Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
Խորհրդային վարչակազմի հաստատումը [2]
Հայաստանի սահմանադրությունը: Խորհրդային հանրապետությունների դաշնության ստեղծումը [2]
Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները (1921թ.) [7]
Տնտեսության վերականգնումը [2]
Երկրի ինդուստրացումը և գյուղատնտեսության կոլեկտիվացումը [2]
Հասարակական-քաղաքական կյանքը [3]
Հայկական ԽՍՀ-ն` միութենական հանրապետություն [3]
Հայրենադարձության կազմակերպումը (1920-1930-ական թվականներին) [2]
Խորհրդային իշխանության քաղաքականությունը մշակույթի բնագավառում: Ժողովրդական կրթություն [5]
Գիտությունը: Գրականությունը [3]
Արվեստը [4]
Հայրենական մեծ պատերազմի սկիզբը: Ուժերի համախմբումը [3]
Հայ ժողովրդի զավակները ռազմի դաշտում [2]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Գրքեր (14)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Անեկդոտներ (13)
  • Հայաստանին (13)
  • Քառյակներ (11)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Հայոց լեզու (10)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հին Հունաստան (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • Գլխավոր » Հոդվածներ » Խորհրդային Հայաստանը 1920-1945 թվականներին » Հայաստանի սահմանադրությունը: Խորհրդային հանրապետությունների դաշնության ստեղծումը

    Հայաստանի առաջին սահմանադրությունը։ Անդրկովկասյան Դաշնության և ԽՍՀՄ-ի կազմավորումը

    Հեղկոմների խնդիրն էր նաև կազմակերպել իշխանության նոր մարմինների՝ խորհուրդների ընտրությունը, որը կայացավ 1921թ. վերջին։

    1922թ. սկզբին տեղի ունեցավ Հայաստանի խորհուրդների 1-ին համագումարը։ Այն քննարկեց մի շարք հարցեր, որոնց մեջ կենտրոնականը Հայաստանի սահմանադրության ընդունումն էր։ Վերջինս փաստորեն կրկնում էր Ռուսաստանի սահմանադրությունը։ Սահմանադրության վերջին հոդվածները ներկայացնում էին հանրապետության խորհրդանիշերը՝ պետական զինանշանը և պետական դրոշը։ Զինանշանի հեղինակն էր նկարիչ Մարտիրոս Սարյանը։ Հետագայում (1944թ.) ընդունվեց նաև պետական հիմնը՝ երգահան Արամ Խաչատրյանի երաժշտությամբ։

    Չնայած ՀԽՍՀ սահմանադրության որոշ ձևական կողմերին, այն ամրագրում էր Հայաստանի պետականության հիմնական օրենքները։ 1922թ. սահմանադրությունն առաջինն էր հայոց պետականության պատմության մեջ։

    Հայաստանի խորհուրդների 1-ին համագումարը, քննարկելով Անդրկովկասյան Դաշնության (ֆեդերացիայի) կազմակերպման հարցը, հավանություն տվեց դրա մտահղացմանը։ Խորհրդային իշխանության առաջնորդ Վ. Ի. Լենինը Կովկասի կոմունիստների առաջ խնդիր էր դնում ստեղծել հանրապետությունների սերտ դաշինք։ Դաշնությունը (ֆեդերացիան) պետական միավորման այն ձևն է, երբ տարբեր ինքնիշխան պետություններ միավորվում են մի նոր՝ դաշնային պետության մեջ՝ պահպանելով իրենց ինքնիշխանությունը։

    1922թ. մարտի 12-ին Անդրկովկասի 3 հանրապետությունների ներկայացուցիչների կոնֆերանսը հաստատեց դաշնային պայմանագիր։ Դրանով հիմնադրվեց նրանց ֆեդերացիան՝ Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունը (ԱԽՖՍՀ)։ Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը հիմնականում պահպանում էին իրենց ինքնիշխանությունը։ Անդրկովկասյան Դաշնությունը գոյատևեց մինչև 1936 թվականը։

    1922թ. գործնական իմաստով քննարկվում էր այն հարցը, թե ինչպիսի միջպետական հարաբերությունների մեջ պետք է լինեն նախկին Ռուսաստանի կայսրության տարածքի վրա ստեղծված խորհրդային հանրապետությունները։ Վ. Ի. Լենինի առաջարկությամբ խորհրդային հանրապետությունները, այդ թվում՝ Ռուսաստանը, միավորվելու էին նոր ընդհանուր պետականության՝ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) մեջ՝ պահպանելով իրենց անկախությունը և Միությունից դուրս գալու իրավունքը։

    1922թ. դեկտեմբերի 30-ին տեղի ունեցավ ԽՍՀՄ խորհուրդների 1-ին համագումարը, որին մասնակցում էին խորհրդային 4 հանրապետություններ՝ ՌԽՖՍՀ-ն, Ուկրաինան, Բելոռուսիան (Բելառուսը) և ԱԽՖՍՀ-ը։ Համագումարը հաստատեց ԽՍՀՄ-ի ստեղծման մասին հռչակագիրը և պայմանագիրը։ Հայաստանի ԽՍՀ-ն Անդրկովկասյան Դաշնության միջոցով մտավ ԽՍՀՄ կազմի մեջ։

    Անդրկովկասյան Դաշնության և ԽՍՀՄ-ի կազմավորումով էականորեն փոխվեց Հայաստանի ԽՍՀ կարգավիճակը։ Եթե մինչև այդ Խորհրդային Հայաստանը այս կամ այն չափով անկախ պետություն էր, ապա ԽՍՀՄ-ի ստեղծումից հետո նրա ինքնիշխանությունը զգալի չափով թուլացավ։

    ԽՍՀՄ-ի կազմավորումը ազգային հարցի լուծման ձև էր, սակայն այն փաստորեն չլուծվեց։ ԽՍՀՄ-ը՝ այդ դաշնային կամ միութենական ֆեդերացիան, իրականում դարձավ միաձույլ, կենտրոնացված պետություն, կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ։ Այդ պետության մեջ ժողովուրդների դժգոհության ձայնը և ազգային տարաձայնությունները խեղդվեցին։ Այդ և այլ պատճառներով ԽՍՀՄ-ը կարողացավ գոյատևել միայն յոթ տասնամյակ և կազմալուծվեց 1991թ.։

    Այդուհանդերձ, ԽՍՀՄ-ի կազմում Հայաստանն ունեցավ մեծ նվաճումներ, նրա պաշտպանությունը դարձավ ապահով։

    Կատեգորիա: Հայաստանի սահմանադրությունը: Խորհրդային հանրապետությունների դաշնության ստեղծումը | Ավելացրել է: armhistory (05.01.2011) W
    Դիտումներ: 3822 | Ռեյտինգ: 0.0/0
    Մեկնաբանությունների քանակը: 0

    Օգնեք կայքին տարածեք այս նյութը:
    Մեկնաբանելու համար պետք է գրանցվել կայքում
    [ Գրանցվել | Մուտք գործել ]
    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com