Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
ՀԱՅԿԱԿԱՆ ՄՈՒԼՏՖԻԼՄԵՐ [11]
ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ [8]
ՍԵՐ ԵՒ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔ [19]
ՀԱՅՏՆԻ ՄԱՐԴԻԿ [21]
ԽԱՌԸ ԹԵՄԱՆԵՐ [18]
ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐ [8]
ՀՈԼՈՎԱԿՆԵՐ [8]
ԵՐԿՐՆԵՐ [2]
ԱՍՏՂԵՐ [2]
ՀԻՇԻՐ [87]
ԲԼՈԳ [9]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Գրքեր (14)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Անեկդոտներ (13)
  • Հայաստանին (13)
  • Քառյակներ (11)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Հայոց լեզու (10)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հին Հունաստան (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • Հայաստանը իր փոքրիկ տարածքում ունի բուսականության զարմանալի բազմազանություն:

    Այստեղ հանդիպում է ավելի քան 3200 բարձրակարգ բուսատեսակ, այսինքն` յուրաքանչյուր 1000ք.կմ-ի վրա, միջինում` 107 բուսատեսակ: Սա շատ ավելին է, քան արևադարձային գոտում:

    Հայաստանի բուսական աշխարհի 120 տեսակ կարելի է հանդիպել միայն Հայաստանում: Դրանցից շատերը կոչվում են հենց Հայաստանի և նրա առանձին մասերի անուններով. պատատուկ հայկական, ոզնատուփ հայկական, օշինդր հայաստանյան, սզնի Զանգեզուրի, կաղնի արաքսյան և այլն:

    Հայաստանի բուսական աշխարհի բազմազանությունը հետևանք է բնապատմական զարգացման, երկրի ուրույն աշխարհագրական դիրքի և տարածքի լեռնային բնույթի: Երկրաբանական խոր անցյալում, այստեղ աճել է արևադարձային և մերձարևադարձային բուսականություն: Հնագույն սառցապատումների ժամանակ, միմյանց հաջորդող ցուրտ ու խոնավ և շոգ ու չոր կլիմաների ներգործությամբ, առաջացել են նոր բուսատեսակներ:

    Ցածրադիր վայրերը ծածկված են անապատային և կիսաանապատային գոտու բուսականությամբ: Հաճախ հանդիպում են` ծառանման օշինդրը, հազարատերևուկը, ինչպես նաև վաղանցիկ բույսերից` աղածաղիկը: Դրանք հարմարված են չոր պայմաններին և զարգացած արմատների շնորհիվ հողի խորքից կարողանում են ջուր վերցնել:

    Արարատյան գոգավորության կիսաանապատներում` 1000-1500մ բարձրության վրա, գերակշռում են հոտավետ օշինդրը, ուղտափուշը, կապառը, ջանգյուլումն ու անթառամ ծաղիկները: Տարածված են նաև մասրենին, գազը, բազմատեսակ ծաղիկները:

    Տափաստանային գոտին Հայաստանի ամենատարածվածն է և զբաղեցնում է` 1400-2600մ բարձրությունը: Այս գոտուն բնորոշ է սիզախոտային, փետրախոտային, իսկ գոտու բարձրադիր մասում` հացազգի-տարախոտային բուսականությունը:

    Հայաստանը համարվում է անտառներից աղքատ: Դրանք զբաղեցնում են տարածքի մոտ 10%: Հյուսիս-արևելքում, տարածքի անտառապատվածությունը կազմում է 30%, որտեղ հիմնական ծառատեսակը արևելյան հաճարենին է, մասամբ` կաղնիներ և սոճիներ:

    Հարավարևելյան անտառային զանգվածում, գերակշռում են արաքսյան կաղնին, հացենին, թխկին և ընկուզենին: Զանգեզուրի Ծավ գետի ավազանում, պահպանվել է սոսու պուրակը, որը միակն է Հայաստանում: Այդ վայրում, հին ժամանակներում, իրենց աղոթքներն էին կարդում քրմերը` «ձայն էին տալիս»:

    Նշանավոր են Արցախի Ննգի գյուղի անտառները, որոնք լի են վայրի բերքառատությամբ: Այնտեղ` վայրի անտառներում, աճում են պոպոկ, պնդուկ, մոշ, զկեռ, մորի, տանձ, խնձոր, շագանակ,  սալոր, հանրահայտ ծնեփակը, ինչպես նաև ավանդական «ժնգյալով հացի» բոլոր 27 տեսակ կանաչիները:

    Մեծ նշանակություն ունեն նաև Արցախի հյուսիսային անտառները: Այնտեղ կարելի է գտնել Հայաստանի տարածքում հազվադեպ հանդիպող բուսականություն:

    Մերձալպյան և ալպյան գոտու բուսականությունը տարածվում է 2200մ բացարձակ բարձրությունից վեր: Այստեղ, բազմազան ծաղիկներով զարդարված մարգագետինները հեռվից թողնում են գույնզգույն գորգերի տպավորություն, որոնք կոչվում են «ալպյան գորգեր»:

    Ալպյան գոտին` իր փարթամ խոտհարքներով և արոտավայրերով, բացառիկ մեծ նշանակություն ունի Հայաստանի անասնապահության համար:

    Ընդհանրապես` բուսականությունը Հայաստանում էապես առժեքավորում է այստեղի բնությունը:


    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com