|
Վայոց Ձորի մարզ |
| Տարածքը | 2308 | | Բնակչությունը | 80 | Տեսարժան վայրերը | Արենի, Արկազի, Գլաձորի համալսարան, Գնդեվանք, Եղեգիս, Զորաց,Թանադե, Մագիլ, Նորավանք, Շատինվանք, Պռոշաբերդ, Սելիմի քարավանատուն, Սմբատաբերդ, Սպիտակավոր, Ցաղաց Քար | Բնությունը | Արփա, |
| Վայոց Ձորի տարածքը նախկինում մտել է Մեծ Հայքի Սյունիք նահանգի մեջ, կազմելով նրա Վայոց Ձորի գավառը: Որոշ ժամանակ եղել է Օրբելյան և Պռոշյան նախարարական տների ժառանգական կալվածքը: Ռուսաստանին միանալուց հետո կազմում էր Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառը: | Բնական պայմանները և հարստությունները Վայոց Ձորի մարզն իրոք ձորերի երկիր է: Լեռնալանջերն ամենուրեք կտրատված են խոր կիրճերով ու ձորերով: Մարզը հարևանների հետ կապող գլխավոր ճանապարհները անցնում են դժվարամատչելի լեռնանցքներով: Գեղարքունիքի մարզի հետ նա կապվում է Սուլեյմայի լեռնանցքով, որը ամենաբարձրն է` 2410մ: Վայոց ձորին բնորոշ են ռելիեֆի սնամեջ ձևերը` քարանձավները: Հատկապես հայտնի է Մագիլի քարանձավը: Վայոց Ձորի համար բնորոշ են երկրակեղևի սաստիկ ցնցումները: «Քառասուն օր երկիրն օրօրվում էր», - վկայում է Կիրակոս Գանձակեցին, պատմելով 735թ. ուժեղ երկրաշարժի մասին, որը կործանեց Մոզ ավանը և ուրիշ շատ բնակավայրեր: Պատմիչի կարծիքով հենց այդ պատճառով է գավառը ստացել «Վայոց Ձոր» (ողբերի ձոր) անունը: Վայոց Ձորի հիմնական ջրային զարկերակը Արփա գետն է: Նրա վերին հոսանքի բարձունքների վրա առաջացել են Ջերմուկի (ավելի քան 60մ բարձրության) և Հերհերի փրփրաբաշ ջրվեժները: Արփա գետի վրա, Ջերմուկ քաղաքի մոտ կառուցվել է Կեչուտի ջրամբարը, որի ջուրը Արփա-Սևան ջրատարով հոսում է Սևանա լիճ: Շատ են նաև հանքային աղբյուրները, դրանց թվում` հռչակավոր Ջերմուկը: | Բնակչությունը Վայոց Ձորի մարզը աչքի է ընկնում բնակչության ոչ միայն ամենափոքր բացարձակ թվով, այլև ամենացածր խտությամբ ՀՀ-ում: Հնագիտական պեղումներով պարզվել է, որ Վայոց Ձորի տարածքը բնակեցված է եղել բրոնզի դարից սկսած: Այն նույնպես բազմիցս ենթարկվել է օտար նվաճողների ասպատակությունների ու ավերածությունների: Եղել են զանգվածային ջարդեր ու բռնագաղթեր: Փոխվել է բնակչության թվաքանակն ու կազմը: Հայ բնակչության առաջին զանգվածային վերադարձը տեղի է ունեցել 1828-1829թթ.: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո Պարսկաստանի Խոյ և Սալմաստ գավառներից այստեղ հիմնադրված հայ ընտանիքները ավելացրին մարզի բնակչության քանակը: | Քաղաքները Մարզի երեք քաղաքներն էլ` Եղեգնաձորը, Ջերմուկը և Վայքը փոքր քաղաքներ են: Մարզկենտրոնը` Եղեգնաձորը, պատմական Սյունիքի հնագույն բնակավայրերից է: Այն եղել է տարբեր հայ իշխանական տների աթոռանիստը: Ռուսաստանին միանալու պահին նա մի փոքր գյուղ էր, որն աճեց Պարսկաստանից գաղթած հայ ընտանիքների հաշվին: Նրա աճը նկատելի դարձավ 1931թ. հետո, երբ դարձավ վարչական շրջանի կենտրոն: Մարզում առանձնահատուկ տեղ է գրավում Ջերմուկ քաղաքը: Նա առաջնակարգ առողջարանի հռչակ ունի: Ամեն տարի քաղաքի սանատորիաներում իրենց առողջությունն են վերականգնում ու հանգիստ են անցկացնում Հայաստանի ու արտասահմանի հազարավոր քաղաքացիներ: Այստեղ է կատարվում հանրահայտ «Ջերմուկ» հանքային ջրի շշալցումը և առաքումը աշխարհի տարբեր երկրներ: |
|
|
|
|
Հայկական տոմար |
|
|
Հիշիր |
|
|
|