Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
Հայաստանի անկախության վերականգնումն ու ամրապնդումը [3]
Հայաստանը X դարի 30-ական թթ.-ից մինչև XI դարի 20-ական թթ. [3]
Բագրատունյաց տերության հզորացումը X դարի վերջին և XI դարի սկզբին [1]
Ենթակա թագավորությունների առաջացումը [5]
Անիի Բագրատունյաց թագավորության անկումը [3]
Գյուղտնտեսությունը [2]
Արհեստագործությունը և առևտուրը [4]
Քաղաքները [2]
Պետական կարգը, բանակը, դատարանը [1]
Թոնդրակյան շարժումը [3]
Սելջուկ-թուրքերի արշավանքները Հայաստան [3]
Հայ-վրացական զինակցությունը և հյուսիս-արևելյան Հայաստանի ազատագրումը: Զաքարյանների իշխանությունը [5]
Հայաստանը և մոնղոլները [2]
Հայաստանի տնտեսկան ու քաղաքական վիճակի վատթարացումը [3]
Հայաստանը XIV դարում [1]
Հայկական պետականության առաջացումը Կիլիկիայում [3]
Կիլիկյան Հայաստանի ընդարձակումը և ամրապնդումը [3]
Հայոց թագավորության վերականգնումը [3]
Տնտեսությունը [3]
Պետական կարգը [3]
Հայոց թագավորությունը XIII դարում [3]
Կիլիկյան Հայաստանի թուլացումն ու անկումը [3]
Մշակույթի զարգացման նախադրյալները [2]
Գիտություն [4]
Գրականություն [2]
Նյութական մշակույթ և արվեստ [8]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Գրքեր (14)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Անեկդոտներ (13)
  • Հայաստանին (13)
  • Քառյակներ (11)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Հայոց լեզու (10)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հին Հունաստան (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • Գլխավոր » Հոդվածներ » Հայաստանը զարգացած միջնադարում » Քաղաքները

    Հայաստանի նշանավոր քաղաքները

    Զարգացած միջնադարի հայոց ամենանշանավոր քաղաքը պետության մայրաքաղաք Անին էր: Այն գտնվել է Ախուրյան գետի աջ ափին: Կենտրոնը եղել է պարսպապատ միջնաբերդը, որտեղ գտնվում էին արքունական պալատը և զանազան այլ շինություններ: Միջնաբերդը շրջապատող հարթության վրա գտնվել է շահաստանը, որը սարահարթի կողմից պաշտպանված չէր: Ուստի և հայոց թագավորները քաղաքի պաշտպանությունն ապահովելու համար կառուցում են ամրակուռ սրբատաշ պարիսպներ: Քաղաքի այս մասում էին գտնվում արհեստավորների գործատները, առևտրականների կրպակները, շուկան և հյուրանոցները: Առևտուրը կատարվում էր հատուկ հրապարակում, ուր միշտ կարելի էր հանդիպել օտարերկրյա վաճառականների: Քաղաքի բնակչությունն ապահովված էր խմելու ջրով, որը բերվում էր 12 կմ հեռավորությունից՝ կավե խողովակներով:

    Անին աչքի էր ընկնում ոչ միայն աշխարհիկ շքեղ շինություններով, այլև բազմաթիվ եկեղեցիներով ու վանքերով: Քաղաքը քարաշեն էր և ուներ սալահատակված փողոցներ: Բյուզանդական պատմիչներից մեկի խոսքերով «Անին մեծ և բարեկարգ քաղաք է»: Եվ, իրոք, Անին հայ մշակույթի, արհեստագործության, առևտրի և, մասնավորապես, ճարտարապետության ամենանշանավոր կենտրոնն էր: Քաղաքում ծաղկում էր վաշխառությունը, իշխանական դասն ու բարձրաստիճան հոգևորականությունն ապրում էին հարուստ և ճոխ կյանքով: Սակայն մեծ թիվ էին կազմում աղքատները, որոնք ապրում էին քաղաքի պարիսպներից դուրս, արվարձաններում, խղճուկ խրճիթներում և անգամ գետնափոր հյուղակներում:

    Անին կառավարում էր քաղաքի ավագների խորհուրդը, որը ենթարկվում էր թագավորին:

    IX-XI դդ. բարգավաճեց Դվին քաղաքը: Քաղաքը գտնվում էր Այրարատյան դաշտով անցնող կարևոր մայրուղու վրա և բարգավաճում էր արհեստների ու առևտրի բարձր զարգացման շնորհիվ: Քաղաքի կենտրոնը միջնաբերդն էր, որը գտնվում էր իշխող դիրք ունեցող մի բլրի վրա: Ընդարձակ քաղաքը, որը շրջապատված էր ամրակուռ պարիսպներով, տարածվում էր միջնաբերդի բլրի ստորոտում և հարևան մի քանի բլուրների վրա: Պարսպից դուրս քաղաքի արվարձաններն էին: Դրանց բնակչության նշանակալից մասը հողագործներ էին:

    Քաղաքն ուներ ընդարձակ շուկա, արհեստավորների մեծ թվով գործատներ և առևտրականների կրպակներ ու խանութներ: Ի թիվս այլ արհեստների, Դվինը հատկապես աչքի էր ընկնում խեցեգործությամբ, ապակեգործությամբ ու ներկերի արտադրությամբ: Արաբ հեղինակները մեծ շուքով են ներկայացնում Դվինը: Քաղաքին մեծ վնաս ու ավերածություն պատճառեց 893թ. երկրաշարժը: Սակայն Դվինը շատ արագ վերաշինվեց:

    X դ. մեծ զարգացում ապրեց Վանանդի թագավորության կենտրոն դարձած Կարսը: Քաղաքը գտնվում էր Ախուրյան գետի աջ ափին: Քաղաքն արհեստագործության ու առևտրի խոշոր կենտրոն էր և ակտիվորեն մասնակցում էր միջազգային տարանցիկ առևտրին: Քաղաքն արագ զարգանում էր ու հարստանում շնորհիվ ծովային և ցամաքային առևտրի:

    Վասպուրականի թագավորության կենտրոնն էր հինավուրց Վան քաղաքը, որը մեծ վերելք ապրեց X-XI դդ.: Այն ծաղկեց հատկապես Գագիկ Արծրունու օրոք՝ դառնալով երկրի ամենամեծ և հարուստ քաղաքներից մեկը: Անառիկ դիրքի շնորհիվ քաղաքը գրեթե ավերածությունների չի ենթարկվել: Այն սերտ կապերի մեջ է եղել Անիի, Դվինի և Հայաստանի մյուս քաղաքների հետ: Քաղաքից արտահանվող ապրանքների մեջ նշանակալից բաժին է կազմել տառեխ ձուկը՝ աղ դրած վիճակում:

    Արծն քաղաքը X դ. կեսերին հայտնվեց բյուզանդական տիրապետության ներքո: Վերջինս Հայաստանի սակավաթիվ այն քաղաքներից էր, որ պարիսպներ չուներ: Գտնվելով առևտրական ուղիների վրա՝ այն արագ բարգավաճեց և հարստացավ: Մեծապես աճեց բնակչությունը: Քաղաքը վերածվեց արհեստագործական և առևտրի խոշոր կենտրոնի: Պատահական չէ, որ բյուզանդական հեղինակներն այն համարում են «մարդաշատ և բազմահարուստ», «լի մեծ քանակությամբ բազմապիսի ապրանքներով, որ բերում էին Պարսկաստանը, Հնդկաստանը և մնացած Ասիան»:

    Անպարիսպ լինելու պատճառով Արծնը XI դ. կեսերին ավերվեց սելջուկ-թուրքերի կողմից: Բնակչությունը ահավոր կոտորածների ենթարկվեց, քաղաքը կողոպտվեց և ավերվեց, իսկ կենդանի մնացածները տեղափոխվեցին հարևան Կարին քաղաք, որն ստացավ Արզն-ար-Ռում (Արզրում-էրզրում) անունը:

    Հայաստանի կարևոր քաղաքներից էին նաև Խլաթը, Նախճավանը, Կարինը, Բաղեշը և այլն:

    Կատեգորիա: Քաղաքները | Ավելացրել է: armhistory (05.01.2011) W
    Դիտումներ: 601 | Ռեյտինգ: 0.0/0
    Մեկնաբանությունների քանակը: 0

    Օգնեք կայքին տարածեք այս նյութը:
    Մեկնաբանելու համար պետք է գրանցվել կայքում
    [ Գրանցվել | Մուտք գործել ]
    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com