Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
Խորհրդային վարչակազմի հաստատումը [2]
Հայաստանի սահմանադրությունը: Խորհրդային հանրապետությունների դաշնության ստեղծումը [2]
Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները (1921թ.) [7]
Տնտեսության վերականգնումը [2]
Երկրի ինդուստրացումը և գյուղատնտեսության կոլեկտիվացումը [2]
Հասարակական-քաղաքական կյանքը [3]
Հայկական ԽՍՀ-ն` միութենական հանրապետություն [3]
Հայրենադարձության կազմակերպումը (1920-1930-ական թվականներին) [2]
Խորհրդային իշխանության քաղաքականությունը մշակույթի բնագավառում: Ժողովրդական կրթություն [5]
Գիտությունը: Գրականությունը [3]
Արվեստը [4]
Հայրենական մեծ պատերազմի սկիզբը: Ուժերի համախմբումը [3]
Հայ ժողովրդի զավակները ռազմի դաշտում [2]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Գրքեր (14)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Անեկդոտներ (13)
  • Հայաստանին (13)
  • Քառյակներ (11)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Հայոց լեզու (10)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հին Հունաստան (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • Գլխավոր » Հոդվածներ » Խորհրդային Հայաստանը 1920-1945 թվականներին » Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները (1921թ.)

    Արցախի խնդիրը

    Այլ ընթացք ու վախճան ունեցավ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը։ Գարեգին Նժդեհը շարունակում էր պնդել Լեռնային Ղարաբաղի միացման պահանջի վրա՝ որպես իր պայքարը դադարեցնելու պայման։ Հայաստանի կառավարությունը 1921թ. հունիսի 12-ին ընդունեց որոշում և արեց հետևյալ հայտարարությունը. «Ադրբեջանի ԽՍՀ Հեղկոմի հռչակագրի և Հայաստանի ու Ադրբեջանի հանրապետությունների կառավարությունների միջև եղած համաձայնության հիման վրա հայտարարվում է, որ Լեռնային Ղարաբաղն այժմվանից կազմում է Հայկական ԽՍՀ անբաժան մասը»։ Լեռնային Ղարաբաղի արտակարգ կոմիսար նշանակվեց Ասքանազ Մռավյանը։ Սակայն Ադրբեջանն արգելակեց այդ որոշման կատարումը։

    Գ. Օրջոնիկիձեն և Ս.Կիրովը Ադրբեջանի Հեղկոմի նախագահ Ն. Նարիմանովին խորհուրդ էին տալիս Լեռնային Ղարաբաղի հարցում ղեկավարվել էթնիկական սկզբունքով, այն է՝ ոչ մի հայկական գյուղ չմիացվի Ադրբեջանին և, հակառակը, ոչ մի ադրբեջանական գյուղ չմիացվի Հայաստանին։ Ադրբեջանի ղեկավարությունը ճիշտ չէր համարում էթնիկական սկզբունքով սահմանաբաժանումը։ Այնուհետև Լեռնային Ղարաբաղի հարցը փոխադրվեց Կովկասյան բյուրոյի պլենում, և նրա հուլիսի 4-ի նիստում որոշում ընդունվեց Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կազմի մեջ մտցնելու մասին։ Վերջապես ընդունվել էր արդարացի և օրինական որոշում Լեռնային Ղարաբաղի հարցի մասին, որի բնակչության 95 տոկոսը հայեր էին։ Այդ որոշման դեմ բողոքեց Ն. Նարիմանովը, որից հետո հարցի լուծումը փոխադրվելու էր ՌԿ(բ)Կ Կենտկոմ (Մոսկվա)։ Սակայն հաջորդ օրը՝ հուլիսի 5-ին, վերանայվեց այդ որոշումը՝ Լեռնային Ղարաբաղը թողնվեց Ադրբեջանի սահմաններում։ Դա պատճառաբանվում էր Ադրբեջանի հետ նրա տնտեսական կապերով։ Լեռնային Ղարաբաղը դառնալու էր ինքնավար մարզ՝ Շուշի կենտրոնով։ Որոշման այսպիսի շրջադարձային փոփոխությունը, ըստ երևույթին, կապված էր Ի. Ստալինի միջամտության հետ։ Այսպիսով, դարաբաղյան հարցի լուծումը պատճառաբանվեց միայն տնտեսական գործոններով՝ անտեսելով ազգայինը։

    Հայ ժողովուրդը և Հայաստանի ղեկավարությունը բնականաբար խիստ դժգոհ էին որոշումից և արտահայտեցին իրենց անհամաձայնությունը, սակայն դրանից ոչինչ չփոխվեց։ Հայրենի երկրին միանալու ձգտումով համակված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բողոքի ձայնը չլռեց նույնիսկ ստալինյան բռնատիրության տարիներին։ Մեր օրերում նա ստիպված էր զենքով պաշտպանել իր արդարացի իրավունքները։

    Տարածքային հարցերի «լուծումից» հետո հնարավոր համարվեց կատարել Անդրկովկասի հանրապետությունների միջպետական հստակ սահմանագծում։ Ստեղծվեցին միայն հայ-վրացական և վրաց-ադրբեջանական պայմանագրեր։ Հայ-վրացական պայմանագիրը Թիֆլիսում ստորագրել են Հայաստանի ԽՍՀ ժողկոմխորհի նախագահ Ալ. Մյասնիկյանը և Վրաստանի ԽՍՀ Հեղկոմի նախագահ Բուդու Մդիվանին։ Դրա համաձայն Վրաստանի կազմում մնաց Ախալքալաքի շրջանը, իսկ Հայաստանի կազմում՝ Լոռին։

    Կատեգորիա: Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները (1921թ.) | Ավելացրել է: armhistory (05.01.2011) W
    Դիտումներ: 1019 | Ռեյտինգ: 5.0/2
    Մեկնաբանությունների քանակը: 0

    Օգնեք կայքին տարածեք այս նյութը:
    Մեկնաբանելու համար պետք է գրանցվել կայքում
    [ Գրանցվել | Մուտք գործել ]
    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com