Քանդակագործություն
Ճարտարապետության հետ մեկտեղ ծաղկեց քանդակագործությունը: Նորակառույցները հաճախ զարդարում էին շքեղ քանդակներով: Եկեղեցիների ճակատային մասում, սովորաբար, տեղադրում էին տաճարի պատվիրատու իշխանի քանդակը: Նրա դերն ընդգծելու համար նրան պատկերում էին ամբողջ հասակով՝ ձեռքում բռնած եկեղեցու մանրակերտը: Մեծ ուշադրություն էին դարձնում նաև շենքերի շքամուտքերը և աչքի ընկնող մասերը քանդակներով զարդարելուն: Ամբողջությամբ քանդակներով էին պատված Աղթամարի տաճարի պատերը: Քանդակներում պատկերված են Արծրունի տոհմի նշանավոր ներկայացուցիչները, մասնավորապես Գագիկ թագավորը: Հանգամանորեն ներկայացված են իշխանական կենցաղը, փառաբանված անձանց քաջագործությունները: Հիացմունք են առաջացնում շինականների առօրյա կյանքից վերցված տեսարանները՝ այգու մշակումը, բերքահավաքը, գինու պատրաստումը և այլն:
|
Կատեգորիա: Նյութական մշակույթ և արվեստ | Ավելացրել է: armhistory (05.01.2011)
W
|
Դիտումներ: 1146
| Ռեյտինգ: 0.0/0 |
Մեկնաբանությունների քանակը: 0 | |
|
|
|
Օգնեք կայքին տարածեք այս նյութը: