|
Գլխավոր » ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔ
Կլեոպատրա "Ես կարող եմ ստիպել տղամարդուն, որ հենց առաջին իսկ հանդիպումից չնկատի իմ քթի ձևը կամ կզակը: Իսկ նրա հետ մեկ գիշեր անցկացնելուց հետո, նա իր ամբողջ կյանքում կկարծի, որ Կլեոպատրայից գեղեցիկ կին չկա ”, - ըստ վկաների այսպես է անկեղծացել Եգ
...
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
|
1. Կինը, պառկելով մեջքին, բացում է ոտքերն ու ծալում ծնկները: Ամուսինը մոտենում է վերևից` հենվելով ձեռքերին ու ոտքերին: Հենց առնանդամը դիպչում է հեշտոցին, կինն այն վերցնում է ու մտցնում ներս, իսկ ամուսինը առաջ է շարժվում: Ավելի լավ է` կինն այդ ինքն անի, քանի որ իրեն ավելի հարմար է հմատեղ շարժումների տպավորություն է թողնում: Շարժումները բազմազան են` "առաջ-ետ"-ից մինչև պտտականը: Դիրքը տարածված է, բայց ոչ ամենահարմարը, եթե ամուսինը մեծ քաշ ունի կամ գործողությունը տևական է:
2. Նման է առաջինին, բայց կինն առնանդամը մտցնելուց հետո ուղղում է ոտքը, դնելով այն ամուսնու ոտքերի միջև, իսկ վերջինս այն գրկում է իր ոտքերով ու մարմնի ողջ ծանրությունը տեղափոխում վրան: Մի ձեռքն ազատվում է շոյանքների համար: Երբեմն կարելի է փոխել դիրքը. եթե զույգն սկսում է առաջինից, նրա համար հե
...
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
|
Լիբիդոն կամ սեռական հակումը յուրահատուկ զգացողություն է, որը մղում է անձին սեռական մերձեցման:
Սերտորեն կապված լինելով գիտակցության հետ` տևական անհատական զարգացում է ունենում` աստիճանաբար բարդանալով և կատարելագործվելով: Լիբիդոն (սեռական հակում, ցանկություն) ունի ձևավորման մի քանի փուլ:
Առաջինը հասկացողական փուլն է, երբ երեխան աստիճանաբար գիտակցում է սեռաբաժանության փաստը և իրեն դասում է սեռերից մեկին: Աղջիկների մոտ առաջանում են սեռական վարքագծի տարրեր (տիկնիկ, դուստր-մայրիկ, տուն-տունիկ խաղալը):
Հաջորդը ռոմանտիկական փուլն է: Պատանիների շրջանում այն բնութագրվում է երևակայությամբ. երևակայական սխրանքներ են կատարվում առաջին սիրո իդեալականացված օբյեկտի պատվին, իսկ աղջիկները պարզորոշորեն ձգտում են դուր գալ, ուշադրություն հրավիրել, նրանց
...
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
|
Որակյալ ինտիմ հարաբերությունները ոչ միայն ծով հաճույք են պատճառում, այլև ամենաէժան, բավականին ներգործուն և հաճելի դեղամիջոց առողջության հետ կապված բազմաթիվ խնդիրների դեմ:
Տրվելով սիրախաղերին՝ հազվադեպ ենք մտածում, թե այդ ընթացքում օրգանիզմում քիմիական մակարդակով ստույգ ի°նչ է տեղի ունենում: Մինչդեռ արժե հետաքրքրվել սեքսապաթոլոգներից, քանզի բավական ուշագրավ պատկեր է ստացվում:
- Գրգռված վիճակում տղամարդու և կնոջ օրգանիզմում սկսում է ակտիվորեն արտադրվել կախարդական հատկություններով օժտված մի հորմոն՝ օքսիտոցին, որը մարդկության գեղեցիկ կեսի մոտ փոքր-ինչ ավելի դանդաղ է արտադրվում (հենց այս պառճառով էլ կանայք ավելի երկարատև նախերգանքի կարիք են զ
...
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
|
Վագինիզմը կրկնվող կամ մշտական ախտաբանական վիճակ է, որի ժամանակ տեղի է ունենում հեշտոցի արտաքին մեկ երրորդի ակամա ջղաձիգ կծկում՝ անհնարին դարձնելով սեռական հարաբերությունը:
Երբեմն վագինիզմի զարգացման հիմքում ընկած է անհաղթահարելի վախի զգացումը: Վախը սեռական ակտից կամ դեֆլորացիայից (կուսաթաղանթի պատռում) սրվում է անմիջապես սեռական ակտի փորձի ժամանակ' առաջացնելով ակամա կծկումներ, ինչն էլ անհնարին է դարձնում բուն ակտը: Իսկ վախի հիմքում ընկած է սեռական ոլորտում սխալ տեղեկացվածությունը կամ ընդհանրապես անտեղյակությունը:
Վագինիզմի զարգացմանը շատ հաճախ նպաստում է զուգընկերների միջև կոմունիկացիայի բացակայությունը: Այսպիսով' վագինիզմը երբեմն միջանձնային խնդիրների հետևանք է, որն էլ իր հերթին խորացնում
...
