Խաչքարային արվեստ
Խաչքարերը հայ միջնադարյան մշակույթի ինքնատիպության խորհրդանիշն են: Խաչքարի արվեստը նոր երևույթ էր հայ քանդակագործության մեջ և ձևավորվել էր IX դ. սկսած: Խաչքարերի քանդակազարդման արվեստը կատարելության հասավ XII-XIV դդ., երբ ստեղծվեցին խաչքարային արվեստի զարմանահրաշ գլուխգործոցներ: Խաչքարը քարե սալ է, որի կենտրոնում պատկերվում է խաչը: Երբեմն էլ խաչի վրա քանդակվում է Քրիստոսի պատկերը: Խաչքարերի վրա փորագրված արձանագրությունները հաղորդում են քարագործ վարպետի անունը և հուշարձանը կանգնեցնելու ժամանակը: Խաչքարերը հիմնականում դրվել են մահացած մարդկանց հիշատակին: Հաճախ խաչքար է կանգնեցվել նաև որևէ պատմական դեպքի, աղբյուր կառուցելու կամ այլ առիթներով: Խաչքարեր են կերտել հազարավոր քարագործ վարպետներ: Նրանցից նշանավոր է ճարտարապետ, քանդակագործ և մանրանկարիչ Մոմիկը:
|
Կատեգորիա: Նյութական մշակույթ և արվեստ | Ավելացրել է: armhistory (05.01.2011)
W
|
Դիտումներ: 1551
| Ռեյտինգ: 0.0/0 |
Մեկնաբանությունների քանակը: 0 | |
|
|
|
Օգնեք կայքին տարածեք այս նյութը: