Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
ՀԱՅԿԱԿԱՆ ՄՈՒԼՏՖԻԼՄԵՐ [11]
ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ [8]
ՍԵՐ ԵՒ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔ [19]
ՀԱՅՏՆԻ ՄԱՐԴԻԿ [21]
ԽԱՌԸ ԹԵՄԱՆԵՐ [18]
ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐ [8]
ՀՈԼՈՎԱԿՆԵՐ [8]
ԵՐԿՐՆԵՐ [2]
ԱՍՏՂԵՐ [2]
ՀԻՇԻՐ [87]
ԲԼՈԳ [9]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Գրքեր (14)
  • Հայաստանին (13)
  • Անեկդոտներ (13)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Քառյակներ (11)
  • Հայոց լեզու (10)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հին Հունաստան (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • Արագածոտնի մարզ


    Տարածքը

    2753

    Meteo-TV

    Բնակչությունը

    175

    Տեսարժան վայրերը

    ԱղցքԱմբերդԱստվածընկալԱրուճԱրտավազիկԲյուրական,ԴաշտադեմԹալինի ԿաթողիկեԾիրանավորԿարբիԿարմրավորԿոշ,ՀովհաննավանքՄաստարաՄարինեՄուղնիՆերսեհ Կամսարական,ՇամիրամՈսկեվազՈւշիՍաղմոսավանքՏեղերՕշական

    Բնությունը

    Արագած,

    Արագածոտնի մարզը իր անունը ժառանգել է պատմական Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի անունից: Մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնա-հատկությունն այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի և ՀՀ ամենաբարձր լեռնագագաթի` Արագածի միջև: Կիսաօղակաձև գոտևորելով Արագած լեռնազանգվածը, մարզի տարածքը արևմուտքում ձգվում է մինչև Թուրքիայի հետ պետական սահմանը:

    Բնական պայմանները և հարստությունները

    Արագածոտնը Հայաստանի այն մարզերից է, որտեղ հանդիպում են բոլոր վերընթաց լանդշաֆտային գոտիները: Շատ են լավային ծածկույթների տակից բխող սառնորակ աղբյուրները, որոնցից սնվում են գետակները: Մարզի հիմնական ջրային զարկերակը Քասաղ գետն է` Գեղարոտ և Ամբերդ գլխավոր վտակներով: Քասաղի վրա կառուցվել է Ապարանի ջրամբարը: Հայտնի է Մաստարայի սելավային գետակը, որը հաճախ մեծ վնաս է հասցնում ցանքատարածություններին:

    Մակերևույթի բարձրությունների մեծ տատանումների շնորհիվ կլիման բազմազան է: Եթե ցածրադիր հատվածում ամառը տևում է 5 ամիս (մայիս - սեպտեմբեր), ապա Արագածի մերձգագաթային հատվածում տարվա մեծ մասը ձմեռ է. այնտեղ նույնիսկ ամռան ամիսներին կարելի է հանդիպել ձնաբծերի:

    Արագածի մերձգագաթային սարավանդի վրա գտնվում է Քարի լիճը: Բարձրալեռնային մասերում, լեռնամարգագետնային հողերի վրա տարածվում են մերձալպյան և ալպյան մարգագետիններ, որոնք հաճախ ընդմիջվում են քարակարկառներով ու լերկ ժայռերով: Որոշ վայրերում հանդիպում են կաղնու ոչ ընդարձակ անտառակներ:

    Բնակչությունը

    Արագածոտնի մարզի տարածքը Հայաստանի ամենավաղ բնակեցված շրջաններից է: Դրա վկայությունն են տարբեր վայրերում հայտնաբերված քարի ու բրոնզի դարերի նյութական մշակույթի հուշարձանները: Բնակչությունը ավանդաբար կենտրոնացված է եղել Քասաղ գետի և նրա վտակների միջին ավազաններում:

    Արագածոտնի մարզն աչքի է ընկնում նաև նրանով, որ այդտեղ են հիմնականում կենտրոնացված Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններից եզդիները: Նրանք բնակվում են ինչպես խառը` հայերի հետ միասին, այնպես էլ առանձին գյուղերով:

    Քաղաքները

    Մարզի ամենա-մեծ քաղաքը մարզկենտրոն է` Աշտարակը: Աշտարակը Հայաստանի գեղատեսիլ բնակա­վայրերից է: Տարածվում է Արագած լեռան հարավային ստորոտներին, Քասաղ գետի կանիոնի երկու ափերին, ծովի մակարդակից ավելի քան 1100մ բարձրության վրա:

    Քաղաքն ունի բարենպաստ աշխարհագրական դիրք. գտնվում է Երևանից ընդամենը 20կմ հեռավորության վրա, Երևան-Գյումրի և Երևան-Սպիտակ-Վանաձոր ավտոխճուղիների խաչմերուկում: Քաղաքի սահմաններում այդ խճուղիները Քասաղ գետը հատում են 3 կամուրջներով: Դրանցից հնագույնը կառուցվել է 17-րդ դարում, մյուս երկուսը` մեր օրերում:

    Աշտարակը 1960-ական թվականներից սկսած զարգացել է որպես Երևանի արբանյակ քաղաք: Մարզային կենտրոն դառնալուց հետո (1995թ.) կատարում է նաև մարզի ընդարձակ տարածքի վարչաքաղաքական, տնտեսական, գիտական ու կրթամշակութային կազմակերպիչ կենտրոնի գործառություն: Քաղաքում մարզային ղեկավար մարմիններից բացի գործում են հայտնի գիտական հաստատություններ, ժամանակակից արդյունաբերական ձեռնար­կություններ, կրթական, մշակութային ու առողջապահական հիմնարկներ:

    Արագածոտնի մարզում Աշտարակից բացի կա ևս 2 քաղաղաք` Թալինը և Ապարանը:

    * * *

    Արագածոտնի մարզում է գտնվում Բյուրականի նշանավոր աստղադիտարանը, որը հիմնադրել և տասնամյակներ անընդմեջ ղեկավարել է աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանը:


    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com