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
|
Երազախաբությունը (գիջություն, պոլյուցիա, ակամա սերմնահոսություն (սերմնաժայթքում)) առավել հաճախ նկատվում է պատանեկան տարիքում: Սովորաբար դադարում է կանոնավոր սեռական կյանք սկսելուց հետո։ Երազախաբությունը բնականոն վիճակից շեղում չէ, այն վկայում է սեռական գեղձերի կանոնավոր հորմոնային ակտիվության մասին։ Երազախաբության հաճախացումը (եթե առաջանում է ամեն օր կամ օրվա մեջ մի քանի անգամ), առանց վերը նշված պատճառների և սեռական կյանքի սովորական ռիթմի պայմաններում, վկայում է սեռական ոլորտի խանգարման մասին։ Այդ դեպքում պետք է դիմել մասնագետ բժշկի։
Երազախաբություն լինում է էրոտիկ (տարփական) երազներ տեսնելու դեպքում և չի ընդհատում քունը։ Բացի գիշերայինից, կարող է լինել նաև ցերեկային երազախաբություն, որն առաջանում է արթուն վիճակում՝ մեծ մասամբ բնական սեքսուալ-էրոտիկ գրգռված
...
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
|
Սեռական գրգռումը տղամարդկանց մոտ ուղեկցվում է էրեկցիայի, իսկ կանանց մոտ՝ լյուբրիկացիայի դրսևորմամբ։ Երկու սեռերի մոտ էլ սեռական գրգռումը պայմանավորված է միևնույն ֆիզիոլոգիական մեխանիզմով, դա նյարդանոթային ռեֆլեքս է, որի ժամանակ նյարդային գրգիռների ազդեցությամբ տեղի է ունենում սեռական օրգանների արտերիոլների լայնացում և զարկերակային արյան հոսքի ուժեղացում։ Նյարդային գրգիռները սկիզբ են առնում ողնուղեղային երկու կենտրոններից, որոնք ակտիվանում են սեռական գրգռման ժամանակ։ Մի կենտրոնը տեղակայված է ողնուղեղի Տ2– Տ4, մյուսը՝ T11, T12, L1 և L2 սեգմենտներում։
Վազոդիլատացիան առաջացնում է արտաքին սեռական օրգանների ծավալի, չափերի մեծացում և ձևի
...
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
|
Մարդիկ հաճախ իրենց վատ տրամադրությունն արտահայտելու համար օգտագործում են «դեպրեսիա», «ընկճվածություն» բառերը, բայց դեպրեսիան ավելին է, քան պարզապես տխրության զգացումը: Դա հիվանդություն է:
Դեպրեսիան հուզական և մտավոր պրոցեսների դանդաղումն է և շարժողական ակտիվության նվազումը:
Ճնշված մարդը, որպես կանոն, հոգեկան տառապանք է ապրում, ինչը հետևանք է իրական կամ երևակայական կորստի գիտակցման: Անձն իրեն հուզականորեն անվտանգ վիճակում չի զգում, նրան անընդհատ համակում է անօգնականության զգացումը: Ճնշված անձը կորցնում է սեփական անձի արժեքավորության, ինքնահարգանքի զգացումը: Նրա մեջ ձևավորվում է թերարժեքության բարդույթ:
Դեպրեսիան կարող է ի հայտ գալ հոգեկան ամենատարբեր հիվանդությունների ժամանակ՝ նևրոզներ, սեռական խանգարումներ, շիզոֆրենիա, մանիակալ-դեպրեսիվ և ծերունական պսիխոզներ, ալկ
...
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
|
Գոյություն ունեն մարդու անհատական առանձնահատկություններով պայմանավորված (տարիք, սեռական հակման արտահայտվածություն և այլն) սեռական ակտիվության խիստ տարբեր մակարդակներ: Սեռահասունության շրջանում յուրաքանչյուր մարդու մոտ հաստատվում է սեռական ակտիվության իր անհատական ռիթմը կամ մակարդակը: Եվ երբ այդ ռիթմը ինչ-ինչ պատճառներով խախտվում է, առաջանում են հարկադրական սեռական աբստինենցիայի (սեռական ժուժկալության) տարբեր դրսևորումներ: Կախված տարիքից, խառնվածքից և սեռական հակման ուժգնությունից` այդ դրսևորումների արտահայտվածությունը և սուբյեկտիվ ապրումների բնույթը կարող են շատ տարբեր լինել: Հարկադրական սեռական աբստինենցիան հիմնականում դրսևորվում է նևրոզանման խանգարումներով, դյուրագրգռությամբ, քնի խանգարումներով, անհարմարավետության զգացումով, սեքսուալ թեմայի շուրջ հիվանդագին սևեռումով և այլն: Սեռական աբստի
...
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
|
Կանանց սեռական օրգանները բաժանվում երկու մասի` ներքին և արտաքին: Արտաքին օրգաններն են մազածածկույթով պատված ամոթույքի մեծ և փոքր շուրթերը, որոնք միանում են ծլիկի (կլիտորի) հիմքում, որը կնոջ առանձնահատուկ զգայուն, առնանդամին մոտավոր նմանություն ունեցող օրգանն է: Հանգիստ վիճակում ծլիկը նման է փոքրիկ ելուստի, իսկ գրգռվելիս լցվում է արյունով, ինչպես առնանդամը, և կարող է հասնել 2-3 սմ մեծության: Ծլիկից ներքև գտնվում է կնոջ միզածորանը, որից քիչ ներքև գտնվում է հեշտոցի մուտքը, որը աղջիկների մոտ ծածկված է կուսաթաղանթով: Հեշտոցի մուտքը դրսից ծածկված է ամոթույքի մեծ և փոքր շուրթերով, որոնք սեռական գրգռվածության ժամանակ արյան հոսքի հետևանքով մեծանում են: Միաժամանակ ուժեղանում է դրանց վրա գտնվող տարբեր գեղձերի գործունեությունը, արտադրվում է մեծ քանակությամբ լորձ, որը և հեշտացնում է առնանդամի մուտքը հեշտոց:
Հեշտոցը խողովակաձև
...
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
|
|
|
Հայկական տոմար |
|
|
Հիշիր |
|
|
|