաև հայ եկեղեցական երաժշտությունը: Հոգևոր երգերը՝ շարականները, աչքի էին ընկնում պարզությամբ ու մեղեդիների գեղեցկությամբ: Եկեղեցական երաժշտությունը հիմնված էր ժողովրդական երգ ու նվագի վրա և հասկանալի էր հասարակ մարդկանց: Այս ժամանակաշրջանում է, որ տարածում ստացան այժմյան նոտաները հիշեցնող խազերը, որոնց միջոցով գրի էին առնում երգերն ու մեղեդիները: X-XIV դդ. հոգևոր ու նյութական մշակույթը մեր ժողովրդի արժեքավոր ձեռքբերումներից է:
|
Կատեգորիա: Նյութական մշակույթ և արվեստ | Ավելացրել է: armhistory (05.01.2011)
W
|
Դիտումներ: 931
| Ռեյտինգ: 4.0/2 |
Մեկնաբանությունների քանակը: 0 | |
|
|
|
Օգնեք կայքին տարածեք այս նյութը: