Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
Տնտեսությունը [4]
Հասարակական-քաղաքական կյանքը [6]
Վերակառուցումը և ղարաբաղյան շարժումը [6]
Հայաստանի Հանրապետության անկախության գործընթացը [3]
Կրթություն և գիտություն [2]
Գրականություն և արվեստ [2]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Գրքեր (14)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Անեկդոտներ (13)
  • Հայաստանին (13)
  • Քառյակներ (11)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Հայոց լեզու (10)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հին Հունաստան (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • Գլխավոր » Հոդվածներ » Խորհրդային Հայաստանը 1945-1991 թվականներին » Գրականություն և արվեստ

    Արվեստ

    Հետպատերազմյան ժամանակաշրջանը դարձավ արվեստի տարբեր ճյուղերի՝ երաժշտության, թատրոնի ու կինոյի, կերպարվեստի, ճարտարապետության զարգացման պատմական մի փուլ։

    Հայ երաժշտական արվեստը նշանավորվեց ժանրերի բազմազանությամբ։ Հայ երգահանների համաստեղության մեջ առաջատար դեր էր կատարում համաշխարհային ճանաչման արժանացած Արամ Խաչատրյանը։ Նրա «Սպարտակ» բալետը, բեմադրվելով աշխարհի շատ երկրներում, մեծ հաջողություններ ունեցավ։

    Երաժշտության տարբեր ժանրերում արժեքավոր գործեր ստեղծեցին երգահաններ Առնո Բաբաջանյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Էդվարդ Միրզոյանը, Էդգար Հովհաննիսյանը, Ավետ Տերտերյանը, Տիգրան Մանսուրյանը և ուրիշներ։

    Հայ երիտասարդության շրջանում մեծ ընդունելություն գտան Արթուր Մեսչյանի, Ռուբեն Հախվերդյանի գործերն ու նրանց կատարումները։

    Հայ դասական և ժողովրդական երաժշտությունը լայն հասարակությանը հասկանալի ու հոգեհարազատ դարձնելուն նպաստեցին կատարողական լավագույն կոլեկտիվները, Հայաստանի պետական երգչախումբը Հ.Չեքիջյանի գլխավորությամբ։ Երաժշտական-ազգագրական մի շարք խմբեր մեծ աշխատանք են տանում պատմական Հայաստանի տարբեր շրջանների ինքնատիպ ժողովրդական պարերի ու երգերի վերականգնման ու անհետացումից փրկելու ուղղությամբ։

    Հանրապետությունում և նրա սահմաններից դուրս լայն ճանաչման արժանացավ երգչուհիներ Գոհար Գասպարյանի, Զարուհի Դոլուխանյանի, դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանի, դիրիժորներ Միքայել Թավրիզյանի, Օհան Դուրյանի, ջութակահարներ Ռուբեն Ահարոնյանի, Ժան Տեր-Մերկերյանի և այլ կատարողների վարպետությունը։

    Հետպատերազմյան տասնամյակները դարձան հայ թատերական և կինոարվեստի վերելքի ժամանակաշրջան։ Երևանից բացի իրենց գործունեությունն էին շարունակում մի շարք շրջանների թատրոններ։ 1963թ. Երևանում Հրաչյա Ղափլանյանի ջանքերով հիմնվեց դրամատիկական նոր թատրոն։ Հետագայում բացվեցին երիտասարդական, կամերային, մնջախաղի թատրոններ։

    Հանդիսատեսի բարձր գնահատականին արժանացան դերասաններ Մետաքսյա Սիմոնյանը, Վարդուհի Վարդերեսյանը, Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանը, Խորեն Աբրահամյանը, Սոս Սարզսյանը և ուրիշներ։

    Կինոարվեստի զարգացումը սկսվեց 1960-ական թվականներից։ Այն նշանավորվեց Ֆ.Դովլաթյանի «Բարև, ես եմ» և Հ. Մալյանի «Եռանկյունի» և «Մենք ենք, մեր սարերը» գեղարվեստական կինոնկարներով։ Հայ կինոարվեստում նշանավոր երևույթ էր մեծատաղանդ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» նկարը, որը նվիրված է հայ մեծ բանաստեղծ-երգիչ Սայաթ-Նովային։

    Այս շրջանում մեծ ներշնչանքով գործում էր հայ գեղանկարչության նահապետը՝ Մարտիրոս Սարյանը։ Անվանի վարպետի ստեղծագործությունը վիթխարի ազդեցություն ունեցավ հայ գեղանկարչության զարգացման վրա։ Մնայուն գործեր ստեղծեցին նկարիչներ Հ. Զարդարյանը, Գր. Խանջյանը, Է. Իսաբեկյանը, հայրենադարձ նկարիչ Հարություն Կալենցը և ուրիշներ։ Լայն ճանաչման արժանացավ կյանքից շուտ հեռացած Մինաս Ավետիսյանը։ Հայաստանի բնությունը փայլուն պատկերներով ներկայացրեցին Հակոբ Հակոբյանը և շատ ուրիշներ։

    Քանդակագործության մեջ իրենց ստեղծագործություններով աչքի ընկան Ղ. Չուբարյանը, Ս. Բաղդասարյանը, Ն. Նիկողոսյանը, Լ. Թոքմաջյանը և ուրիշներ։ Հայ արվեստի նվաճումներից են Սասունցի Դավթի (քանդակագործ՝ Ե. Քոչար), Ալեքսանդր Թամանյանի (քանդ.՝ Ա. Հովսեփյան), Մարտիրոս Սարյանի (քանդ.՝ Լ. Թոքմաջյան) արձանները՝ Երևանում, Դավիթ Բեկի հուշարձանը Կապանում (քանդ.՝ Ս. Բաղդասարյան) և այլն։

    Հայ կերպարվեստի լավագույն ստեղծագործությունները բազմիցս ներկայացվել են միջազգային ցուցահանդեսներում և արժանացել բարձր գնահատանքի։

    Այս շրջանում հայ ճարտարապետությունը լուրջ առաջընթաց ապրեց։ Կառուցապատվեցին քաղաքները, կառուցվեցին մշակույթի, արտադրական բազմաթիվ շենքեր, հուշահամալիրներ և այլն։ Ճարտարապետության մեջ որոշակի էր հայկական ճարտարապետության ավանդույթներից ստեղծագործաբար օգտվելու ձգտումը։

    Համընդհանուր ճանաչման արժանացան ճարտարապետական այնպիսի կոթողներ, ինչպիսին են Սարդարապատի հերոսամարտի համալիրը (ճարտարապետ՝ Ռ. Իսրայելյան), Հայոց Մեծ եղեռնի հուշահամալիրը (ճարտ.՝ Ա. Թարխանյան, Ս. Քալաշյան), Մարզահամերգային համալիրը, «Զվարթնոց» օդանավակայանը, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքը (ճարտ.՝ Ս. Սաֆարյան), Մետրոպոլիտենի մի քանի կայարան, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը և այլն։

    Այսպիսով, 20-րդ դարի երկրորդ կեսին, չնայած գաղափարական որոշ կաշկանդումներին, հայ մշակույթը մեծ նվաճումներ ունեցավ։

    Կատեգորիա: Գրականություն և արվեստ | Ավելացրել է: armhistory (05.01.2011) W
    Դիտումներ: 1410 | Ռեյտինգ: 5.0/1
    Մեկնաբանությունների քանակը: 0

    Օգնեք կայքին տարածեք այս նյութը:
    Մեկնաբանելու համար պետք է գրանցվել կայքում
    [ Գրանցվել | Մուտք գործել ]
    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com